Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.12.2018
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Տեսություն եւ գործնական աշխատանք

Զեկույց ազգային մրցունակության բարձրացման ուղիների մասին

«Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը պատրաստել է Հայաստանի ազգային մրցունակության 2—րդ զեկույցը՝ «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2009. Նորարարության էկոհամակարգի սերմանումը», որի շնորհանդեսը կայացավ երեկ։ Շնորհանդեսին ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ կարեւորեց այս ձեռնարկը. «Աշխատանքները ազգային մրցունակության զեկույցի շուրջ սկսվել են տարիներ առաջ, եւ մեր հանդիպումը այս կենտրոնի հետ տեղի է ունեցել 3 տարի առաջ, երբ քննարկեցինք իրենց հաստատած գլոբալ զեկույցը, եւ բավականին հետաքրքրական բանավեճ ծագեց առ այն, թե ինչպիսին պետք է լինի մեթոդաբանությունը, որով բացահայտվում է ՀՀ մրցունակության ներուժը, ուժեղ եւ թույլ կողմերը»։
Վարչապետը գնահատեց նաեւ այն հանգամանքը, որ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը հետեւողական եղավ եւ արդեն 2—րդ պաշտոնական զեկույցն է հանձնվում հանրության դատին։ Գործադիր իշխանության ղեկավարի խոսքերով, զեկույցի առանձնահատկությունն այն է, որ հետազոտողները կարողանում են ծանոթանալ ոչ միայն զեկույցում տրվող գնահատականներին, այլեւ մեթոդաբանությանը. «Այս տեսակետից հետազոտությունը դառնում է բավականին կոռեկտ գիտնականների, մասնագետների համար, ովքեր որոնում են զեկույցում բարձրացված տեսակետների պատասխանները, որոնում են լուծումներ, թե ինչ ճանապարհով մենք կարող ենք բարձրացնել ՀՀ մրցունակությունը։ Հետաքրքրական են այն օրինակները, որոնք զետեղված են զեկույցում, այն երկրների փորձը, որոնք հասել են հաջողության, ամեն մի երկիր գտել է հաջողության հասնելու իր ուրույն բանաձեւը։ Ուշագրավ են այն օրինակները, թե ինչպես կարելի է խթանել նորարարությունը, թե ինչպես կարելի է ապահովել կապը նորարարության եւ տնտեսության միջեւ, ինչ գործիքներով կարելի է կառուցել համագործակցությունը արտադրության եւ նորարարության միջեւ։ Սա այն բացն է, որ այսօր առկա է մեր երկրում։ Ցավոք, դեռեւս չի գտնվել այն բանաձեւը, որն ապահովելու է մեզանում գիտության եւ արտադրության կապը։ Կարեւորն այն է, որ ուշադրություն է դարձվում արտադրողականության բարձրացման վրա եւ փորձ է արվում բացահայտել այն թերությունները, բացթողումները, որոնք առկա են ՀՀ—ում»։ Զեկույցում մատնանշված է այն հանգամանքը, որ համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը եւս մեկ անգամ ակնհայտորեն, ակնառու ցույց տվեց մեր տնտեսական համակարգի ամենախոցելի կետերը։ Մասնավորապես, ըստ Տիգրան Սարգսյանի, կախվածությունը տրանսֆերտներից եւ շինարարության չափազանց մեծ տեսակարար կշիռը մեր ՀՆԱ—ում։ Ինչն էլ, բնականաբար, բացասաբար դրսեւորվեց 2009թ. ընթացքում, երբ ճգնաժամի պատճառով կտրուկ նվազեցին մասնավոր տրանսֆերտները եւ մասնավոր ներդրումների ծավալը։
«Սա նշանակում է, որ տնտեսության դիվերսիֆիկացիայի (տարատեսականացում, բազմազանեցում) մակարդակը բավականին ցածր է, ինչն էլ մեր երկրի տնտեսական համակարգը խոցելի է դարձնում»,–ընդգծեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նա շեշտադրեց նաեւ զեկույցում արված հարցադրումները, եւ հավաստիացրեց, թե կառավարությունը փորձում է ձեռնարկել քայլեր, որոնք թույլ կտան հաղթահարել տնտեսության բացասական կողմերը։ Տիգրան Սարգսյանը հայտնեց, որ կառավարությունը կարեւորում է երկխոսությունը մասնավոր հատվածի հետ։ Գործադիրի համար հետազոտական կարողությունների բացահայտումը, խորացումը, ընդլայնումը էական նշանակություն ունեն, քանի որ տնտեսական բարեփոխումները ենթադրում են, որ մի կողմից անհրաժեշտ է մշտապես համալրել բարեփոխումներ իրականացնողների շարքերը երիտասարդ, տաղանդավոր մասնագետներով, մյուս կողմից պետք է լինի չեզոք, անաչառ վերլուծություն ու քննադատություն կառավարության ձեռնարկների վերաբերյալ. «Չափազանց ուրախ եմ, որ հետազոտական այս կենտրոնը հենց այն կառույցն է, որի հետ մենք պետք է համագործակցենք։ Այն քննադատությունը, որ հնչում է կենտրոնի կողմից, մշտապես առանձնանում է այն բանով, որ քննադատությունը խիստ մասնագիտական է, մեթոդաբանությունը հասկանալի է, եւ բանավեճը՝ խիստ օգտակար ե՛ւ մեզ, ե՛ւ կենտրոնի երիտասարդ մասնագետների համար»։
Տիգրան Սարգսյանը նշեց, որ ծանոթանալով զեկույցի հիմնական թեզերին, մի քանի եզրակացություններ արել է եւ կարծում է, որ դրանք կօգնեն կառավարությանը՝ նոր թափ հաղորդելու բարեփոխումներին։ Ըստ վարչապետի, 2009թ. հիմնականում խլեց գործադիրի ջանքերը մի ուղղությամբ. մշակվում էին հակաճգնաժամային միջոցառումներ եւ հիմնական շեշտադրումները օպերատիվ աշխատանքին էին ուղղված։ Կարողությունների գերակշիռ մասը գործածվեց համաշխարհային ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու նպատակով։ Ռազմավարությունը այդ առումով պարզ էր եւ հասկանալի։ ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրի էությունն այն էր, որ գործադիրը պետք է իրականացներ զսպողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականություն եւ ընդհանուր ռազմավարության ներքո 3 հիմնական ուղղություններ էին մատնանշվել։ 1. Պետությունը, որդեգրելով ընդլայնողական քաղաքականություն, պետք է ավելացնի իր ծախսերը։ Ծախսերն ավելացնելով՝ թիրախավորելու է ենթակառուցվածքները, որոնք թերի են մեզանում եւ որոնց զարգացման համար դեռ անելիքներ կան։ Ենթակառուցվածքներում ներդրումներ կատարելը ճգնաժամի ընթացքում թիվ մեկ թիրախն է համարվել։ 2. Պետությունը օժանդակում էր համակարգաստեղծ ձեռնարկություններին, որոնք ունեին ժամանակավոր դժվարություններ՝ հիմնականում պայմանավորված արտաքին գործոններով։ Կառավարությունը օպերատիվ որոշումներ կայացրեց՝ հատկացնելով պետական երաշխիքներ՝ օգնելու այն ընկերություններին, որտեղ աշխատում էին հազարավոր քաղաքացիներ։ 3. Պետությունը աջակցում էր ՓՄՁ—ին, եւ այս ոլորտում «աննախադեպ միջոցառումներ է իրականացրել»՝ տրամադրելով հարկային արտոնություններ, ավելացնելով հաստատագրված վճարների դաշտը։ Շուրջ 31 հազար ՓՄՁ—ներ այսօր օգտվում են այն արտոնությունից, որ սահմանվեց օրենքով։ Մասնավորապես, ավելացվեց ԱԱՀ—ի հարկման շեմը՝ 3 մլն դրամից հասցնելով 58 մլն դրամի։ Բացի այդ, վարչապետի համոզմամբ, էապես պարզեցվեցին հարաբերությունները հարկային մարմինների հետ։ Այս միջոցառումները արդյունքներ տվեցին։
Մրցունակության բարձրացման տեսակետից կարեւորվող բարեփոխումներին անդրադառնալով՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, թե կառավարությունը այս տարի մտադիր է Աժ ներկայացնել 1. կենսաթոշակային համակարգի օրենսդրական փաթեթը, ինչն ազդարարելու է փոփոխությունների ամենակարեւորագույն ոլորտում ամենաբարդ ռեֆորմի սկիզբը. «Գաղտնիք չէ, որ այս՝ կենսաթոշակային ռեֆորմը աշխարհում համարվում է ամենաբարդը, քանզի առնչվում է տնտեսական համակարգի բոլոր ոլորտներին»։ Երեք տարի համագործակցելով միջազգային կառույցների հետ՝ ընտրվել է կենսաթոշակային բարեփոխումների հայկական մոդելը։ 2. Մյուս բարեփոխումը ապահովագրական բնագավառում երրորդ անձանց ռիսկի բացառիկ ապահովագրման օրենքն է։ 3. Բարեփոխումների երրորդ ուղղությունը կրթական հատվածին է վերաբերում. սա հանրային քննարկման է դրվելու, եւ այս ոլորտում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ՝ առաջին հերթին պայմանավորված պետական գործառույթներով, այն է՝ ինչպիսի՞ն են պետական պատվերի ձեւավորման սկզբունքները, ի՞նչ նպատակով է պետությունը պետպատվեր իջեցնում, ինչպե՞ս են այդ միջոցներն օգտագործվում, արդյո՞ք պետությունը հասնում է իր նպատակներին։ Համակարգը պետք է պարզեցվի եւ հստակեցվի հանրության համար։ 4. Բարեփոխումների մեկ այլ ուղղություն առողջապահական ոլորտին է վերաբերում։
Մի խոսքով, անելիքները շատ են։ «2009թ. մեզնից խլելով ջանքեր՝ դանդաղեցրեց մեր բարեփոխումների տեմպերը, ուստի այսօր մեր գործողություններում պետք է կարեւորենք արմատական փոփոխությունները։ Հուսով եմ, որ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնը լինելու է մեր հուսալի գործընկերը՝ հանդես գալով ընդդիմախոսի դիրքերից»,—եզրափակեց վարչապետը։
Ազգային մրցունակության զեկույցի արդյունքները ներկայացրին Մանուկ Հերգնյանը եւ Սեւակ Հովհաննիսյանը։ Ըստ այդմ, 2009թ. պահպանելով դիրքը համաշխարհային մրցունակության տեսանկյունից (97—րդը 133 երկրների թվում՝ համաձայն մրցունակության համաշխարհային զեկույցի)՝ Հայաստանն անցում է կատարել զարգացման որակապես նոր փուլ, որտեղ փոխվում է մրցունակության խթանիչների դերը։ Եթե նախորդ փուլում առավել մեծ էր մակրոտնտեսական կայունության եւ առաջնային ենթակառուցվածքների դերը, ապա հիմա ավելանում է տնտեսական արդյունավետության եւ նորարարական կարողությունների վրա ազդող գործոնների նշանակությունը։ Ազգային մրցունակության այս տարվա զեկույցում Հայաստանը համեմատվել է 3 տարածաշրջանների (ԱՊՀ, Արեւելյան Եվրոպա եւ «Եվրասիական խաչմերուկի» երկրներ) հետ։ Համեմատվող 29 երկրների մեջ Հայաստանը հիմնականում զիջում է միջին եւ լավագույն կատարողականներ ունեցող երկրներին։ Ընդհանուր առմամբ, մրցունակության համաշխարհային համաթվով (ՄՀՀ) երկրների վարկանիշերը համապատասխան են նրանց բարեկեցության մակարդակին, մինչդեռ Հայաստանի ՄՀՀ—ն ավելի ցածր է, քան երկրի մեկ շնչի հաշվով ՀՆԱ—ի մակարդակը կարող էր ապահովել։ Սա ցույց է տալիս, որ միջնաժամկետ կտրվածքով կայուն աճի հեռանկարները կարող են վտանգված լինել։
Զեկույցում նշվում է նաեւ, թե Հայաստանը շարունակում է բարենպաստ դիրք գրավել մակրոտնտեսական կատարողականի, աշխատուժի շուկայի արդյունավետության, առողջապահական մի շարք ցուցանիշներով։ Նկատելի բարելավումներ են գրանցվել ֆինանսական շուկայի եւ ենթակառուցվածքների ցուցանիշներում՝ ի հաշիվ այս ոլորտներում օտարերկրյա ներդրումների մեծածավալ հոսքի։ Մրցունակության էական խոչընդոտների մեջ շարունակում է գերիշխող դիրք գրավել ապրանքային շուկայում սահմանափակ մրցակցությունը։ Թեպետ արտադրողականության բացարձակ մակարդակով Հայաստանը զիջում է նմանակից երկրներից շատերին, սակայն մինչ ճգնաժամը աչքի էր ընկնում առաջընթաց արագ տեմպով։ Այս միտումը պահպանելը, հետազոտական կենտրոնի կարծիքով, ՀՀ—ի հիմնախնդիրներից մեկն է ներկայումս։
«Մինչ այժմ Հայաստանում նորարարությունների զարգացմանն ուղղված ջանքերը հիմնականում թերի էին եւ կարճաժամկետ բնույթ էին կրում, մինչդեռ որպես տնտեսության զարգացման առաջնահերթ ուղղություն՝ նորարարությունները պահանջում են միասնական հիմք»,–ասել է Մանուկ Հերգնյանը՝ նշելով նորարարությունների խթանման նպատակով Հայաստանում միասնական ազգային նորարարական համակարգի մշակման անհրաժեշտությունը՝ հատկապես ծառայությունների եւ ապրանքների արտադրության ոլորտում։
Զեկույցն անդրադառնում է երկրի գործարար միջավայրի որակին, տնտեսության կատարողականի շարժին, բարեկեցության ցուցանիշներին, շուկայի պահանջներին եւ այլն։ Ձեռնարկը տպագրվել է հայերեն եւ անգլերեն։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

17-09-2009





13-12-2018
Կունենա՞նք լոգիստիկ ԱՏԳ Գյումրիում
Ծրագիր, որը դեռեւս միայն ներկայացված է փաստաթղթում

Իսրայելական ...


13-12-2018
Մեղավորներ փնտրելու մոլորությունը
Հետընտրական «նեղացածությունը» քաղաքական դիրքորոշում չէ

Դեկտեմբերի 9-ի ԱԺ ...


13-12-2018
Քունջութ. մոռացված հինը, որ այդպես էլ չի հնանում
Մասիսում բուսական յուղերի գործարան է հիմնվում

Հայաստանի հեռանկարային ...


13-12-2018
Հոգեւոր կապ ստեղծելով
Տարվա լավագույնները՝ Ալ. Սպենդիարյանի տուն—թանգարանում

Այն այցելուները, որոնք ...



13-12-2018
Գրքի եւ գրականության կողքին
Վաղը կբացվի լավագույն մանկական գրքերի ...

13-12-2018
Մահացածները «նվաճում» են ողջերի տարածքները
Ազգագրագետն առաջարկում է խնդրի լուծման ...

13-12-2018
Կառավարության ձեւավորման հարցը դուրս կգա՞ փակուղուց
Լիբանանում շարունակվում է կառավարական ճգնաժամը։ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO