Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.09.2010
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինչով կարող է Հայաստանը հետաքրքրել զբոսաշրջիկին

Մարտահրավերներ եւ խնդիրներ

ՀՀ հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի տուրիզմի, առողջ ապրելակերպի, կուրորտների (առողջարանների, հանգստյան տների, ռեգրեացիոն) հարցերի ենթահանձնաժողովը երեկվա նիստում քննարկեց 2010—2013 թվականների գործունեության ծրագիր հայեցակարգը։ Փաստաթղթում ներկայացված է ոլորտի զարգացման ռազմավարությունը, զբոսաշրջության սոցիալ—տնտեսական, մշակութային, բնապահպանական եւ քաղաքական նշանակությունը, ինչպես նաեւ Հայաստանում ոլորտի զարգացման խոչընդոտներն ու մարտահրավերները։
Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար խոչընդոտ են հանդիսանում, տարածաշրջանի այլ ուղղությունների համեմատությամբ, օդային ուղեւորափոխադրումների բարձր վճարները, սահմանափակ ճանապարհային ցանցը, զբոսաշրջիկների երկու տեսակի հարկման (մուտքի արտոնագրի եւ ելքի տուրքեր) առկայությունը, զբոսաշրջային ենթակառուցվածքների եւ ծառայությունների ոչ բավարար լինելը, նաեւ դրանց բարձր գները, ոլորտում ներգարվված մարդկային ռեսուրսների մասնագիտական ցածր որակը, հմտությունները եւ բազմաթիվ այլ խնդիրներ։
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի տուրիզմի, առողջ ապրելակերպի, կուրորտների (առողջարանների, հանգստյան տների, ռեգրեացիոն) հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Կառլեն Հարությունյանի խոսքով՝ համաշխարհային տնտեսական համակարգում եկամտաբերության առումով տուրիզմը զբաղեցնում է երրորդ տեղը՝ հետ մնալով միայն նավթարդյունաբերությունից եւ ավտոմոբիլային արտադրությունից։ Այս համատեքստում Հայաստանը, ունենալով հանդերձ հսկայական տուրիստական ներուժ, հետ է մնում շատ երկրների ցուցանիշներից տարբեր պատճառներով։ Տուրիզմի կայուն զարգացումն ապահովելու համար պահանջվում է բոլոր շահագրգիռ կողմերի՝ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի եւ բնակչության ակտիվ եւ արդյունավետ համագործակցությունը։
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, հայրենական ապրանք արտահանողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ նշեց, որ զբոսաշրջության զարգացմանը խթանելու համար պետությունը պետք է կարողանա տուրիստական հանգրվանները ավելի կենսունակ դարձնելու համար հատկացումներ կատարել, ինչպես նաեւ որոշակի հարկային արտոնություններ տալ հյուրանոցային համակարգին տուրիստական խմբերին սպասարկելու համար, քանի որ հանրապետությունում բավականին թանկ է հյուրանոցային համակարգը։
Դրական դեր կունենա նաեւ դեպի տուրիստական հանգրվաններ գնացող ճանապարհների բարեկարգումը, զբոսաշրջային սպասարկման ոլորտում զեղչերի կիրառումը, գովազդային հոլովակների, ուղեցույցների միջոցով մեր երկիրը ներկայացնել արտերկրում՝ այդ նպատակով օգտագործելով նաեւ սփյուռքի մեր հայրենակիցներին։
Ենթահանձնաժողովի անդամ, «Ժան տուր» տուրիստական կազմակերպության նախագահ Ժաննա Խեչումյանի խոսքով՝ Հայաստանում տուրիզմը զարգացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է ճիշտ եւ գրագետ ներկայացնել մեր երկրի ունեցած անսպառ հարստությունները՝ զբոսաշրջիկներին հետաքրքրելու համար։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ ոչ միայն մատչելի եւ հարմարավետ հյուրանոցներ, բարեկարգ ճանապարհներ, այլեւ պետք է մեր պատմությամբ, մշակույթով, յուրահատուկ կենցաղով գրավել, հրապուրել օտարերկրացիներին։
Ժաննա Խեչումյանը նշեց, որ շատ հաճախ աշխատելով միայն քանակի, այլ ոչ թե առաջարկվող ծառայությունների որակի վրա, մեծ կորուստներ են լինում։ «Եթե չի ապահովվում ծառայությունների անհրաժեշտ որակը, հետագայում Հայաստան այցելած զբոսաշրջիկն այլեւս չի վերադառնա, ոչ էլ իր ծանոթին, ընկերոջը խորհուրդ կտա այցելել Հայաստան»,–ասաց նա՝ միաժամանակ ընդգծելով կառավարության անմիջական աջակցության անհրաժեշտությունը տուրիստական կազմակերպություններին։
Ենթահանձնաժողովի անդամներից մեկի խոսքով՝ երկիրը զբոսաշրջիկին հետաքրքիր դարձնելու համար նախեւառաջ թարմություն է պետք, սակայն, ցավոք, եթե նախկինում մայրաքաղաքի եւ շրջանների յուրաքանչյուր հատված ուներ իր առանձնահատկությունը, որը կարող էր գրավել եւ հետաքրքրել, ապա այսօր մեծ տեմպերով նմանվում են եվրոպական քաղաքների կոլորիտին։ Այս պարագայում հազիվ թե եվրոպացին այցելի Հայաստան՝ տեսնելու այն, ինչ կարող է տեսնել նաեւ իր երկրում։
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի տուրիզմի, առողջ ապրելակերպի, կուրորտների (առողջարանների, հանգստյան տների, ռեգրեացիոն) հարցերի ենթահանձնաժողովի անդամները հանդես եկան իրենց առաջարկություններով, բարձրացրեցին ոլորտին վերաբերող այլ հիմնախնդիրներ, որոնք ամփովելով՝ կներկայացվեն կառավարությանը հայեցակարգը լրամշակելու համար։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

06-02-2010





07-09-2010
Հայերը հավատարիմ են իրենց արմատներին
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ
Հայաստանի ...


07-09-2010
«Թումանյանական հեքիաթի օրը» Դսեղում
Համագործակցում են տիկնիկային թատրոնները

Մեծ Լոռեցու ...


07-09-2010
Ընթերցելով դասականներին
«Սասունցի Դավիթ», «Խաչագողի հիշատակարանը»... Ո՞րն է հաջորդը



07-09-2010
«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Ալեքսանդր Բոժկոյին
Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Հայաստանում Ուկրաինայի արդեն ...


 
07-09-2010
Հայտարարությունները հստակեցնելու ժամանակը
Անհասցե դատապարտումները չեն կարող նպաստել խաղաղ բանակցություններին

«Այն ...


 
07-09-2010
Չավուշօղլուն միայն թուրքական շահերն է արտահայտում
ԵԽ ԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին
խոսել ...


 
07-09-2010
Մանկական «Եվրատեսիլ–2010»—ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ–2010» երգի միջազգային ...



07-09-2010
Տարածաշրջան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ...

07-09-2010
Հայաստանը եղել է ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկը
Հայտնաբերվել է ձիու ...

07-09-2010
Դպրոցի ճամփան անվտանգ դարձավ
Շահագործման հանձնվեց Բաբաջանյան ...

07-09-2010
Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG