Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Քանի՞ երգ է գրել աշուղ Ջիվանին

Ներկայացվեց մեծ երաժշտի «Անհայտ երկեր» նոր հատորը

«Սայաթ—Նովա» մշակութային միության նախաձեռնությամբ, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի աշխատասիրությամբ հրապարակի վրա է աշուղ Ջիվանու «Անհայտ երգեր» ստվար հատորը (խմբագիր՝ բանասիրական գիտությունների թեկնածու Ալվարդ Ղազիյան), որը լույս է ընծայել «Լուսակն» հրատարակչությունը։ Այն բացվում է շնորհակալության խոսքով՝ ուղղված այն 23 հայրենակիցներին, ովքեր աջակցել են 670 էջանոց գրքի հրատարակությանը։ Ժողովածուն ընդգրկում է մեծ աշուղի անտիպ ստեղծագործությունների առավելապես ամբողջական ժառանգությունը՝ մոտ 420 երգ ու բանաստեղծություն։
Աշխատասիրությունը հանդիսավոր պայմաններում գրքասեր եւ երաժշտասեր հասարակայնությանը ներկայացվեց «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որտեղ նրա մասին համառոտ խոսք ասաց բանասիրական գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյանը։
Ըստ հռետորի՝ գրքի պսակը Ջիվանու ստեղծագործությունների ցանկն է, որը կարծես լինի նրա «Մենդելեեւյան աղյուսակը», որտեղ արձանագրվել են 1180—ի հասնող ստեղծագործություն, եւ նշված են այն տվյալները, թե երբ է գրվել երգը, առաջին անգամ երբ է տպագրվել, հետագայում ինչ հրատարակություն է ունեցել։ «Թովմաս Պողոսյանը այս գրքով մեծ քայլ է կատարել ջիվանիագիտության մեջ»,–ասաց նա։
Գրքի վերաբերյալ խոսք ասացին նաեւ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր–Գուլանյանը, պատմաբան Լավրենտի Բարսեղյանը, ՀՀ նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, Աշուղ Աստղանուշը։
Շնորհակալության խոսք ասաց Թովմաս Պողոսյանը, ապա ներկաների համար համերգ տվեց նրա ղեկավարած «Սայաթ—Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը։
Գրքում մինչեւ անհայտ երգերը ներկայացնելը, Թ. Պողոսյանը 100 էջ նվիրել է Ջիվանու կյանքի եւ գործի ուսումնասիրությանը՝ զետեղելով մի քանի արժեքավոր հոդվածներ։ Ներածությունում նշելով, որ հայ աշուղական արվեստն ավելի քան 600 տարվա պատմություն ունի, որի հիմքում մեզ հայտնի է 15—րդ դարի աշուղ Ղուլ—օղլի Երզնկացին՝ «Կռունկ» հանրահայտ երգի թուրքերեն բնագրի հեղինակը, Թ. Պողոսյանը գրում է, որ Ջիվանին եկավ լրացնելու 19—րդ դարի երկրորդ կեսի հայ հասարակական—հայրենասիրական մթնոլորտը՝ նաեւ որոշակի ազդեցություն թողնելով այդ մթնոլորտի վրա։
Ջիվանուն անվանելով «հայ աշուղական արվեստի Մաշտոց», երգիչն այնուհետեւ գտնում է, որ հատկապես 20—րդ դարի առաջին կեսին նրա ստեղծած աշուղական դպրոցը փայլուն շարունակություն ունեցավ՝ Շերամ, Հավասի, Շահեն եւ ուրիշներ։
Ջիվանին (Սերովբե Բենկոյան—Սերոբ Լեւոնյան, 1846—1909թթ.) ծնվել է Ջավախքի Կարծախ գյուղում, Թ. Պողոսյանը պատմում է նրա ապրած դառն ու դժվարին տարիների մասին, վկայում, որ նա 40—ամյա ստեղծագործական կյանքում գրել է առնվազն 1180 երգ, որոնցից 400—ը տակավին անտիպ են համարվում։ Թեեւ Ջիվանին իր երգերից մեկում ասում է, որ հազարից ավելի երգեր ունի գրած, բայց դա ասելուց հետո նա ստեղծագործել է եւս 10 տարի։
Ջիվանու անտիպների ուսումնասիրության նպատակով Թ. Պողոսյանը հետազոտել է մեծ աշուղի Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահվող ձեռագրերը, հատուկենտ դեպքերում էլ դիմել «Սոխակ Հայաստանի» երգարանում տպագրված երգերին։ Ֆոնդում պահվող ձեռագրերի զգալի մասը պատկանում է աշուղին։
Աշխատությունում նշվում է, որ աշուղի կայացման գործում դրական դեր են խաղացել ինչպես Թիֆլիսը, այնպես էլ Ալեքսանդրապոլը։ Հատկապես այս վերջին քաղաքում է նա խումբ կազմում, ընտանիքավորվում, եւ հասկանալի է, որ քաղաքի հասարակական—մշակութային կյանքը բարերար ազդեցություն է ունեցել նրա՝ իբրեւ աշուղ—գործչի հայացքների վրա։
Հենց այստեղ էլ 1882 թվականին հրատարակվում է նրա երգերի առաջին ժողովածուն, որը մեծ տպավորություն է թողնում երիտասարդության վրա։ Այստեղ էլ նա առաջին անգամ կազմակերպում է Շիրակի 25 հայ աշուղներին միավորող կազմակերպություն՝ ընտրվելով դրա ավագը։ Դրան հաջորդում է աշուղական դպրոցի բացումը, որպեսզի հիմք դրվի աշուղական երգը մայրենի լեզվով ու հայկական երգարվեստի ավանդներով մատուցելուն։
Տեղափոխվելով Թիֆլիս, երգիչն այնուհետեւ աշուղ Ջամալու եւ վրացի թառահար Ալեքսի Ուսուբեկովի հետ խումբ է կազմել, շրջագայել Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Սեւ ծովի ափամերձ հայաշատ քաղաքներում։
Աշուղը լայն ժողովրդականություն, սեր ու հարգանք է վայելել հայ հասարակության բոլոր խավերի շրջանում։ Նա սիրված էր ու հարգված հատկապես մտավորականության կողմից (Ռ. Պատկանյան, Կոմիտաս, Հ. Հովհաննիսյան, Հ. Թումանյան. Ա. Բրուտյան, Ա. Իսահակյան եւ ուրիշներ)։
Աշուղի կենդանության ժամանակ հրատարակվել է վեց ժողովածու։ Տակավին դեռեւս 19—րդ դարի վերջին ծրագրվել էր լույս ընծայել նրա երկերի լիակատար ժողովածուն 10 հատորով, սակայն ձեռնարկն աբողջովին չի հաջողվել։ 1900 եւ 1904 թվականներին լույս են տեսել միայն երկու հատորները։
Թ. Պողոսյանն իր գրքում նշում է, որ աշուղագետները Ջիվանու տպագիր ու ձեռագիր երգերի քանակի վերաբերյալ տարբեր թվեր են նշում՝ 900, 800, 1000—ից ավելի, 1200։ Այսպիսի տարբեր թվեր նշելու պատճառն այն է, որ Ջիվանու ամբողջական ժառանգությունը չի հասել մեզ, քանի որ այն, գտնվելով աշուղի որդու՝ Գարեգին Լեւոնյանի մոտ, հրո ճարակ է դարձել Թիֆլիսում։ Փրկվել է մի մասը, որոշ մասն էլ ինչ—ինչ ճանապարհով հայտնվել ոմն պարսիկ փաստաբանի մոտ։
Գրքում աշխատասիրության հեղինակն առանձին անդրադառնում է Ջիվանու անտիպ երգերի պատմահայրենասիրական մոտիվներին, դրանցում արտահայտված դավանանքին ու մարդու կերպարին, ժամանակին, սիրո եւ խրատական թեմաներին, գեղարվեստական առանձնահատկություններին։
Գիրքն ունի հավելված, ծանոթագրություններ, մատենագիտական ցանկ, հատուկ անունների բառարան։
«Ջիվանին հայ ժողովրդի մարգարեն է, եւ իմ համեստ ծառայությամբ փորձել եմ հնարավորինս ամբողջացնել նրա ժառանգությունը ճիշտ ժամանակին, որովհետեւ եթե այսօր ես դա չանեի, մի որոշ ժամանակ անց գուցե այդ նյութերից շատերը դառնան անընթեռնելի ձեռագրեր ու կորցնեն իրենց աղբյուրագիտական իմաստը։ Ջիվանին ապրել է մեր ժողովրդի անցյալի բոլոր վերելքներն ու վայրէջքները, եւ այդ ամենը իր լուսեղեն ոգու միջով անցկացրել, մեզ տվել ճշմարիտ ապրելու իրեղեն ճանապարհը՝ հանուն հայրենիքի ապագայի, որի խարիսխը նա համարում է մեր ազգի միաբանությունը»,–«ՀՀ»—ի թղթակցին ասաց Թ. Պողոսյանը, ով ծրագրել է մեծ աշուղի ստեղծագործության ուսումնասիրության թեմայով դոկտորական ատենախոսություն պաշտպանել։
Աշուղ Ջիվանին վախճանվել է Թիֆլիսում, թաղված է տեղի Հավլաբար թաղամասի հայ մշակույթի գործիչների Խոջիվանքի գերեզմանատանը։
Ա, ԱՎԱԳՅԱՆ

24-04-2010





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO