Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.09.2010
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ժամը չէ Երեւանի «ցնծության»

Իսկ ինչո՞ւ է «ողբում» Անկարան

Քաղաքական գործիչների, փորձագետների երեկվա խոսքը «252»—ի շուրջ էր. խոսեցին, մեկնաբանեցին ու կանխատեսեցին... Ընդհանուր լեզու էլ գտան. այն է՝ ոգեւորվելու առումով ծայրահեղություններն այստեղ պարզապես անտեղի են, իսկ սպասելու առիթ, իհարկե, կա...
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ ԱՄՆ–ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը հայկական լոբբիի մեծ ձեռքբերումն է, որից այս տարի ավելի մեծ ջանքեր պահանջվեցին, քան նախորդ տարիներին։ Ըստ նրա՝ հայ լոբբիստների խնդիրը բարդացրին հայ—թուրքական բանակցություններն ու արձանագրությունները. «Դրա ցայտուն օրինակը կոնգրեսականների ելույթներն էին, որոնք, որպես բանաձեւին դեմ քվեարկելու փաստարկ, նշում էին հենց հայ—թուրքական բանակցությունները»։
Դաշնակցական պատգամավորը բանաձեւին «կողմ» քվեարկածների համար ասաց, որ նրանք գործել են բացառապես խղճի թելադրանքով։
Հայ—թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, ըստ Ռուստամյանի, «252»—ը ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում առաջին հաջողությունն է. «Կոնգրեսում գրանցված հաջողությունը պետք է ցույց տա Անկարային, որ, չնայած իր ջանքերին, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը չի դադարելու։ Թուրքիան կրկին փաստեց, որ խոսում է ոչ միայն նախապայմանների, այլեւ շանտաժի լեզվով»։
Իսկ բանաձեւի ընդունումը, ըստ նրա, պետք է սթափեցնի հայկական կազմակերպություններին ու Հայաստանին, քանի որ առջեւում դեռ Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունման հարց կա. մեզ դեռ պակասում է թուրքերի պես մոբիլ աշխատելու ունակությունը։

Բանաձեւի պատրվակով  Թուրքիան չի վավերացնի արձանագրությունները

«Ավելի քան վստահ կարելի է ասել, որ Թուրքիան բանաձեւի պատրվակով չի վավերացնի հայ—թուրքական արձանագրությունները, եւ սա առիթ է, որ Հայաստանը մատնանշի, թե Թուրքիայի պատճառով տապալվեց այդ գործընթացը»,–նույն թեմայի շուրջ կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշումը հարցերի լուծումը չէ. այն ընդամենը ճնշում է Թուրքիայի վրա։
Կիրո Մանոյանը կարծում է, որ որոշակի վերապահումով եւ կոնկրետ այս հանգրվանում կարելի է, բայց դեռ վաղ է ուրախանալ. գործընթացը բավականին դժվար է։
«Դեմ» արտահայտված կոնգրեսականների մեծամասնությունը, ըստ դաշնակցական գործչի, երկու հիմնական պատճառ ուներ՝ ԱՄՆ—Թուրքիա հարաբերությունների վատթարացման եւ Հայաստան—Թուրքիա հարաբերությունների կարգավորման տապալման հեռանկար։
Ներկա պահին Կ. Մանոյանը դժվարացավ կանխատեսել, թե ե՞րբ կարելի է սպասել լիագումար նիստում բանաձեւի քվեարկությանը, արդյոք դա տեղի կունենա՞ մինչեւ ապրիլի 24—ը. «Եթե այս տարի էլ Օբաման չօգտագործի ցեղասպանություն բառը, պատճառը հայ—թուրքական բանակցային գործընթացը չի լինի. այդ գործընթացը միայն պատրվակ կլինի»։

Ցնծությունը՝ միայն Կոնգրեսի օրակարգից հետո

Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ այս պահին Թուրքիան պատրաստ չէ ճանաչել հայոց ցեղասպանությունը. պատրաստ կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանը տարածաշրջանում ազդեցիկ դիրք ու հզոր տնտեսություն կունենա, այսինքն՝ երբ որոշակի հետաքրքրություն կառաջացնի իր նկատմամբ։
Մասնագետի համոզմամբ՝ սխալ քաղաքականություն է, երբ գերտերությունները Թուրքիայի վրա ճնշումներ են գործադրում՝ փորձելով այդ ճանապարհով հաշտեցնել նրան Հայաստանի հետ. «Հայաստանի հետ Թուրքիան հարաբերություններ հաստատելու ռեալ ցանկություն կունենա այն ժամանակ, երբ մտածի, որ այդպես լավ կլինի։ Հիմա Թուրքիայի արածը իր արտաքին քաղաքականության իմիջի համատեքստում է»։
Թուրքագետը կարծում է, որ  բանաձեւի ընդունումից հետո պետք չէ ցնծալ. «Ցնծություն կլինի այն ժամանակ, երբ Նենսի Փելոսին այդ բանաձեւը մտցնի Կոնգրեսի օրակարգ։ Սա առաջին ու ամենահեշտ քայլն էր, քանի որ բանաձեւը դեռ պետք է անցնի հինգ ատյանով՝ Կոնգրեսի օրակարգ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով, Սենատի լիագումար նիստ, որից հետո նոր միայն կհասնի երկրի ղեկավար Օբամային... Եթե ԱՄՆ—ն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված բանաձեւը չմտցնի Կոնգրեսի օրակարգ ու հավելյալ ճնշում չգործադրի Թուրքիայի վրա, ապա թուրքական կողմը կշարունակի իր ձգձգման քաղաքականությունն ու չի վավերացնի հայ—թուրքական արձանագրությունները»։

Վերջին տարիների ամենացինիկ հայտարարությունը

Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, մասնավորապես, անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի այն հայտարարությանը, թե Անկարան կարող է երեք օրում վավերացնել հայ—թուրքական արձանագրությունները, սակայն երեք ամիս անց կարող է Ղարաբաղում պատերազմ սկսվել, եւ Թուրքիան կրկին ստիպված կլինի փակել սահմանը. «Վերջին տարիների ընթացքում սրանից ցինիկ հայտարարություն, անկեղծ ասած, չեմ հիշում, որովհետեւ դա նշանակում է, որ նրանք պատրաստ են նաեւ պատերազմել»։
Քաղաքական գործիչը կարծում է, որ Միացյալ Նահանգները կգործադրի բոլոր միջոցները, որպեսզի Թուրքիան վավերացնի արձանագրությունները։

Մեծ է հավանականությունը, որ Ներկայացուցիչների պալատում հարցը եւս կքննարկվի

«Այս բանաձեւով ԱՄՆ—ն արդեն չորրորդ անգամ մեսիջ է ուղարկում Թուրքիային, որ նա ի վերջո պետք է հաշտվի իր պատմության սեւ էջերի հետ ու անպայմանորեն քայլեր կատարի պատմական իրողություններն ու փաստերն ընդունելու համար... որ ի վերջո Թուրքիան չի կարող ժողովրդավար երկիր համարվել առանց պատմական իրողության ու պատմական փաստերի ընդունման»,–Կոնգրեսում մեկնարկած գործընթացի կապակցությամբ ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը։ Նա չբացառեց, որ բանաձեւը կընդունվի նաեւ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում. «Ես կարծում եմ, որ բավականին մեծ է հավանականությունը, որ Ներկայացուցիչների պալատում այս հարցը եւս կքննարկվի։ Չմոռանանք, որ ԱՄՆ նահանգների ճնշող մեծամասնությունն ընդունել են դատապարտող բանաձեւեր։ Դա լոկ ժամանակի խնդիր է, եթե նույնիսկ ներկայացուցիչների պալատում այս անգամ էլ հարցը չդրվի քննարկման, ապա միեւնույն՝ է 1—2 տարի անց հարցը կրկին քննարկվելու է»։
Ա. Դավթյանը հատկանշական համարեց այն հանգամանքը, որ ԱՄՆ—ն, հանդիսանալով հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման ամենամեծ ջատագովը, այդուհանդերձ, չխանգարեց հանձնաժողովին ընդունել բանաձեւը. «Այն, ինչ կապված է համամարդկային արժեքների եւ հայոց ցեղասպանության՝ որպես ատելության հողի վրա կատարված հանցագործության ճանաչման հետ, որեւէ գործընթաց չի կարող խոչընդոտ հանդիսանալ»։

«Շատ աշխույժ» քննարկումներ մոտակա մեկ ու կես ամսում

«Ես համարում եմ, որ սա կարեւոր իրադարձություն է այն իմաստով, որ ԱՄՆ–ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը վերահաստատեց իր նվիրվածությունն այնպիսի գլոբալ համամարդկային արժեքներին, ինչպիսիք են՝ մարդու իրավունքները, ցեղասպանությունների կանխարգելումը, էթնիկ զտումների դեմ պայքարը»,–«Panorama.am»—ին մեկնաբանել է ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։
Նա դժվարացել է կանխատեսել, թե արդյոք ցեղասպանության հարցը կհասնի՞ Կոնգրեսի լիագումար նիստի քվեարկությանը. «Համենայն դեպս պետք է սպասել, որ մոտակա մեկ ու կես ամսում շատ աշխույժ քննարկումներ կլինեն մի կողմից ԱՄՆ—ի եւ Թուրքիայի, մյուս կողմից՝ Հայաստանի եւ ԱՄՆ—ի եւ, ինչու չէ՝ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ»։

06-03-2010





07-09-2010
Հայերը հավատարիմ են իրենց արմատներին
Դեպարդիեին շնորհվել է «Կարոտ–2010» մրցանակ եւ
Հայաստանի ...


07-09-2010
«Թումանյանական հեքիաթի օրը» Դսեղում
Համագործակցում են տիկնիկային թատրոնները

Մեծ Լոռեցու ...


07-09-2010
Ընթերցելով դասականներին
«Սասունցի Դավիթ», «Խաչագողի հիշատակարանը»... Ո՞րն է հաջորդը



07-09-2010
«Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ՝ Ալեքսանդր Բոժկոյին
Ինչպես նկատեց ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը՝ Հայաստանում Ուկրաինայի արդեն ...


 
07-09-2010
Հայտարարությունները հստակեցնելու ժամանակը
Անհասցե դատապարտումները չեն կարող նպաստել խաղաղ բանակցություններին

«Այն ...


 
07-09-2010
Չավուշօղլուն միայն թուրքական շահերն է արտահայտում
ԵԽ ԽՎ թուրք նախագահը Հայաստանի մասին
խոսել ...


 
07-09-2010
Մանկական «Եվրատեսիլ–2010»—ում Հայաստանը կներկայացնի Վլադիմիր Արզումանյանը
Բելառուսի մայրքաղաք Մինսկում նոյեմբերին կայանալիք մանկական «Եվրատեսիլ–2010» երգի միջազգային ...



07-09-2010
Տարածաշրջան են ժամանել Մինսկի խմբի համանախագահները
Սեպտեմբերի վերջից մինչեւ հոկտեմբերի կեսն ընկած ...

07-09-2010
Հայաստանը եղել է ձիաբուծության հնագույն կենտրոններից մեկը
Հայտնաբերվել է ձիու ...

07-09-2010
Դպրոցի ճամփան անվտանգ դարձավ
Շահագործման հանձնվեց Բաբաջանյան ...

07-09-2010
Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ
Երեկ Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +35... +36

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by Flash.am CG