Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.09.2010
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Չարիքն արմատախիլ անելու համար

Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել բոլոր հնարավոր միջոցներով

Պետության զարգացման կարեւորագույն պայմաններից մեկը կոռուպցիան արմատախիլ անելն է, քանզի այն ոչ միայն խարխլում է պետականության հիմքերը, այլեւ բացասաբար է անդրադառնում հասարակության բարոյական արժեքների եւ իշխանությունների նկատմամբ հավատի վրա։ «ՀՀ կառավարության կողմից արդեն իսկ հաստատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2009—2012 թթ. միջոցառումների ծրագիր, որով լուրջ պարտավորություներ են դրվում ՀՀ իրավապահ մարմինների վրա»,–երեկ մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը։
Կոռուպցիայի դեմ պայքարի գործում հիմնական ելակետ են ընդունվել ինչպես հիմնախնդրին առնչվող միջազգային փաստաթղթերում, այնպես էլ ներպետական օրենսդրական ակտերում ամրագրված դրույթները, ինչի արդյունքում նշված ոլորտում իրավապահ մարմինների աշխատանքները ձեռք են բերել առավել համակարգված բնույթ։
Կոռուպցիայի հաղթահարմանն ուղղված պատասխանատվության մեխանիզմների կիրառումը ենթադրում է իրավապահ մյուս պետական մարմինների համատեղ եւ ներդաշնակ աշխատանք՝ միտված մեկ ընդհանուր նպատակի՝ կոռուպցիոն երեւույթների հայտաբերմանը։
Հ. Պողոսյանը տեղեկացրեց, որ 2008թ. 392 կոռուպցիոն հանցագործության դեպքերի դիմաց նախորդ տարի բացահայտվել է 550 դեպք, որից 418—ը՝ ՀՀ ոստիկանության ուժերով։
Բացի այս ամենը, բացահայտվել է կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու 8 դեպք, նախորդ տարվա մեկի դիմաց. «Չնայած կեղծ դրամների գումարը չնչին է, սակայն այն հանգամանքը, որ գրանցված հանցագործությունների հիմնական մասը չի բացահայտվում, անհանգստանալու տեղիք է տալիս։ Այս ուղղությամբ աշխատանքները բարելավման լուրջ կարիք ունեն եւ գտնվում են ՀՀ ոստիկանապետի մշտական ուշադրության ներքո»։
Կոռուպցիոն եւ տնտեսական բնույթի հանցագործությունների դեմ պայքարի օպերատիվ եւ հետախուզական աշխատանքներին զուգընթաց՝ ոստիկանությունը աշխատանքներ է տանում համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, ոստիկանության հանդեպ հասարակության հավատը եւ վստահությունը վերականգնելու ուղղությամբ։ Հակակոռուպցիոն ներքին միջոցառումներ են իրականացվում ոստիկանության գործունեության բոլոր ուղղություներով։ Հ. Պողոսյանը նշեց նաեւ, որ կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական գրավականներից է նաեւ իրավապահ մարմինների եւ քաղաքացիական հասարակության արդյունավետ փոխհամագործակցությունը։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

06-03-2010





07-09-2010
Հայերը հավատարիմ են իրենց արմատներին
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ
Հայաստանի ...


07-09-2010
«Թումանյանական հեքիաթի օրը» Դսեղում
Համագործակցում են տիկնիկային թատրոնները

Մեծ Լոռեցու ...


07-09-2010
Ընթերցելով դասականներին
«Սասունցի Դավիթ», «Խաչագողի հիշատակարանը»... Ո՞րն է հաջորդը



07-09-2010
«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Ալեքսանդր Բոժկոյին
Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Հայաստանում Ուկրաինայի արդեն ...


 
07-09-2010
Հայտարարությունները հստակեցնելու ժամանակը
Անհասցե դատապարտումները չեն կարող նպաստել խաղաղ բանակցություններին

«Այն ...


 
07-09-2010
Չավուշօղլուն միայն թուրքական շահերն է արտահայտում
ԵԽ ԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին
խոսել ...


 
07-09-2010
Մանկական «Եվրատեսիլ–2010»—ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ–2010» երգի միջազգային ...



07-09-2010
Տարածաշրջան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ...

07-09-2010
Հայաստանը եղել է ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկը
Հայտնաբերվել է ձիու ...

07-09-2010
Դպրոցի ճամփան անվտանգ դարձավ
Շահագործման հանձնվեց Բաբաջանյան ...

07-09-2010
Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG