Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայկական տատամի

Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկները զբաղեցրին թիմային 9—րդ տեղը

Երեւանում ավարտված մինչեւ 20 տարեկանների ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ձյուդոյիստնիերը, նվաճելով 1 ոսկե եւ 2 բրոնզե մեդալ, զբաղեցրին թիմային 9—րդ տեղը։ 2 ոսկե եւ 2 արծաթե մեդալներով 1—ին տեղում է Ուկրաինայի հավաքականը, 2—րդ տեղում է Ֆրանսիայի, 3—րդ տեղում՝ Հունգարիայի հավաքականը։
Մրցաշարի վերջին օրը Հայաստանի միանգամից 3 ձյուդոյիստներ՝ 90 կգ քաշային Կարեն Ջանոյանը, 100 կգ քաշային Գոռ Խորոզյանը եւ 100 կգ ավելի քաշային Արտուշ Մկրտչյանը իրենց առաջին մենամարտերում պարտություն կրեցին եւ դուրս մնացին հետագա մրցապայքարից։ 90 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Մարկուս Նյումանը Շվեդիայից, 100 կգ քաշային կարգում՝ ադրբեջանցի Էլմար Գասիմովը եւ 100 կգ ավելի քաշային կարգում՝ ռուսաստանցի Սերգեյ Կեսաեւը, հաղորդում է «Արմենպրեսը»։
ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանն ասաց, որ Հայաստանի մարզիկներից ոմանք ավելի հաջող կարող Էին հանդես գալ, բայց ընդհանուր առումով ազգային ձյուդոն առաջադիմել է, եւ չեմպիոն դարձած 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանն ապացուցեց դա։
Հիշեցնենք, որ առաջնության պաշտոնական բացման արարողությունը կայացավ սեպտեմբերի 12—ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Հայաստան էին ժամանել 38 երկրների ներկայացուցիչներ (295 մարզիկներ, մարզիչներ, լրագրողներ)։ Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Սոլովեյչիկը երախտիքի խոսքեր հղեց ՀՀ կառավարությանը՝ առաջնության կազմակերպմանն ըստ պատշաճի աջակցելու համար եւ ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի ոսկե մեդալով պարգեւատրեց ՀՀ վարչապետ, առաջնության կազմկոմիտեի նախագահ Տիգրան Սարգսյանին, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանին, ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանին։
ՀՀ ձյուդոյի ֆեդերացիան իր հերթին պարգեւատրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին, ինչպես նաեւ Սերգեյ Սոլովեյչիկին, Գագիկ Ծառուկյանին, Արմեն Գրիգորյանին։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

15-09-2009





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO