|
«Հայաստանի ՍԴ–ն կանաչ լույս վառեց արձանագրությունների վավերացման ճանապարհին» Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրին թուրքական «Sabah» թերթին տված հարցազրույցում ի թիվս քրդական ու կիպրական խնդիրների, անդրադարձել է նաեւ հայ—թուրքական արձանագրությունների հարցին։
«Հայաստանի Սահմանադրական դատարանը կանաչ լույս վառեց արձանագրությունների վավերացման ճանապարհին,–ասել է նա։–Դավութօղլու—Նալբանդյան հանդիպումները շարունակվում են։ Մենք էլ ամեն օր աշխատում ենք թուրքերի հետ։ Ջանում ենք, որ Ղարաբաղում առաջընթաց ապահովվի։ Ըստ էության, այդ երկուսը միմյանցից անջատ գործընթացներ են»։
Դեսպանն ասել է, որ ՀՀ ՍԴ—ի որոշման մեջ որոշ ձեւակերպումներ թուրքերին անհանգստացրել են, բայց՝ «մենք այդ որոշումը դիտում ենք որպես դրական քայլ։ Ստորագրված արձանագրությունները խորհրդարանում վավերացնելու հնարավորություն տվեց։
Ոչ մի սահմանափակում էլ չեմ տեսնում։ Այլ երկրներում ասում են՝ այսինչ հոդվածները հակասահմանադրական են։ Մինչդեռ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մեջ նման բան չի ասվում։ Մենք հավատում ենք, որ երկու կողմերն էլ արձանագրություններով ստանձնած պարտավորությունների կատարմանը լրջորեն կմոտենան»։ 06-02-2010
|