Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.02.2018
ՍՈՑԻՈՒՄ


«Լավագույնը՝ երեխաներին»

Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1—ին, «Հաղթանակ» զբոսայգում տեղի կունենա «Լավագույնը՝ երեխաներին» արդեն ավանդույթ դարձած ամենամյա բարեգործական միջոցառումը։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել դժվար վիճակում հայտնված երեխաների խնդիրներին։ Ստացված հասույթը տրամադրվելու է Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնին՝ վերոնշյալ երեխաներին (ընտանիքներին) բազմաբնույթ աջակցություն ցուցաբերելու եւ մասնագիտացված ծառայություն մատուցելու համար։ Այս մասին երեկ հանգամանալից տեղեկացրեց ՀՕՖ–ի երեխաների աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը։
Տիկին Անտոնյանի խոսքերով. «Հայաստանում 300 ընտանիք պատրաստ են ընդունել 30 երեխաների, իսկ կենտրոնում հայտնված երեխաների 65%–ի պարագայում լիովին հնարավոր է նրանց համար կայուն ընտանեկան հարկ ապահովելը։ Ընդ որում՝ ֆոնդի առաքելությունն է յուրաքանչյուր կոնկրետ երեխայի դեպքում կոնկրետ մոտեցում դրսեւորել։ Անցած տարիների ընթացքում շուրջ 2000 երեխաներ են ապաստանել այստեղ, եւ այժմ էլ տեսանելի թիվ են կազմում այն երեխաները (շուրջ 800), ովքեր իրականում չեն երեւում (փողոցներում չեն թափառում), բայց պրոբլեմ են ներկայացնում չհաջողված ընտանիքների ներսում։ Կարող եմ վստահաբար ասել, որ Հայ օգնության ֆոնդն իր տեսակով տարածաշրջանում միակ կառույցն է «Երեխաների աջակցության» նմանատիպ կենտրոնի առկայությամբ։ Անցյալ տարի մենք 8 հայ երեխայի ենք ապաստանել Օդեսայից, չորսը՝ Մոսկվայից եւ մի քանիսին՝ Աբխազիայից։ ՄԱԿ–ի փախստականների հանձնակատարի օրինակով այդ երեխաները 6 ամիս մնացին մեզ մոտ, մինչեւ իրենց մշտական կացարան վերադառնալը»։
Միրա Անտոնյանը այնուհետեւ հավելեց, որ երեխաների օգնության կենտրոնը միաժամանակ կարող է հանգրվանել 30 երեխայի, եւ այժմ էլ կատարված աշխատանքների շնորհիվ 14 երեխաներ տեղավորվել են մանկատներում։
Հունիսի 1—ի վերոհիշյալ միջոցառումը նախաձեռնել է Հայ օգնության ֆոնդի երեխաների կենտրոնի «Բարեկամների խորհուրդը», որն ստեղծվել է 2006թ. աշնանը՝ տիկին Բելլա Քոչարյանի նախագահությամբ։
«Բարեկամների խորհուրդը» հասարակության տարբեր հատվածների ներկայացուցիչների ոչ ֆորմալ կառույց է, որտեղ մարդիկ աշխատում են բարի կամքով եւ մտահոգ են ՀՀ–ում առողջ սերունդ ունենալու հարցերով։ Այս կառույցին անդամակցում են ակտիվ հանրային գործիչներ, գործարարներ, արվեստագետներ, մարդիկ, ովքեր անտարբեր չեն երեխաների ճակատագրի հանդեպ։

Գոհար ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

30-05-2009





 
17-02-2018
Հայաստանը կարող է կամրջել
Եվ հերքել ԵԱՏՄ–ԵՄ անհամատեղելիության կանխավարկածը

ԵԱՏՄ—ի եւ ԵՄ—ի ...


17-02-2018
Կստեղծվեն նոր սերնդի դասագրքեր
ԿԳՆ—ն մշակում է դասագրքերի չափորոշիչների եւ ծրագրերի ամբողջական ...


17-02-2018
Ղարաբաղյան շարժումը հայ ժողովրդի զավակն է
Լուսավորյալ ժողովուրդների իսկական արիությունը ամփոփված է հանուն հայրենիքի ինքնազոհաբերվելու ...


17-02-2018
Նոր տոհմաբուծարաններ՝ նոր մոտեցմամբ
Ծրագիր, որը զգալի փոփոխություններ կբերի անասնաբուծության ոլորտում

Մեր ...


17-02-2018
Կկիրառվեն նոր տեխնոլոգիաներ
Ավարտվեց Գեղարդավանքի պահպանմանը վերաբերող գիտաժողովը

«Գեղարդավանք վանական համալիրի ...


17-02-2018
Տարազը նաեւ ազգի պատմությունն է
Իսկ տիկնիկները շատ լավ միջոց են այն ներկայացնելու ...


17-02-2018
Օգտագործել փոխգործակցության ներուժի բոլոր հնարավորությունները
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Չիլիի նորանշանակ դեսպանը

Նախագահ ...



 
17-02-2018
«Աշխարհն առանց հեպատիտների»
Հայ լյարդաբանները կատարելագործում են ...

 
17-02-2018
Գիրք նվիրելու մշակույթը վերականգնվում է
Ընթերցանության ճգնաժամը կարելի է ...

17-02-2018
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Ճապոնիայի ԱԳ նախարարի տեղակալին
Երեկ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ...

17-02-2018
Նախաձեռնությունը չի ընդունվել
Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +14... +16

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO