Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.09.2010
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հարուցվել է քրեական գործ

Հարուցվել է քրեական գործ՝ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
Ինչպես հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ վերջինիս օժանդակությամբ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ։
«Ինօրիենթ» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի եւ երիտասարդության նախարարի նախկին խորհրդական, նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական եւ վերահսկողության վարչության ներկայիս պետ Ա. Հայրապետյանը ՀՀ մշակույթի նախարարի 2007թ. մայիսի 8—ի թիվ 233—Ա հրամանով հանդես է եկել որպես «2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախարարությանը հատկացված 19.010.000 դրամի շրջանակներում մեկ անձից ծառայությունների գնման կատարման գործընթացի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ։ Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նա կազմակերպել է նախարարության եւ 2004թ. հունիսի 2—ին իր հիմնադրած «Ինօրիենթ» ՍՊ ընկերության միջեւ 2007թ. մայիսի 11—ի իրավական ակտերի մշակման ծառայությունների ՀՀ ՄԵՀՆ—ԱՇՁԲ—3 գնման պայմանագրի կնքումը, որով նախատեսված 19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, որպես նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ, ստորագրել է փաստացի չկատարված աշխատանքների տեխնիկական բնութագրերի համապատասխանության վերաբերյալ 1—ին, 2—րդ, 3—րդ եւ 4—րդ կեղծ եզրակացությունները։ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, վերը նշված հանձնաժողովի նախագահ Ն. Տեր—Վարդանյանը, օժտված լինելով պատվիրատուի ղեկավարի լիազորություններով, ստորագրել է պայմանագրով նախատեսված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների հանձնման—ընդունման կեղծ արձանագրությունները, որպիսի գործողությունների հետեւանքով Ա. Հայրապետյանը հնարավորություն է ստացել եւ հափշտակել 19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար՝ պետությանը պատճառելով էական նյութական վնաս, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։
Դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը 29.01.10թ. հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178—րդ հոդվածի 3—րդ մասի 1—ին կետի, 38—178—րդ հոդվածի 3—րդ մասի 1—ին կետի եւ 308—րդ հոդվածի 2—րդ մասի հատկանիշներով։ Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն՝ նախաքննություն իրականացնելու։

06-02-2010





07-09-2010
Հայերը հավատարիմ են իրենց արմատներին
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ
Հայաստանի ...


07-09-2010
«Թումանյանական հեքիաթի օրը» Դսեղում
Համագործակցում են տիկնիկային թատրոնները

Մեծ Լոռեցու ...


07-09-2010
Ընթերցելով դասականներին
«Սասունցի Դավիթ», «Խաչագողի հիշատակարանը»... Ո՞րն է հաջորդը



07-09-2010
«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Ալեքսանդր Բոժկոյին
Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Հայաստանում Ուկրաինայի արդեն ...


 
07-09-2010
Հայտարարությունները հստակեցնելու ժամանակը
Անհասցե դատապարտումները չեն կարող նպաստել խաղաղ բանակցություններին

«Այն ...


 
07-09-2010
Չավուշօղլուն միայն թուրքական շահերն է արտահայտում
ԵԽ ԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին
խոսել ...


 
07-09-2010
Մանկական «Եվրատեսիլ–2010»—ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ–2010» երգի միջազգային ...



07-09-2010
Տարածաշրջան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ...

07-09-2010
Հայաստանը եղել է ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկը
Հայտնաբերվել է ձիու ...

07-09-2010
Դպրոցի ճամփան անվտանգ դարձավ
Շահագործման հանձնվեց Բաբաջանյան ...

07-09-2010
Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG