Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.09.2010
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մեղադրական եզրակացությունը հաստատվել է

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն ավարտել է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա 2008 թվականի հոկտեմբերի 26—ի լույս 27—ի գիշերը կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։
Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, նախաքննությամբ բացահայտվել են ինչպես Ա. Ավետիսյանի տան վրա կատարված հարձակման մանրամասները, հանցավոր խմբի անդամները, այնպես էլ վերջիններիս կողմից կատարված, ինչպես նաեւ ավարտին չհասցված այլ հանցագործություններ։
Ձեռք բերված ապացույցների հիման վրա 10 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության խորհրդային բաժնի պետի նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175—րդ հոդվածի 3—րդ մասի 1—ին եւ 2—րդ կետերով, 35—104—րդ հոդվածների 2—րդ մասի 7—րդ կետով, 223—րդ հոդվածի 1—ին մասով, 317—րդ հոդվածով, 235—րդ եւ 324—րդ հոդվածների 1—ին մասերով՝ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակում կատարելու, սպանություն նախապատրաստելու, հանցավոր համագործակցություն ստեղծելու, պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը ինքնակամ յուրացնելու, ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, քաղաքացու փաստաթղթեր հափշտակելու համար։
Քաղաքացի Արա Կարապետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175—րդ հոդվածի 3—րդ մասի 1—ին եւ 2—րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից ավազակային հարձակում կատարելը), 223—րդ հոդվածի 1—ին մասով (հանցավոր համագործակցություն ստեղծելը), 177—րդ հոդվածի 1—ին մասով (գողություն), 317—րդ եւ 324—րդ հոդվածների առաջին մասերով (պաշտոնատար անձի կոչումը կամ իշխանությունը ինքնակամ յուրացնելը), (քաղաքացու փաստաթղթերը հափշտակելը)։ Արսեն Սողոմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175—րդ հոդվածի 3—րդ մասի 1—ին եւ 2—րդ կետերով, 35—104—րդ հոդվածների 2—րդ մասի 7—րդ կետով, 223—րդ հոդվածի 2—րդ մասով, 235—րդ եւ 324—րդ հոդվածների 1—ին մասերով։ Քաղաքացի Բագրատ Սողոմոնյանին եւ «ՍՍՄ» ՍՊԸ գործադիր տնօրեն Հայկ Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175—րդ հոդվածի 3—րդ մասի 1—ին եւ 2—րդ կետերով, 223—րդ հոդվածի 2—րդ մասով, 131—րդ հոդվածի 2—րդ մասի 1—ին եւ 2—րդ կետերով (մարդուն առեւանգելը՝ մի խումբ անձանց կողմից, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ) 317—րդ հոդվածով, 324—րդ հոդվածի 1—ին մասով, վերջինս նաեւ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235—րդ հոդվածի 1—ին մասով։ Արշակ Գրիգորյանին, Հովհաննես Նազարյանին, նախկինում երկու անգամ դատված Նիկոլայ Խաչիկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175—րդ հոդվածի 3—րդ մասի 1—ին եւ 2—րդ կետերով, 223—րդ հոդվածի 2—րդ մասով, 317—րդ հոդվածով եւ 324—րդ հոդվածի 1—ին մասով, իսկ Սուրեն Մելքոնյանին եւ Աշոտ Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175—րդ հոդվածի 3—րդ մասի 1—ին եւ 2—րդ կետերով, 223—րդ հոդվածի 2—րդ մասով, 324—րդ հոդվածի 1—ին մասով։
Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Քրեական գործն ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար։
Քրեական գործից անջատվել է քաղաքացի Ռ. Վիրաբյանին վերաբերող մասը։ Նախաքննական մարմինը որոշում է կայացրել նրան որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Ռ. Վիրաբյանի նկատմամբ հայտարարվել է հետուխուզում, միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։

06-02-2010





07-09-2010
Հայերը հավատարիմ են իրենց արմատներին
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ
Հայաստանի ...


07-09-2010
«Թումանյանական հեքիաթի օրը» Դսեղում
Համագործակցում են տիկնիկային թատրոնները

Մեծ Լոռեցու ...


07-09-2010
Ընթերցելով դասականներին
«Սասունցի Դավիթ», «Խաչագողի հիշատակարանը»... Ո՞րն է հաջորդը



07-09-2010
«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Ալեքսանդր Բոժկոյին
Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Հայաստանում Ուկրաինայի արդեն ...


 
07-09-2010
Հայտարարությունները հստակեցնելու ժամանակը
Անհասցե դատապարտումները չեն կարող նպաստել խաղաղ բանակցություններին

«Այն ...


 
07-09-2010
Չավուշօղլուն միայն թուրքական շահերն է արտահայտում
ԵԽ ԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին
խոսել ...


 
07-09-2010
Մանկական «Եվրատեսիլ–2010»—ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ–2010» երգի միջազգային ...



07-09-2010
Տարածաշրջան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ...

07-09-2010
Հայաստանը եղել է ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկը
Հայտնաբերվել է ձիու ...

07-09-2010
Դպրոցի ճամփան անվտանգ դարձավ
Շահագործման հանձնվեց Բաբաջանյան ...

07-09-2010
Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG