Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.09.2010
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայ ազգային կոնգրեսն ընդդեմ ԱՄՆ–ի կոնգրեսի՞

ԱՄՆ–ի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայոց ցեղասպանության բանաձեւի քննարկումից առաջ Հայաստանում գուշակների չհայտարարված մրցույթ էր։
Կասանդրաների ու Վանգաների կոչումների հավակնորդների առաջին շարքում Հայ ազգային կոնգրեսի թիմն էր։ Գուշակախաղի գագաթնակետը մարտիմեկյան հանրահավաքն էր, եւ, ինչպես պարզվեց ՀԱԿ–ի առաջնորդ Լեւոն Տեր–Պետրոսյանի ելույթից, ըստ ամենայնի, մինչ այդ նա հայ—թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվություններ էր անցկացրել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։
Ահավասիկ. հանրահավաքում Տեր Պետրոսյանը թերահավատությամբ արտահայտվելով հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակականության վերաբերյալ, ասել էր. «Թուրքիան, ինչ որ ցանկանում էր ստանալ այդ արձանագրություններից, արդեն ստացել է Այն է՝ անշրջելիորեն կասեցրել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»։ Կարծես ի պատասխան նրա եւ նրա հետ պայմանավորվածության համաձայն, Դավութօղլուն արդեն բանաձեւի ընդունումից հետո հայտարարել էր. «Ոչ ոք չի հայտարարում, որ դրանք (արձանագրությունները) փակուղի են մտել։ Երեկվա ԱՄՆ—ում կայացրած որոշումը ոչ թե դանդաղեցման, այլ կանգնեցման կետի բերեց»։ ՀԱԿ–ի ղեկավարը իր ելույթում ավելի է մոտենում իրեն ակամա «գործընկեր դարձած» Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի տեսակետին. Լ. Տեր–Պետրոսյան. «Ճնշումները չեն օգնի, քանի որ Թուրքիան, առնվազն «Ծոցի պատերազմից» ի վեր, ապացուցել է, որ ճնշումների չի ենթարկվում…», Ահմեդ Դավութօղլու. «Թուրքիան երբեք ճնշման տակ որոշում չի ընդունի։ Մենք ճնշումով որոշում չենք ընդունում»։
Ի դեպ. ՀԱԿ–ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանն իր ղեկավարից ավելի հոռետես էր, եւ մինչ Կոնգրեսի (խոսքն ԱՄՆ ի, այլ ոչ թե Հայ ազգային կոնգրեսի մասին է) ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկումը հայտարարել էր, թե չի հավատում, որ հանձնաժողովը կընդունի հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 252 բանաձեւը։ Ըստ նրա՝ դժվար է հավատալ, որ ԱՄՆ—ն կզոհի իր անվտանգության, տնտեսության, աշխարհաքաղաքական, հատկապես Միջին Արեւելքում իր կենսական շահերը ցեղասպանության ճանաչման համար։
Այսքանից հետո ամենեւին էլ զարմանալի չի լինի, եթե մի օր էլ Հայ ազգային կոնգրեսը ի պատասխան ԱՄՆ–ի կոնգրեսի, համաձայնելով Դավութօղլուի հետ, հայտարարի. «1915—ին հայերի տարագրություն է եղել»…

06-03-2010





07-09-2010
Հայերը հավատարիմ են իրենց արմատներին
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ
Հայաստանի ...


07-09-2010
«Թումանյանական հեքիաթի օրը» Դսեղում
Համագործակցում են տիկնիկային թատրոնները

Մեծ Լոռեցու ...


07-09-2010
Ընթերցելով դասականներին
«Սասունցի Դավիթ», «Խաչագողի հիշատակարանը»... Ո՞րն է հաջորդը



07-09-2010
«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Ալեքսանդր Բոժկոյին
Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Հայաստանում Ուկրաինայի արդեն ...


 
07-09-2010
Հայտարարությունները հստակեցնելու ժամանակը
Անհասցե դատապարտումները չեն կարող նպաստել խաղաղ բանակցություններին

«Այն ...


 
07-09-2010
Չավուշօղլուն միայն թուրքական շահերն է արտահայտում
ԵԽ ԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին
խոսել ...


 
07-09-2010
Մանկական «Եվրատեսիլ–2010»—ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ–2010» երգի միջազգային ...



07-09-2010
Տարածաշրջան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ...

07-09-2010
Հայաստանը եղել է ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկը
Հայտնաբերվել է ձիու ...

07-09-2010
Դպրոցի ճամփան անվտանգ դարձավ
Շահագործման հանձնվեց Բաբաջանյան ...

07-09-2010
Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG