Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


ՎՊ—ն նոր չարաշահումներ է հայտնաբերել

Մանկատան սաներին պետական աջակցությունը յուրացվել է

ՎՊ խորհրդի նիստում երեկ քննարկվել է Հայաստանի համայնքներում գազաֆիկացման աշխատանքների կատարման համար պետբյուջեից հատկացված միջոցների նկատմամաբ իրականացված ընտրանքային վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությունը։ Խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը տեղեկացրեց, որ որոշ վարկային ծրագրեր ուսումնասիրելիս պարզվել է, որ 3 տարի շարունակ Հայաստանի մի շարք համայնքներում «Մանշին», «Մաննախ» եւ «Տեդաս» կազմակերպությունները շուրջ 439 մլն դրամ գումար են հավաքել գազաֆիկացման աշխատանքներ կատարելու համար, 3 տարի խաբել են համայնքներին, 3 անգամ փոխել պայմանագրերը, այդ ընթացքում կատարել են կիսատ աշխատանքներ։ Արդյունքում մինչեւ ՎՊ ստուգման պահը այդ 7—8 համայնքներից որեւէ մեկը չի գազաֆիկացվել։ Ստուգման ընթացքում «Մանշին» եւ «Մաննախ» կզմակերպությունների հետ խնդիրները քննարկելով՝ կազմվել է նոր ժամանակացույց, համաձայն որի՝ այս կազմակերպությունները մինչեւ փետրվարի վերջը պետք է ավարտեն գազաֆիկացման աշխատանքները բոլոր համայնքներում։ Պայմանագիրը չկատարելու դեպքում ՎՊ—ն գործերն ուղարկելու է դատախազություն եւ պահանջելու է վերականգնել համայնքներից վերցված գումարները։
Տրանսպորտի եւ կապի նախարարությունում եւս ընտրանքային ստուգումներ են կատարվել, արձանագրվել են գնումների հետ կապված բազմաթիվ խախտումներ։ «Ընդհանրապես գնումների հետ կապված խախտումները կարծես 1—2 նախարարության խնդիր չեն, նման խախտումներ բոլոր բնագավառներում են նկատվում, գործընթացը նորմալ չի իրականացվում եւ, հավանաբար, տարեվերջին կառավարություն կներկայացնենք ամփոփ առաջարկությունների փաթեթ մեր ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերած խախտումների հիման վրա այս գործընթացը կարգավորելու համար»,–ասաց Ի. Զաքարյանը։
Արդեն ԱԺ ուղարկված ՎՊ 2009 թվականի ծրագրում ընդգրկված է գնումների գործակալության ստուգման թեման։
Նախարարությունում ուսումնասիրվել է «Վարչատնտեսական» ՓԲԸ—ի, «Տրանս—նախագիծ» ՓԲԸ—ի, «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ—ի, «Նամականիշ» ՓԲԸ—ի, մետրոպոլիտենի վերանորոգման»Մեխանիկական» ՓԲԸ—ի գործունեությունը եւ մեկ վարկային ծրագիր։ Վերջինի դեպքում արձանագրվել է 11,9 մլն դրամի խախտում, որը ենթակա է վերականգնման պետբյուջե, մասնավորապես՝ ճանապարհային շինարարության ընթացքում 13,1 տոննա ներկերի չօգտագործման փաստ է հայտնաբերվել, որոնց պիտանիության ժամկետն անցել է։ Հայտնաբերվել է նաեւ 4908 ճանապարհային նշան, 10024 գծամետր երկաթյա ցինկապատ ձողեր չօգտագործելու փաստ, որի վնասը կազմում է՝ 62,5 մլն դրամ։ Քանի որ դրանք լավ վիճակում են, առաջարկվել է 2009 թվականին իրականացվելիք շինարարության ընթացքում այս նյութերը հանձնել շինարարական կազմակերպություններին՝ 62,5 մլն դրամով նվազեցնելով ֆինանսավորումը։
Մետրոպոլիտենի վերանորոգման «Մեխանիկական» ՓԲԸ—ում 6,2 մլն դրամ գնային տարբերություն է հայտնաբերվել, որը ենթակա է վերականգնման պետբյուջե։
«Վարչատնտեսական» ՓԲԸ—ում հայտնաբերվել է 16,6 մլն դրամ՝ վարձավճարների չգանձված մասով, որը ենթակա է վերականգնման պետբյուջե, նաեւ՝ 6,6 մլն դրամ որպես պետական շահաբաժին, որը պետք է փոխանցվեր պետբյուջե, բայց չի փոխանցվել, ուստի ենթակա է վերականգնման պետբյուջե։ «Տրանսնախագիծ» ՓԲԸ—ն սեփականաշնորհվել է՝ ունենալով 2,3 մլն դրամի պարտք շահաբաժնի մասով։
«Հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների ցանց» ՓԲԸ գործունեության մեջ հայտնաբերվել է շուրջ 2 մլն դրամի չարաշահում որպես շահաբաժին, որը եւս ենթակա է վերականգնման պետբյուջե։ «Նամականիշ» ՓԲԸ—ում որպես չվճարված շահութաբաժին 81 մլն դրամի խախտման փաստ է արձանագրվել, որը եւս ենթակա է վերականգնման պետբյուջե։
«Էջմիածին ջրշին» ՍՊԸ—ի գործունեությունը եւս ուսումնասիրվել է։ Ընկերությունը գյուղնախարարության մասով Հրազդան գետի հունի մաքրման եւ ափապաշտպան կառույցների ստեղծման աշխատանքներ իրականացնելու 3 ծրագիր է շահել։ ՎՊ աշխատակիցները հայտնաբերել են շուրջ 30 մլն դրամի չարաշահում՝ չկատարված աշխատանքների դիմաց վճարված գումարներ, առաջարկվել է կա՛մ գումարը վերականգնել պետբյուջե, կա՛մ կատարել աշխատանքները։ Կազմակերպությունը որոշ առարկություններ է ներկայացրել, ՎՊ—ն դիմել է մասնագիտական կառույցին՝ «Հայջրնախագիծ» ինստիտուտին, որը մասնագիտական եզրակացություն է տվել եւ հաստատել, որ պետությանը հասցվել է 33,3 մլն դրամի վնաս։ Բացի այդ, այս ինստիտուտը ամբողջ կառույցը գնահատել է անարդյունավետ, քանի որ մի քանի տասնյակ մետր գետի հունի ամրացման կառույցները փլվել են, այնինչ դրանց պիտանիության ժամկետը 15 տարի է։ Խորհրդի նիստում որոշվել է այս գործերն ուղարկել դատախազություն՝ քրեական գործ հարուցելու եւ պետությանը հասցված վնասները վերականգնելու համար։
«Մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրով պետբյուջեից հատկացված միջոցների օգտագործման մասով եւս լուրջ չարաշահումներ են հայտնաբերվել։ «Սոկոլ գրուպը» 296 մլն դրամ վերականգնել է պետբյուջե՝ չկատարված ծրագրերի մասով։ Կատարված ծրագրերի մասով Ի Զաքարյանն առաջարկել է ՎՊ խորհրդին՝ գործը ուղարկել դատախազություն։
Ընդհանուր առմամբ՝ «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի շրջնակում 2003—2008 թվականների ընթացքում պետբյուջեով նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 439 մլն դրամ, փաստացի հատկացվել է 1 մլրդ 204 մլն դրամ։ 2003—2007 թվականների ընթացքում պետք է գնվեր եւ բնակեցվեր 227 բնակարան, որի դիմաց փաստացի ձեռք է բերվել 135 բնակարան, կամ՝ ծրագիրը կատարվել է 59 տոկոսով։ Ձեռք բերված բնակարանների ընդհանուր արժեքը կազմել է 694 մլն դրամ։ 2005 թվականին նախատեսված է եղել գնել 40 բնակարան, դեռ չի գնվել եւ բնակեցվել 18—ը։ 2006—ին նախատեսված է եղել գնել 43 բնակարան՝ 235 մլն դրամ արժողությամբ, ոչ մեկը չի գնվել, բայց գումարները տրվել են որպես կանխավճար։ 2007 թվականի համար նախատեսվել է 45 բնակարան, ձեռք է բերվել 15—ը։ Արդյունքում 2003—2007 թվականների ընթացքում չի գնվել 92 բնակարան՝ 509 մլն դրամ արժողությամբ, համաձայն գործակակալական պայմանագրերի՝ գումարը փաստացի կանխավճարի ձեւով 2005—2007 թվականների ընթացքում պատվիրատուի կողմից փոխանցվել է համապատասխան ընկերություններին, այն է՝ «Սոկոլ գրուպ», «Կարեն Z», «Արիաց գրուպ»։

ՎՊ աշխատանքները քաղաքականացնելը վտանգավոր է

Սեպտեմբերի 17—ին եւ 24—ին ՎՊ նիստերից հետո ՎՊ նախագահը մամուլի ասուլիսում հրապարակել էր մի շարք կազմակերպություններում հայտնաբերված խախտումները, որոնք երկարատեւ քննարկումների առիթ դարձան։ Ի. Զաքարյանն անդրադարձավ նաեւ իր հայտարարություններին հետեւած մեկնաբանություններին. «Չեմ ուզում մեկնաբանել դրանք, բայց այսուհետեւ ցույց եմ տալու բոլոր փաստաթղթերը, որոնց հիման վրա կատարել եմ համապատասխան հայտարարությունները։ Մասնավորապես, Սյունիքի մարզի վերաբերյալ ես հայտարարել էի, որ 94 մլն դրամի ծավալային հավելագրումներ են եղել, այսինքն՝ չկատարված աշխատանքների դիմաց վճարումներ։ Հայտարարվել է, թե ասվածը սուտ է, բայց մարզպետը նամակ է ուղարկել ինձ, որով տեղեկացնում է, որ ստեղծել է հանձնաժողով մեր հայտնաբերած խախտումները վերացնելու համար, տեղեկանք է ուղարկել, համաձայն որի՝ ՎՊ հայտնաբերած շինարարական աշխատանքներում 84 մլն դրամի թերություններն աշխատանքով վերականգնվել են։ Ներկայացվել են նաեւ կատարողական ակտերը։ Այն, ինչ չի վերականգնվել աշխատանքով, վերականգնվել է պետբյուջե՝ 10 մլն դրամ։ Եթե իմ հայտարարություններն անհիմն են, ինչո՞ւ են մեր հայտնաբերած չարաշահումների գումարները վերականգնվել։ Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա հայտարարել է, թե ձյուն է եղել, չեն հասցրել աշխատանքները շարունակել, բայց համապատասխան փաստաթղթերում ավարտական շինարարական ակտերի ժամկետները վկայում են, որ դրանք ավարտվել են մինչեւ ձմեռ։ Համայնքների հետ կապված հայտնաբերվել էին շուրջ 394 մլն դրամի խախտումներ. ուղարկվել են 60 մլն դրամի կտրոններ, որ գումարը վերականգնվել է բյուջե, 10 մլն դրամի կատարողական ակտեր։ Մեր ստուգած գյուղերից ու քաղաքներից ամեն օր նամակներ եւ կտրոններ ենք ստանում մեր հայտնաբերած խախտումները վերացնելու մասին։ Այդ դեպքում մեր ո՞ր հայտարարությունն է անհիմն»։
Ի. Զաքարյանն անդրադարձավ նաեւ քաղաքաշինության նախարարության շուրջ ծավալված քննարկումներին. «Ես հայտարարել էի, որ եղել է 14 մլրդ դրամի շինարարության ծրագիր, ուսումնասիրել ենք 3,2 մլրդ դրամի ծրագիրը, հսկիչ չափագրում ենք կատարել 930 մլն—ի մեջ, հայտնաբերել ենք 170 մլն դրամի խախտում, բայց հայտարարվեց, թե ասվածը սուտ է, անհիմն, նախարարության կողմից չի ստորագրվել... Մեր ստուգած 26 կազմակերպությունների արձանագրությունների տակ ստորագրել են նախարարության մասնագետները, դրանցում նշված են հայտնաբերված խախտումները։ 170 մլն դրամի մասին հայտարարել էինք որպես հավելագրում, եթե սուտ է, ինչո՞ւ են վճարել 40 մլն դրամ։ 125 մլն դրամի կատարողական ակտեր են ուղարկել, որ մեր հայտնաբերած խախտումները վերացվել են աշխատանքով։ Հայտարարվել է, որ դրանք ավարտական օբյեկտներ չեն եղել, բայց կան ավարտական ակտերը, որոնք ստորագրել են նախարարի ստեղծած հանձնաժողովի անդամները, նախարարի ստորագրությամբ էլ հաստատված եւ կնքված են»։
Ինչ վերաբերում է հայտարարությանը, թե նախագահի վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել եւ ոչինչ չի հայտնաբերել, Ի. Զաքարյանը ներկայացրեց հատվածներ նախագահի վերահսկողական ծառայության ստուգումների տեղեկանքից, որում նշվում է, որ ՀՀ պետբյուջե վերականգնվել է 39 մլն 660 հազար դրամ կանխիկ գումար, կատարվել է 124 մլն 609 հազար դրամի ծավալային աշխատանք։
ՎՊ նախագահը ներկայացրեց նաեւ մի շարք այլ փաստեր։
Իշխան Զաքարյանը ասաց.  «ՎՊ աշխատանքները քաղաքականացնելը վտանգավոր է, մենք խոսում ենք փաստերով եւ չենք տեղափոխվելու քաղաքական դաշտ։ Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց բոլորը կհասկանան, որ սա պարզապես մեր աշխատանքն է, եւ Իշխան Զաքարյանի անձի հետ կապված որոշ հայտարարություներ կդադարեն»։
Ի. Զաքարյանը նաեւ տեղեկացրեց, որ օրենքով նախատեսված ժամկետում՝ մինչեւ նոյեմբերի 1—ը, ԱԺ է ներկայացրել ՎՊ 2009 թվականի ծրագիրը, համաձայն որի՝ ՎՊ—ն պետք է անցնի օպերատիվ վերահսկողության, այսինքն՝ պետբյուջեից սնվող ցանկացած կառույց ամեն տարի ստուգվելու է, բացառությամբ մարզպետարանների, որովհետեւ հաստիքներն ավելացնելու խնդիր կա։ Եթե այդ խնդիրը լուծվի, կվերահսկվեն նաեւ մարզերը։ Հաջորդ տարի վերահսկվելու է Արմավիրի, Շիրակի, Լոռու մարզերը եւ Երեւանի քաղաքապետարանը։
Գայանե ԳԱՍՊԱՐՅԱՆ

06-11-2008





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO