Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.09.2010
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Քվեարկության օր է նշանակվել մարտի 4—ը

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը՝ Կոնգրեսի հանձնաժողովում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շուտով քվեարկության կդրվի հայոց ցեղասպանության ճանաչման 252 բանաձեւը, որը հանձնաժողովին ներկայացվել էր դեռեւս 2009 թվականի մարտին։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը, ով միշտ աջակցել է հայկական հարցերին եւ ամերիկահայ համայնքին, քվեարկության օր է նշանակել մարտի 4—ը։
Բանաձեւը, որը պետք է դրվի քվեարկության, անցյալ տարի մշակվել եւ ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին է ներկայացվել Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի եւ ԱՄՆ—ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Մարկ Քըրքի հովանավորությամբ։ Ներկայումս այս բանաձեւին աջակցում են 135 կոնգրեսականներ ինչպես Դեմոկրատական, այնպես էլ՝ Հանրապետական կուսակցություններից։
252 բանաձեւը ԱՄՆ—ի նախագահին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը պատշաճ ըմբռնում արտացոլի այն հարցերում, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, էթնիկական զտումներին եւ այն ցեղասպանությանը, որը արձանագրված է Միացյալ Նահանգների փաստաթղթերում եւ վերաբերում է հայոց ցեղասպանությանը։
Բանաձեւի ծանոթագրություններում այնուհետեւ շատ հստակ նշվում է. «Հայոց ցեղասպանությունը ծրագրվել եւ իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից 1915–1923 թվականներին, որի արդյունքում տեղահանվել են 2 միլիոն հայեր։ Նրանցից 1,5 միլիոնը սպանվել է, կես միլիոն վերապրածներ վտարվել են իրենց տներից։ Այս ամենի արդյունքում վերացվեց հայերի 2500 տարվա ներկայությունը իրենց պատմական հայրենիքում»։
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերի հանձնաժողովը նման բովանդակությամբ բանաձեւեր ընդունել է 2000, 2005 եւ 2007 թվականներին։ Թեեւ այդ բանաձեւերը շատ մեծ աջակցություն էին վայելում Կոնգրեսում, ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում քվեարկության չեն դրվել, քանի որ թե՛ նախագահ Բիլ Քլինթոնը եւ թե՛ նախագահ Ջորջ Բուշը կտրականապես դեմ արտահայտվեցին բանաձեւերի ընդունմանը՝ պատճառաբանելով, որ թուրքերը կարող են պատասխան քայլերի դիմել։
Այս անգամ եւս սպասվում է, որ 252 բանաձեւը կընդունվի արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից, սակայն պարզ չէ, թե արդյոք ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կհամաձայնի՞ այն քվեարկության դնել ներկայացուցիչների տան լիագումար նիստում։
Այս անգամ Սպիտակ տունը այլ պատճառաբանություններ ունի՝ օրինակ այն, որ բանաձեւի ընդունումը կարող է խորտակել հայ—թուրքական մերձեցման գործընթացը։

06-02-2010





07-09-2010
Հայերը հավատարիմ են իրենց արմատներին
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ
Հայաստանի ...


07-09-2010
«Թումանյանական հեքիաթի օրը» Դսեղում
Համագործակցում են տիկնիկային թատրոնները

Մեծ Լոռեցու ...


07-09-2010
Ընթերցելով դասականներին
«Սասունցի Դավիթ», «Խաչագողի հիշատակարանը»... Ո՞րն է հաջորդը



07-09-2010
«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Ալեքսանդր Բոժկոյին
Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Հայաստանում Ուկրաինայի արդեն ...


 
07-09-2010
Հայտարարությունները հստակեցնելու ժամանակը
Անհասցե դատապարտումները չեն կարող նպաստել խաղաղ բանակցություններին

«Այն ...


 
07-09-2010
Չավուշօղլուն միայն թուրքական շահերն է արտահայտում
ԵԽ ԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին
խոսել ...


 
07-09-2010
Մանկական «Եվրատեսիլ–2010»—ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ–2010» երգի միջազգային ...



07-09-2010
Տարածաշրջան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ...

07-09-2010
Հայաստանը եղել է ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկը
Հայտնաբերվել է ձիու ...

07-09-2010
Դպրոցի ճամփան անվտանգ դարձավ
Շահագործման հանձնվեց Բաբաջանյան ...

07-09-2010
Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG