Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.02.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Արվեստի համադրումներ

Ստամբուլի միջազգային բիենալեն՝ հայ արվեստագետների մասնակցությամբ

Ստամբուլում անցկացվում է 11—րդ միջազգային բիենալեն, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 8—ը։ Ստամբուլի բիենալեն նվիրված է ժամանակակից արվեստին, միավորում է արվեստի բազմաթիվ կենտրոններ։
Այս անգամ բիենալեի գլխավոր համադրողները Խորվաթիայում հաստատված «Ինչ, ինչպես եւ ում համար» վիզուալ մշակույթի եւ համադրողների խմբի անդամներն են։ Երկու տարի նրանք աշխատել են տարբեր երկրների ժամանակակից արվեստի ոլորտում եւ Ստամբուլի երեք կենտրոնացված արվեստի կենտրոններում («Անտրեպո» արվեստի կենտրոն, Հունական դպրոց, «Դեպո») ներկայացնում են 1970—ականներից մինչեւ այսօր ստեղծված արվեստի գործեր, հայտնի եւ անհայտ արվեստագետներին տեղակայում են կողք կողքի։ 30 կին եւ 32 տղամարդ արվեստագետներ, ովքեր աշխատում են քաղաքական եւ տնտեսական, կրթության, սոցիալական, կանանց խնդիրներին առնչվող ոլորտներում, միաժամանակ արտիստական փորձարարություն են իրականացնում, ստեղծում են քննարկման դաշտ եւ արվեստային ցանց, որը համախմբում է համադրողներին, արվեստի պատմաբաններին եւ քննադատներին։ Բիենալեի կազմակերպիչը Ստամբուլի մշակույթի եւ արվեստի հիմնադրամն է։ Բիենալեն առանձին ծրագիր ունի ուսանողների հետ, եւ այս տարի առանձնացրել է նաեւ 6—14 տարեկան երեխաներին՝ զարգացնելու համար նրանց թանգարանային եւ ցուցահանդեսային մշակույթը։

Սարգսի «Քաղաքը»

Բիենալեին զուգահեռ՝ տեղի են ունենում այլ միջոցառումներ։ Ստամբուլի «Modern art» թանգարանում բացվել է ֆրանսաբնակ արվեստագետ Սարգսի (Սարգիս Զաբունյան) աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Նա ծնունդով Թուրքիայից է, Ֆրանսիա է տեղափոխվել երիտասարդ տարիքում եւ այժմ համարվում է ժամանակակից արվեստի լուրջ անուններից մեկը։ Թանգարանը ներկայացնում է Սարգսի աշխատանքների հետահայաց ցուցադրությունը, խոշոր պաստառներ նրա՝ աշխարհի տարբեր վայրերում բացված ցուցահանդեսներից, որոնք էլ ստեղծում են արվեստագետի սեփական քաղաքի պատրանքը... Պաստառների մեջ են նաեւ Փարաջանովի թանգարանում եւ «Հայարտ» արվեստի կենտրոնի «հիշողությունները». նշենք, որ Սարգիսը ցուցադրվել է Հայաստանում, 2000—ականների սկզբին։
«Site» (քաղաք) ցուցահանդեսում արվեստագետը «վերագործարկում է» իր անցյալը եւ արտիստական կեսդարյա կենսագրությունը։ Սա այն քաղաքն է, որտեղ արվեստագետը առաջին անգամ բացում է իր սիրտը, նրա հիշողությունները վերածվում են պատկերների, որոնք սոցիալական են, էմոցիոնալ, խորհրդանշական։ Կարելի է գտնել «վախ բռնողի» արճիճե պատկերները, մանր իրեր... (գործը կոչվում է «Ինչ—որ բան թող քեզանից»), խրտվիլակներ՝ ձայներիզի ժապավենից։ Ցուցահանդեսի ընթացքում արվեստագետի ցանկությամբ հնչում են Ալեքսանդր Սկրյաբինի ստեղծագործությունները, իսկ Սարգիսն ինքը լռակյաց է, առաջարկում է չխոսել ցուցադրության մասին, այլ վայելել լռության երկխոսությունը։ Ցուցահանդեսը համադրում է Լեւենտ Չալիկօղլուն, ով եւ Սարգսին համարում է Թուրքիայի ժամանակակից արվեստի եւ Ստամբուլ մոդեռնի անկյունաքարերերից մեկը։
Սարգսի գործերը «Մոդեռն արտ» թանգարանի մշտական ցուցադրության մասն են, սակայն նա ամբողջապես ներկայանում է առաջին անգամ։ 2010—ին նույն ցուցահանդեսը տեղափոխվելու է Փարիզի Պոմպիդու ժամանակակից արվեստի կենտրոն։ «Սարգիսը միացնում է մարդկանց, անցյալն ու ներկան, մեր երազները, նա միացնում է Ստամբուլն ու Փարիզը, Ստամբուլ մոդեռնը եւ Պոմպիդուն...»,–ասում է Պոմպիդու կենտրոնի տնօրեն Ալան Սերանը։ Ստամբուլ Մոդեռնում ցուցադրությունը կշարունակվի մինչեւ 2010—ի հունվարը։
Կարին ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ստամբուլ–Երեւան

15-09-2009





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO