Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.09.2010
ԱՇԽԱՐՀ


Խորհրդարանական ընտրություններ Իրաքում

Ահաբեկչությունների սպառնալիքը դեռեւս պահպանվում է

Մարտի 7—ին Իրաքում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք խիստ կարեւոր են տարբեր առումներով։ Նախ, ինչպես նշում են փորձագետները, այն լինելու է երկրում կայունություն ապահովելու իրաքցիների կարողության փորձաքարը։ Բացի այդ, Իրաքը խորհրդարանական կառավարմամբ երկիր է, ինչը նշանակում է, որ երկրի նախագահության խորհուրդը՝ հանձինս նախագահի եւ նրա երկու տեղակալների, ընտրում է խորհրդարանը, իսկ վարչապետին, որը գործադիր իշխանության առաջին դեմքն է, խորհրդարանի հաստատմանը ներկայացնում է նախագահական խորհուրդը եւ այլն։
Մարտի 7—ի ընտրություններն Իրաքում Սադամ Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո երկրորդն են, որոնք տեղի են ունենալու օրենսգրքի զգալի փոփոխություններով։ Խորհրդարանի անդամների թիվն ավելացել է 50—ով՝ կազմելով 325 պատգամավոր, որոնց ընտրելու են Իրաքի 32 միլիոն բնակչության ընտրելու իրավունք ունեցող շուրջ 20 միլիոնը։ Ընտրությունները լինելու են նահանգային կարգով։ Յուրաքանչյուր նահանգ ընտրելու է միայն իր ներկայացուցիչներին։
Առաջադրված ավելի քան 6 հազար թեկնածուներն ընտրարշավին մասնակցում են 16 դաշինքով ու 36 առանձին ցուցակներով, սակայն դրանցից առավել կարեւորներն են՝ ա) վարչապետ Նորի ալ Մալեքի եւ նրա շիաների «Ալդավա» կուսակցության շուրջ ձեւավորված դաշինքը, որի կարեւոր դեմքերից են նավթարդյունաբերության նախարար Հուսեյն Շահրստանին եւ խորհրդարանի փոխխոսնակ Խալեդ Ալ Աթիան, բ) Ազգային դաշինքը, որը նույնպես շիա է։
Ձեւավորվել է գերագույն մեջլիս կազմակերպության եւ նրա առաջնորդ Ամմար Հաքիմի շուրջ։ Ազգային դաշինքի կարեւոր անդամներից են ծայրահեղական շիա հոգեւորական Մողթադա Սադրիի խումբը, նորաստեղծ ազգային բարենորոգում կազմակերպությունը՝ Ահմեդ Ջաֆարիի ղեկավարությամբ եւ Ահմեդ Չալաբիի առաջնորդած Իրաքի Ազգային կոնգրեսը, գ) Սադամի վարչակարգի տապալումից հետո Իրաքի առաջին վարչապետ, աշխարհիկ քաղաքական գործիչ շիա Այադ Ալավիի գլխավորած «Ալ Արաղիա» դաշինքը, որին անդամակցում են սուննի փոխնախագահ Թարիկ Ալ Հաշեմին եւ փոխվարչապետ Ռաֆա ալ Այսավին, դ) քրդական կուսակցությունների ու կազմակերպությունների դաշինքը՝ Ջալալ Թալաբանիի եւ Մասուդ Բարազանիի՝ երկրի ու Քրդստանի նախագահների գլխավորությամբ, որին անդամակցում է նաեւ նոր կազմավորված Բարեփոխումների շարժումը՝ Նոշիրվան Մոստաֆայի գլխավորությամբ։
Նշենք, որ ընտրարշավի ընթացքում գլխավոր պայքարը եւս ընթանում էր նշյալ դաշինքների միջեւ։ Վարչապետ Նորի ալ Մալեքին հաջողության հասնելու նպատակով գործի է դրել իր բոլոր հնարավորությունները։ Փետրվարի 28–ի նրա հրամանով Իրաքի բանակում ընդգրկվելու են Սադամի բանակի շուրջ 20 հազար զինծառայողներ՝ Բաաս կուսակցության կողմնակիցների ձայները շահելու նպատակով, քանզի հատուկ հանձնաժողովը, որն ուսումնասիրում էր առաջադրվողների կապերը Սադամի գլխավորած Բաաս կուսակցության հետ, մերժել էր 500 սուննի թեկնածուի, ինչը խիստ դժգոհություն էր առաջացրել սուննիների շրջանում։ Շեշտվում էր, որ հանձնաժողովը գործել է շիա իշխանությունների ազդեցության ներքո։ Սակայն հաշվի առնելով, որ Սադամը բնակչության 65 տոկոս կազմող շիաներին մոտ չէր թողնում իշխանության ու կուսակցության կարեւոր լծակներին, ապա բնական է, որ սուննի մերժվածների թիվը պետք է մեծ լիներ։ Բացի այդ, Իրաքի դատական հարցերի գերագույն խորհուրդը փետրվարի 7—ին Մողթադա Սադրի ձերբակալության ծանուցագիր է ստորագրել, ով մեղադրվում է 2003թ. հայտնի շիա հոգեւորական Այաթոլա Խոյիի ահաբեկչությունը կազմակերպելու մեջ։ Հատկանշական է, որ նման ծանուցագիր տրվել էր նաեւ 2004թ., սակայն նրա չձերբակալեցին։ Ծայրեհեղական շիա այդ հոգեւորականը մեծ թվով կողմնակիցներ ունի Բաղդադում եւ Իրաքի հարավում։ Նշենք նաեւ, որ Իրաքի վարչապետը փետրվարի 28—ին «Ալ Ալամ» հեռուստատեսությանը տված հարցազրույցին մտահոգություն էր հայտնել ընտրակեղծիքների առնչությամբ, շեշտելով, որ արտերկրից մեծ գումարներ են տրամադրվում այդ նպատակով։ Միաժամանակ, հավելելով, որ դրանք ներդրվել են նախկին բաասականներին իշխանության բերելու նպատակով, սակայն ճանաչելով նրանց, ընտրողները դա թույլ չեն տա։ Թեեւ նա հստակ որեւէ երկրի անուն չի տվել, բայց եւ այնպես, հաշվի առնելով որոշ հանգամանքներ, ըստ երեւույթին նկատի է ունեցել Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին։ Քանզի Իրաքի ներկա խորհրդարանի պատգամավոր սուննի Այադ Ջամալըդդինը, ով առանձին ցուցակով է մասնակցում ընտրություններին, սերտ հարաբերություններ ունի նշյալ երկրների հետ։ Ըստ որոշ աղբյուրների՝ այդ երկրները շուրջ 90 միլիոն դոլար են տրամադրել Ջալալըդդինին, ինչի մասին տեղեկացրել է իրաքյան «Նահրեյն նեթ» կայքը։
Նշենք, որ ընտրությունները, փաստորեն, սկսվել են մարտի 4—ից, երբ քվեարկել են Իրաքի բանակը, անվտանգության ու կարգապահ ուժերը, ինչպես նաեւ անկողնային հիվանդներն ու բանտարկյալները՝ շուրջ 500 հազար ընտրող։ Դրանց ընթացքում, անվտանգության խստագույն միջոցառումների պայմաններում, Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչական երկու գործողությունների զոհ են դարձել 12—14 մարդ, վիրավորվել ավելի քան երկու տասնյակը։ Այլ կերպ ասած՝ նախորդ ընտրությունների հետ համեմատած, երկրում անվտանգության պայմանները թերեւս չեն բարելավվել։
Խոսելով ընտրությունների արդյունքների մասին, կարելի է նշել, որ որեւէ դաշինք կամ կուսակցություն ի զորու չի լինի մեծամասնություն կազմել, սակայն շիաների երկու դաշինքը՝ վարչապետ Նորի ալ Մալեքիի եւ Ազգային դաշինքը, կարող են լուրջ հաջողություններ արձանագրել։ Հաջողություն կունենա նաեւ Քրդական դաշինքը՝ իր կայուն ընտրազանգվածով։ Հաշվի առնելով արաբական երկրների աջակցությունը եւ այն, որ 16 երկրներում ապրող իրաքցիները եւս հնարավորություն են ստացել մասնակցել ընտրությունների, օրինակ Հորդանանում շուրջ 180 հազար ընտրողների առկայությունը, բացառված չէ, որ սուննիները եւս նախորդ ընտրությունների համեմատությամբ զգալիորեն բարելավեն իրենց դիրքերը։
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

06-03-2010





07-09-2010
Հայերը հավատարիմ են իրենց արմատներին
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ
Հայաստանի ...


07-09-2010
«Թումանյանական հեքիաթի օրը» Դսեղում
Համագործակցում են տիկնիկային թատրոնները

Մեծ Լոռեցու ...


07-09-2010
Ընթերցելով դասականներին
«Սասունցի Դավիթ», «Խաչագողի հիշատակարանը»... Ո՞րն է հաջորդը



07-09-2010
«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Ալեքսանդր Բոժկոյին
Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Հայաստանում Ուկրաինայի արդեն ...


 
07-09-2010
Հայտարարությունները հստակեցնելու ժամանակը
Անհասցե դատապարտումները չեն կարող նպաստել խաղաղ բանակցություններին

«Այն ...


 
07-09-2010
Չավուշօղլուն միայն թուրքական շահերն է արտահայտում
ԵԽ ԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին
խոսել ...


 
07-09-2010
Մանկական «Եվրատեսիլ–2010»—ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ–2010» երգի միջազգային ...



07-09-2010
Տարածաշրջան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ...

07-09-2010
Հայաստանը եղել է ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկը
Հայտնաբերվել է ձիու ...

07-09-2010
Դպրոցի ճամփան անվտանգ դարձավ
Շահագործման հանձնվեց Բաբաջանյան ...

07-09-2010
Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG