Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ԼՂՀ


Նախընտրական քարոզարշավ՝ ազգային համերաշխության համատեքստում

Մրցապայքարն ավելի է թեժանում

Հաշված օրեր են մնում ԼՂՀ—ում մայիսի 23–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Ընտրողների հետ հանդիպման ժամանակ պատգամավորության թեկնածուները ձգտում են առավել արդյունավետ օգտագործել նրանց հետ անմիջապես հաղորդակցվելու, անկաշկանդ երկխոսություն իրականացնելու առիթը՝ փորձելով հստակեցնել դիրքորոշումներն ու, վստահություն ներշնչելով, հնարավորինս շատ ձայներ ստանալ։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս տարի խորհրդարանական ընտրությունները կանցնեն թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ընտրակարգով։ Ըստ որում՝ Ազգային ժողովի 16 մեծամասնական տեղերին հավակնում են պատգամավորության 44 թեկնածուներ, իսկ համամասնական ընտրություններին կմասնակցեն չորս կուսակցություններ («Արցախի ժողովրդավարական կուսակցություն», «Ազատ Հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն» եւ «Արցախի կոմունիստական կուսակցություն»)։ Ասել է թե՝ ապագա խորհրդարանն, ընդհանուր առմամբ, կունենա 33 պատգամավորական աթոռ։
Դատելով ընտրողների հետ ունեցած զրույցներից, մայիսի 23—ին ընտրական տեղամասեր կներկայանա ընտրացուցակներում ներգրավվածների ավելի քան 50 տոկոսը (այդ են հուշում նաեւ որոշ հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ժուռնալիստների միության կողմից՝ ընտրողների շրջանում վերջերս կատարված հարցման արդյունքները)։
Ընտրողների հետ հանդիպումների ժամանակ քաղաքական բոլոր ուժերն էլ համարյա նույն միտքն են հնչեցնում, թե հետամուտ են լինելու «ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը», որպեսզի միջազգային ասպարեզում բարձրանա պետության վարկանիշը եւ «քաղաքական լրացուցիչ հիմքեր ստեղծվեն ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացում»։ Եթե Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, իբրեւ քաղաքական ինքնուրույն ուժ, որը երրորդ անգամ է մասնակցում խորհրդարանական ընտրություններին, առաջնորդվում է՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ Արցախի ժողովրդի կուսակցությունն է» կարգախոսով, եւ դրա անդամները վստահեցնում են, որ երբեւէ չեն շեղվի իրենց սկզբունքներից եւ հանդես են գալիս ընտրած ճանապարհը միասին ու միակամ հաղթահարելու վճռականությամբ, հրապարակայնորեն հայտարարելով, թե «կուսակցությունը գերիշխանության չի ձգտում» եւ իր ապագա գործունեությունը տեսնում է քաղաքական արդյունավետ համագործակցության ձեւաչափում, ապա «Ազատ Հայրենիքը» նախընտրում է «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կարգախոսը, եւ կուսակցության գործունեության հիմնական ելակետերից է՝ «հզոր տնտեսությամբ եւ ժողովրդավարական ուժեղ համակարգով համակարգել ազգային բոլոր խնդիրները»։
«Ազատ Հայրենիքը» նախընտրական ծրագրում, մի շարք առաջնահերթությունների թվում, պարտավորություն է ստանձնում «իրականացնել այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա շարունակաբար բարելավել մարդկանց ապրելակերպ, այն ապահովագրել իրավիճակի փոփոխությունից»։ Կադրային քաղաքականության մեջ կուսակցությունը նախապատվությունը տալիս է «անձի արհեստավարժությանը եւ բարոյական նկարագրին» …
Հանդես գալով «Հաղթական խաղաղություն՝ ամբողջ Արցախով» կարգախոսով՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը հավաստիացնում է, որ այսուհետ եւս կանի հնարավորը, որպեսզի երկրում գերիշխի օրենքը։ «Մեր պայքարի արդյունքում է, որ Սահմանադրության մեջ նյութեղեն դարձավ Արցախի տարածքային ամբողջականության հարցը»,— ընդգծված է կուսակցության ծրագրում։
Դաշնակցությունը համոզված է, որ քաղաքական տեսակետից խորհրդարանական ընտրությունները կարեւոր իրադարձություն են հանրապետության համար, ինչը եւս հեռանկար կարող է բացել ԼՂ—ի ճանաչման համար։ «Մենք միշտ նշել ու այսօր էլ պնդում ենք, որ պետք է փոխվի բանակցային գործընթացի ձեւաչափը եւ Լեռնային Ղարաբաղը դառնա բանակցությունների անմիջական մասնակից, իսկ Հայաստանը հանդես գա անվտանգության երաշխավորի դերում,–գտնում է ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Արմեն Սարգսյանը։–Ինչ վերաբերում է ներքին քաղաքականությանը՝ դաշնակցության նպատակը երբեք իշխանամետ կամ ընդդիմադիր լինելը չէ, եւ մեր ծրագրերը կարող են համընկնել իշխանությունների վարած քաղաքականությանը։ Մեր համոզմամբ՝ Ղարաբաղն այսօր ավելի շատ ազգային համերաշխության կարիք ունի…»։
Ձեւավորվող նոր խորհրդարանում պատգամավորական աթոռներ զբաղեցնելու վճռականությամբ են նախընտրական մրցապայքարի դուրս եկել եւ կոմունիստները, որոնք նախորդ ընտրություններում չնայած չկարողացան հաղթահարել անցումային նշաձողը, օրենսգրքում կատարված փոփոխությունները ներկայումս հնարավորություն են ընձեռում մանդատներ ապահովել։ Նրանք գտնում են, որ հաջողություններն անխուսափելի են։ Նման եզրահանգման համար, ըստ կոմունիստների ղեկավար Հրանտ Մելքումյանի, հիմք է հանդիսանում նաեւ այն հանգամանքը, որ «ընտրություններին մասնակցող կուսակցությունները կոալիցիա կազմած կուսակցություններ են։ Իսկ ընտրություններում կոմունիստները հանդես են գալիս որպես ընդդիմադիր ուժ։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

18-05-2010





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO