Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՄԱՐԶԵՐ


Տարածաշրջանում Ծաղկաձորն առաջինն է իր հնարավորություններով

Շահագործման հանձնվեց ճոպանուղու հինգերորդ գիծը

Հունվարի 26–ին շահագործման հանձնվեց Ծաղկաձորի ճոպանուղու հինգերորդ գիծը, որը ձգվում է առաջինին զուգահեռ։ «Ինչ ծրագրավորում էինք տարվա կտրվածքով, ամբողջությամբ իրականացվում էր, բայց, իհարկե, գիտակցում էինք, որ լեռան լանջին որքան էլ կառույցները լավը լինեն, առանց Ծաղկաձորի ենթակառուցվածքների զարգացման, ուղղակի լիարժեք քաղաք ու համալիր չէինք ունենա։ Այդ պատճառով էլ Ծաղկաձորում այսօր ներդրումներ են արվում ջրային համակարգի նորոգման, քաղաքի լուսավորության, էներգասնուցման եւ կապի ոլորտների բարելավման ուղղությամբ։ Պետք է այնպես անենք, որ Ծաղկաձորում նաեւ քաղաքային մշակույթի ձեւավորման առումով ամեն ինչ լինի պատշաճ մակարդակի վրա»,–ասաց բացմանը մասնակցող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ գնահատելով վերջին տարիներին քաղաքը զբոսաշրջության տեսակետից հրապուրիչ դարձնելու ուղղությամբ կատարված աշխատանքները։ Նախագահը, արձանագրելով, որ քաղաքն այսօր գործազրկության խնդիր չունի, նշեց, որ օրական հարյուրավոր մարդիկ մոտակա գյուղերից գալիս են Ծաղկաձորում աշխատելու։ «Իհարկե, պետք է այնպես անենք, որ ամբողջ տարածաշրջանը նման զարգացում ապրի, մի քիչ ժամանակ է պետք, եւ դա այդպես էլ լինելու է»,–համոզված է նա։
Տեղեկացնենք, որ ճոպանուղու հինգերորդ գծի շինարարությանը արժեքը շուրջ 2 մլրդ 200 մլն դրամ է, որը տրամադրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Երկտեղանոց նստատեղերով օդային ուղին ձգվում է 2000 մետր։
Ըստ երկրի ղեկավարի՝ անհրաժեշտ է մեծ աշխատանք տանել գովազդի ուղղութամբ, քանի որ Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում շատերը դեռ չգիտեն, թե ինչ բարձր մակարդակի աշխատանք է կատարվել Ծաղկաձորում։ «Բավականին մեծ ծավալի որակյալ աշխատանք է կատարված։ Մեր նպատակն էր եվրոպական մակարդակի համալիր ունենալը»,–նշեց նա՝ ավելացնելով, որ ի սկզբանե նպատակներից մեկն էլ մեր երկրում լեռնադահուկային մարզաձեւը զարգացնելն էր։ Սեփական օրինակով նա հորդորեց բոլորին տիրապետել ձմեռային որեւէ մարզաձեւի, հատկապես որ ձմեռն այդպիսով չափազանց հաճելի է դառնում։
«Տարածաշրջանում իր հնարավորություններով Ծաղկաձորն առաջինն է, անկասկած»,–հայտարարեց երկրի ղեկավարը՝ եզրափակելով, որ եվրոպական մակարդակն ու որակը բերված են Հայաստան։
ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Արմեն Գրիգորյանը նշեց, որ 2004 թ. մեկնարկած ծրագրի արդյունքում կառուցվել են ճոպանուղու չորս գծերը։ Նրա փոխանցմամբ, նախատեսվում է, որ ծրագիրը կլինի շարունակական։
Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հիշեց, որ խորհրդային տարիներին Ծաղկաձորի ճոպանուղին ուներ երեք գիծ, իսկ այսօր արդեն՝ հինգ։ Կառուցվել են նաեւ միջազգային չափանիշներին համապատասխանող 8 դահուկուղիներ։ «Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները, լինելով Ծաղկաձորում եւ ուսումնասիրելով ճոպանուղին եւ դահուկուղիները, քաղաքին տվել են միջազգային հավաստագիր»,–տեղեկացրեց նա։ Ստորագրված փաստաթղթի առաջին արգասիքը կլինի այն, որ այս տարի մարտի 20—25—ը Ծաղկաձորում կանցկացվի օլիմպիական վարկանիշային մրցաշար։
Ծաղկաձորի ավանագու խորհրդի որոշմամբ, քաղաքի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Ռ. Քոչարյանն արժանացավ Ծաղկաձորի պատվավոր քաղաքացու կոչման եւ քաղաքի ոսկե հուշամեդալի։ Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը, փոխանցելով հուշամեդալը, նկատեց, որ այն տրվում է առաջին անգամ։
Իսկ նախագահը հաստատեց, որ ավարտելով աշխատանքն իր պաշտոնում, ավելի շատ ազատ ժամանակ կունենա, ու նաեւ այն պատճառով, որ արդեն Ծաղկաձորի պատվավոր քաղաքացի է, ավելի հաճախ կլինի «այս լանջերի վրա»։
Շինարարական աշխատանքների ղեկավար, «Ճանապարհ» ՍՊԸ—ն ներկայացնող Էդուարդ Բեզոյանը տեղեկացրեց, որ շահագործման են հանձնվել նաեւ նոր կառուցված եւ նորոգված մոտ 7,5 կմ երկարությամբ եւ 30 մետր լայնությամբ նոր դահուկուղիները։ «Ճոպանուղու կառուցումը Հայաստանի համար շինարարության նոր ոլորտ է, որի կնքահայրը Ռոբերտ Քոչարյանն է»,–նկատեց շինարարը։ Ի դեպ, շինարարներից մի քանիսը երկրի ղեկավարի կողմից արժանացան դրամական պարգեւների (պարգեւատրման ֆոնդը 2 մլն 500 հազար դրամ էր), իսկ նրանցից մեկը՝ «Անանիա Շիրակացի» մեդալի։
Տեղեկացնենք, որ արդեն գործում է Ջերմուկի ճոպանուղին, ամռանը կառուցվել է առաջին դահուկուղին, երկրորդը նախատեսվում է կառուցել այս տարի։ Նախագահի տպավորությունն այնպիսին է, որ տեղանքի առումով լավ հնարավորություններ ունեն նաեւ Դիլիջանը եւ Վանաձորը։ Ըստ նրա՝ ճոպանուղի կառուցելու հեռանկարային ծրագրի իրականացման համար շատ կարեւոր է տեղանքի ուսումնասիրությունը, որը կկատարվի այս տարվա ամռանը, իսկ առաջիկա տարիներին կարող է սկիզբ առնել շինարարությունը։ «Շատ ցանկալի կլինի, որ նման մի փոքր կառույց էլ լիներ Երեւանին շատ մոտ»,– ասաց Ռ. Քոչարյանը՝ համոզմունք հայտնելով, որ երեւանցիների ու հյուրերի համար արդեն սիրելի դարձած սառցադաշտի նման, այդ տիպի հանգստավայրն էլ կընդունվի մարդկանց կողմից։
Օֆելյա ԿԱՄԱՎՈՍՅԱՆ

29-01-2008





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO