Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.09.2010
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Համակարգն ինքը պիտի զբաղվի իր վարկանիշի բարձրացմամբ

ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում նշել է ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը

«Ոստիկանության գործունեության գնահատման հիմնական չափանիշը պետք է լինի ոչ միայն հանցագործությունների բացահայտման ցուցանիշը, այլեւ քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների պաշտպանության արդյունավետությունը կամ քաղաքացիների հանգստության եւ վստահության մակարդակը»,–ՀՀ ոստիկանության կոլեգիայի՝ երեկ կայացած նիստում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ–մայոր Ալիկ Սարգսյանը։ Հանցագործությունների բացահայտման ոչ մի բարձր ցուցանիշ չի բարձրացնի կառույցի հեղինակությունը, մինչեւ համակարգն ինքը չզբաղվի հասարակության մեջ իր վարկի բարձրացմամբ։
Ոստիկանության պետի խոսքով՝ բնակչության շրջանում ոստիկանության հեղինակության բարձրացման համար նախ եւ առաջ խիստ կարեւոր է յուրաքանչյուր ծառայողի կողմից օրինականության պահպանումը, ինչին հասնելու համար պետք է հիմնովին վերակառուցել ՀՀ ոստիկանության գործելաոճը, ձեռնարկել միջոցներ ոստիկանության շրջանում քաղաքացիների հետ բարեկիրթ վերաբերվելու կուլտուրա սերմանելու, գործունեության ընթացքում օրինականության անշեղ պահպանման ուղղությամբ. «Ոստիկանության ծառայողին ոչ վայել արարք կատարելու համար ընդհանուր առմամբ կարգապահական տույժի են ենթարկվել 939 ծառայողներ, որոնցից 44—ն ազատվել են համակարգից, 12—ի պաշտոնն իջեցվել է, 8—ի կոչումն է իջեցվել։ Թույլ տրված տարբեր օրինախախտումների փաստով ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից հարուցվել է 45 քրեական գործ, որոնցից 22—ն ուղարկվել է դատարան»։
Ա. Սարգսյանը նշեց, որ ոստիկանության ծառայողի պատիվն արատավորող անձանց նկատմամբ ՀՀ ոստիկանության ղեկավարության վերաբերմունքը միանշանակ է. համակարգը վերջիններից ազատելու հարցում որդեգրվելու է անհրաժեշտ սկզբունքայնություն եւ վճռականություն։ Ոստիկանության ծառայողի պատիվն արատավորելու, քաղաքացիների նկատմամբ ցինիկ վարվելակերպ դրսեւորելու համար նախորդ տարվա ընթացքում համակարգից ազատվել են օպերլիազորներ, տեղամասային տեսուչներ.
«Այս ամենը, թերեւս, վկայում է այն մասին, որ անձնակազմի հետ տարվող աշխատանքներին մի շարք ստորաբաժանումներում անհրաժեշտ ուշադրություն չի դարձվում։ Այս առումով անհրաժեշտ է բարձրացնել ստորաբաժանումների անձնակազմի գծով տեղակալների եւ անմիջական ղեկավարների պատասխանատվությունը։ Ժամանակն է ընդունելու ոստիկանության ծառայողի վարվելակերպի կանոնները եւ մասնագիտական էթիկայի նորմերը կարգավորող իրավական ակտ»։
Ա. Սարգսյանը նշեց, որ ոստիկանության ղեկավարությանը հատկապես անհանգստացնում է հանցագործությունները չգրանցելու եւ ընթացք չտալու պրակտիկայի տարածումը։ Կենտրոնական ապարատի ծառայողների եւ մարզային վարչությունների կողմից կատարված ծառայողական քննություններով ի հայտ է բերվել նման 32 դեպք՝ նախորդ տարվա 10—ի դիմաց։ Ոստիկանության պետի համոզմամբ՝ այս երեւույթը նախ եւ առաջ նման գործելաոճը նպաստում է անպատժելիության մթնոլորտի ձեւավորմանը եւ վերացնում քաղաքացու վստահությունը ոստիկանության նկատմամբ.
«Ոստիկանության գործունեության նկատմամբ հանրապետության բնակչության անվստահության մասին է խոսում հետեւյալ փաստը. նախկինում ոստիկանության մարմիններին չհայտնված հանցագործությունների փաստերի վերաբերյալ ստուգումներով պարզվել է, որ տուժողները ժամանակին խուսափել են ոստիկանություն դիմելուց՝ ավելորդ քաշքշուկի մեջ չընկնելու (7 տոկոս), դրական արդյունքի հույս չունենալու (8 տոկոս) կամ հանցագործի վրեժխնդրությունից վախենալու պատճառով (2 տոկոս)։ Տուժողների 30 տոկոսն արդարությունը վերականգնելու հարցում ապավինել է միայն սեփական ուժերին։ Փաստորեն, տուժողների մոտ կեսը իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման գործընթացը չեն վստահել ոստիկանության մարմիններին, ինչի պարագայում մեծանում է հանցավոր հեղինակությունների դերակատարումը, ինչն էլ իր հերթին սասանում է ոստիկանության հեղինակությունը։ Մենք նման արատավոր երեւույթների դեմ տանելու ենք սկզբունքային պայքար՝ զուգահեռաբար ձեռնարկելով միջոցներ տարածքային մարմինների գործունեության գնահատման համար ժամանակակից չափանիշներ մշակելու համար»։
Նաեւ դրա հետեւանքով հաշվետու տարում բացահայտվել են կրկնակի շատ հանցագործություններ, քան նախորդ տարում, արդյունավետ են աշխատել գրեթե բոլոր տարածքային մարմինները, որոնց բացահայտման ցուցանիշները միջին հաշվով բարելավվել են 10 տոկոսով։ Ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախորդ տարիներին կասեցված քրեական գործերով հանցագործությունների բացահայտման ցուցանիշը լավագույնն է եղել վերջին տարիների ընթացքում։
2009—ին հայտնաբերված թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից հանված ծանր թմրամիջոցների քանակն աննախադեպ է վերջին տարիների ընթացքում։ Զենքի եւ զինամթերքի ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի, ինչպես նաեւ արձանագրված եւ կամավոր հանձնած հրազենի թիվն ամենամեծն է վերջին 10 տարիների ընթացքում։
2009—ին հայտնաբերված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թիվը եւս աննախադեպ է վերջին տարիների համար։ Նշված հանցագործությունների 76 տոկոսն ի հայտ է բերվել ոստիկանության մարմինների կողմից։ Նախորդ տարվա ընթացքում հանրապետությունում գրանցված ավտոպատահարների քանակը կտրուկ նվազել է, եւ ԱՊՀ երկրներում լավագույն ցուցանիշն է։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

06-02-2010





07-09-2010
Հայերը հավատարիմ են իրենց արմատներին
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ
Հայաստանի ...


07-09-2010
«Թումանյանական հեքիաթի օրը» Դսեղում
Համագործակցում են տիկնիկային թատրոնները

Մեծ Լոռեցու ...


07-09-2010
Ընթերցելով դասականներին
«Սասունցի Դավիթ», «Խաչագողի հիշատակարանը»... Ո՞րն է հաջորդը



07-09-2010
«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Ալեքսանդր Բոժկոյին
Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Հայաստանում Ուկրաինայի արդեն ...


 
07-09-2010
Հայտարարությունները հստակեցնելու ժամանակը
Անհասցե դատապարտումները չեն կարող նպաստել խաղաղ բանակցություններին

«Այն ...


 
07-09-2010
Չավուշօղլուն միայն թուրքական շահերն է արտահայտում
ԵԽ ԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին
խոսել ...


 
07-09-2010
Մանկական «Եվրատեսիլ–2010»—ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ–2010» երգի միջազգային ...



07-09-2010
Տարածաշրջան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ...

07-09-2010
Հայաստանը եղել է ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկը
Հայտնաբերվել է ձիու ...

07-09-2010
Դպրոցի ճամփան անվտանգ դարձավ
Շահագործման հանձնվեց Բաբաջանյան ...

07-09-2010
Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG