|
Զինված դիվերսիոն խումբը վնասազերծվել է
Մարտի 3—ի լույս 4—ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5—6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ։ Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաեւ ավազակային գործողություններով եւ անասնագողությամբ։
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան զոհեր։ Մեկ դիակ գտնվում է հայկական տարածքում, ծանր վիրավորված եւս մեկ դիվերսանտ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մեկ այլ դիակ, ենթադրաբար, գտնվում է չեզոք գոտում։
Դիվերսիոն խմբի վիրավոր մյուս անդամներին հաջողվել է փախչել եւ անցնել սահմանը։
Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան։ 06-03-2010
|