Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հավերժ Չարենցի հետ

Եղիշե Չարենցի ծննդյան 112—ամյակին նվիրված միջոցառումները երեկ առավոտյան մեկնարկեցին մայրաքաղաքի Բաղրամյան 33ա հասցեից։ Հուշատախտակ տեղադրվեց այն տան պատին 1961—1999 թվականներին ապրել է բանաստեղծի բարեկամ, վաստակավոր նկարչուհի Ռեգինա Ղազարյանը, նա հայտնի է որպես չարենցյան տողերի փրկիչ... «Հավերժ Չարենցի հետ» հուշատախտակի տեղադրման նախաձեռնողն է Հայաստանի գրողների միությունը։
Հանդես գալով հուշաքարի բացման արարողության ժամանակ՝ ԳՄ նախագահ Լեւոն Անանյանը ասաց, որ հուշատախտակը հարգանքի տուրք է եւ մեծ բանաստեղծի, եւ նկարչուհու հիշատակին։ «Մեր ժողովրդի պատմության մեջ Եղիշե Չարենցը մի ամբողջ պոետական մշակույթ է ներկայացնում։ Գրողը, որի ձեռագրերը պահպանելով, նկարչուհին դարձավ Չարենց գրողի անմահ հուշարձանը կառուցողներից, 1937—ին բանտարկվելուց հետո կնոջը՝ Իզաբելային գրած նամակում նրան տեղյակ է պահել, որ միակ մարդը, որին կարող է վստահել, Ռեգինան է»,–ասաց Լ. Անանյանը, նկարչուհուն անվանելով «գրողի ստեղծագործության պահապան հրեշտակ»։
Նկարչուհու բարեկամուհի Մարինե Խորասանյանը պատմում է. «Չարենցի տունը շրջապատված էր, Չարենցը ներքնաշորի վրա բանտից գրել էր Իզաբելլային եւ խնդրել, որ միայն Ռեգինային վստահի պահարանը տանից դուրս հանելու գործը։ Եվ նա, ՆԿՎԴ—ի աչքի առջեւ, պատճառաբանելով, որ պահարանն իրեն պետք է, վերցրել է այն։ Դրա ներքեւի մասում, որտեղ դռնակ չկար, պահվում էին ձեռագրերը։ Ռեգինան ասում էր, դա կաներ յուրաքանչյուր հայ մարդ»։
Նկարչուհին ձեռագրերը պահել է հողի մեջ։ Դրանց 25 տոկոսը չի դիմացել խոնավությանը, փշուրները պահպանվում են փոքրիկ տոպրակներում։ Մնացած ձեռագրերը վերականգնվել են Մատենադարանում, եւ դրանց մի մասը մշտական ցուցադրության մեջ է Չարենցի տուն—թանգարանում, որտեղ երեկ բացվեց բանաստեղծի անձնական արխիվի ժամանակավոր ցուցադրությունը։ Ցուցադրության մեջ նաեւ Ռեգինայի հեղինակած Արփենիկ եւ Անահիտ Չարենցների, բանաստեղծի կնոջ՝ Իզաբելլայի դիմանկարներն են, Միքայել Արուտչյանի, Կարեն Սմբատյանի եւ Ռոբերտ Էլիբեկյանի՝ «Երկիր Նաիրի» ստեղծագործության ձեւավորումները, Հենրիկ Մամյանի՝ «Ամբոխները խելագարված» եւ «Ռադիոպոեմներ» գործերի ձեւավորումները։
Չարենցի տուն–թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը նշում է, որ այդ ձեռագրերը կազմում են շուրջ 7000 տող, ներառում են Չարենցի 1935—37թթ. ստեղծագործությունները, դրանց մեջ են «Վերջին աղոթքը», «Նավզիկե», «Ռեքվիեմ Կոմիտասի հիշատակին», «Անվերնագիր», «Աշնան երգեր» եւ այլ գործեր։ Ձեռագրերի մի մասը Ռեգինա Ղազարյանը հանձնել է բանաստեղծի դուստրերին իբրեւ ժառանգություն, իսկ քույրերը դրանք վերահանձնել են թանգարանին։ «Թանգարանում ունենք մի անկյուն, որտեղ պահպանում ենք Ռեգինա Ղազարյանից մեզ հասած բոլոր մասունքները։ Դեռ կենդանության օրոք իր ողջ Չարենցապատումը (իսկ նա Չարենցի եւ նրա ստեղծագործություններով թեմաներով ստեղծած հիանալի կտավներ ունի) հանձնել է տուն—թանգարանին»,–ասում է Լ. Հակոբյանը։
Փրկված ձեռագրերի մեջ են նաեւ «Հերոսի հարսանիքը» ստեղծագործությունից հատվածներ։ «Դա պիտի լիներ Չարենցի ամենահետաքրքրական ստեղծագործություններից մեկը։ Մի երեւակայական բան էր ստեղծում՝ հավաքվել են գրական մեծ գործիչները եւ խոսում են մարդկության, աշխարհի խնդիրների մասին։ Միայն մոտավորապես կարող ենք գուշակել, թե ընթացքը ինչպիսին պետք է լիներ.. բայց ամեն դեպքում, դա այնքան հետաքրքիր մտահղացում էր, որ այդ մի երկու պահպանված էջերը շատ մեծ արժեք ունեն»,–ասում է գրականագետ Ազատ Եղիազարյանը։
Չարենցի հուշարձանի մոտ՝ Ալեք Մանուկյան փողոցում, երեկ կայացավ նաեւ պոեզիայի ավանդական ցերեկույթը։ «Չարենցի յուրաքանչյուր տող կարդացվում է այնպես, որ կարծես այսօր է գրվել եւ մեր ժամանակի մասին է, յուրաքանչյուր տող ուղղված է հավերժությանը»,–ասաց Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը։

Ըստ «ՀՀ»–ի եւ «Արմենպրեսի»

14-03-2009





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO