Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.06.2017
ՄՇԱԿՈՒՅԹ


Զարդարվեստը եւ փորագրանկարչությունը հայ տպագիր գրքում

Հայ տպագիր գրքի պատմությունը տառապանքների ու զրկանքների, ինչպես նաեւ անհատների սխրագործությունների ու հաղթանակների մի ամբողջ շղթա է, որում իր ուրույն դերն ունի Հայոց եկեղեցին։ Չնայած դարերով ենթարկված զրկանքներին ու հալածանքներին, այն կարողացել է սատար կանգնել հայապահպանությանն ու հայ ժողովրդի ժառանգությանը, ինչի արդյունքում մեզ է ավանդել մշակութային մեծ եւ անուրանալիորեն արժեքավոր ժառանգություն։
16—րդ դարում հայ մշակութային կյանքում տեղի ունեցավ չափազանց կարեւոր մի իրադարձություն՝ հայկական տպագրության սկզբնավորումը եւ առաջին հայ մարդը, ում հաջողվեց Եվրոպայում հիմնել տպարան եւ հրատարակել հայերեն գրքեր, Ջուղայեցի Հակոբն էր, որն այժմ հայտնի է Հակոբ Մեղապարտ անունով։ Սակայն Հակոբ Ջուղայեցու մահից հետո շուրջ կես դար հայերեն գրքեր չեն հրատարակվել։ Միայն 1562 թ. Միքայել Սեբաստացի կաթողիկոսի հանձնարարությամբ Աբգար Թոխատեցին իր որդի Սուլթանշահի եւ Ալեքսանդր քահանայի հետ ճանապարհվել է Հռոմ եւ այդ ուղեւորության արդյունքում դրվեց հայկական տպագրության նոր ժամանակաշրջանի սկիզբը։ 2012 թ. լրանում է հայ գրատպության սկզբնավորման 500—ամյակը, որին ընդառաջ հայագիտական համազգային կենտրոնը կազմել եւ իրագործում է հետազոտական մի ծրագիր, որի արդյունքը պիտի դառնա «Զարդարվեստը եւ փորագրանկարչությունը հայ տպագիր գրքում 1512—1800թթ.» մատենաշարի լույսընծայումը։
Այս կապակցությամբ հայագիտական համազգային կենտրոնի ղեկավար Գեւորգ Ներսեսյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց. «Հայկական տպագրության 500 ամյակի կապակցությամբ կենտրոնն իրականացնում է երկու, միմյանց հետ փոխշաղկապված ծրագրեր։ Հայտնի է, որ հայ հրատարակիչներն ի սկզբանե գրքերի հրատարակման գործում կիրառում էին ձեռագրերի ձեւավորման ավանդույթները. գրքերի էջերը ձեւավորում էին կիսախորաններով, շքեղ գլխազարդերով, վերջնազարդերով, լուսանցազարդերով, տեքստն սկսում էին զարդագրերով կամ գլխատառերով, մանրանկարները փոխարինում էին փորագրանկարներով։ Այս երեւույթը պայմանավորված էր նրանով, որ տպագիր գիրքը նոր երեւույթ էր հասարակական կյանքում, եւ այն կարիք ուներ հասարակության համար ընկալելի դառնալու։ Այսպիսով՝ զուգահեռ զարգանում էր արվեստի եւս մի բնագավառ։ Վերջինիս ուսումնասիրությանն ու դասակարգմանն է միտված կենտրոնի գործունեությունը եւ նպատակ ունի հայկական տպագրության 500—ամյակի կապակցությամբ հրատարակել «Զարդարվեստը եւ փորագրանկարչությունը հայ տպագիր գրքում 1512—1800թթ.» մատենաշարը, որտեղ առանձին—առանձին կներկայացվեն հրատարակիչների գործունեությունը եւ նրանց արվեստը»։
Կենտրոնը մինչեւ այսօր ուսումնասիրել է շուրջ 110 անուն գիրք, որը կազմում է ընդհանուր գրքերի ընդամենը 10 տոկոսը, հայտնաբերել է ավելի քան 7300 զարդանմուշ եւ ավելի քան 300 փորագրանկար։
Կենտրոնի հաջորդ ծրագիրը «Հայ պարբերական մամուլի մայր մատենագիտության» ստեղծումն է։ Հայտնի է, որ հայ պարբերական մամուլն սկզբնավորվել է 18—րդ դարում. 1794 թվականին Մադրասում Հարություն Շմավոնյանը, իր իսկ կողմից հիմնած տպարանում, գրաբարով, մասամբ էլ հնդկահայ եւ Նոր Ջուղայի բարբառով լույս ընծայեց «Ազդարար» ամսագիրը։ Այն գոյություն ունի ավելի քան 200 տարի։ Մինչեւ 1920 թվականը հրատարակվել է ավելի քան 3000 անուն պարբերական աշխարհի շուրջ 40 երկրների 200 քաղաքներում։
Գոյություն ունեն եւ այժմ էլ շարունակվում են հրատարակվել պարբերական մամուլի առանձին մատենագիտություններ կամ, այսպես կոչված, բովանդակության ցանկեր՝ Արարատի, Լումայի, եւ այլնի։ Կենտրոնի ղեկավարը նշեց. «Մեր նպատակն է պարզապես ստեղծել հայ պարբերական մամուլի մայր մատենագիտությունը, որը կընդգրկի մինչեւ 1920 թվականը հրատարակված բոլոր պարբերականների բովանդակության ցանկերը»։
Վերոնշյալ երկու ծրագրերը ներկայացվել են Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ—ին։ Վեհափառ հայրապետը նաեւ հյուրընկալել է հայագիտական համազգային կենտրոնի անդամներին, տեղեկացել հայկական տպագրության 500—ամյակի կապակցությամբ կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերին՝ պատրաստակամություն հայտնելով սատարել այս նախաձեռնության իրականացմանը։ «Մեզ համար կարեւոր էր կենտրոնի աշխատանքներին տրված գնահատականը եւ, ստանալով Վեհափառի օրհնությունը ծրագրերի իրականացման գործում, ու Մայր աթոռի աջակցությունը՝ 2012 թվականին «Զարդարվեստը եւ փորագրանկարչությունը հայ տպագիր գրքում 1512—1800թթ.» մատենաշարի հատորյակների տպագրման գործում, մենք ավելի ոգեւորվեցինք ու պարտավորվեցինք»։
Հավելենք, որ կենտրոնը վերոհիշյալ ծրագրերն իրականացնում է սեփական միջոցներով, բայց, Գեւորգ Ներսեսյանի խոսքերով, պետական աջակցության եւ մասնավոր ընկերությունների ներգրավման դեպքում 10—12 տարվա փոխարեն աշխատանքները հնարավոր կլինի ավարտել երկուսից երեք տարում։

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

04-06-2010





 
22-06-2017
5 տոկոս տնտեսական աճը նվազագույնն է
Նախատեսվում է գործընկերներից բարձր ցուցանիշներ գրանցել

Մտահոգություններ են ...


22-06-2017
Նպատակը բարենպաստ մրցակցային միջավայր ապահովելն է
ՀՀ ՏՄՊՊՀ—ն եւ ԱՄՆ ԱՊ—ն կազմակերպել էին քննարկում ...


22-06-2017
Ախուրյանի ջրավազանային տարածք
Ինչպես կառավարել այն եւ ինչ քայլ պետք է ...


22-06-2017
Խորհրդակցություն ՀՀ նախագահի մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...


 
22-06-2017
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ...


22-06-2017
Օրակարգում՝ կառավարության ծրագիրը
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական ...


22-06-2017
Կյանքի որակ փոխող ծրագիր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ...



 
22-06-2017
Լայնամասշտաբ պատերազմը հավանական չէ
Սակայն լուրջ բախումներին հայկական ...

22-06-2017
«Ամեն» շոու
Փաստագրական դրամա, որտեղ մտացածին ոչինչ ...

22-06-2017
Կարգախախտումները շարունակվում են
Հասարակության գիտակցության աճի վրա ...

22-06-2017
Մշակութային հերթական կանգառը՝ Շուշիում եւ Քարվաճարում
Հյուրընկալվել է պարի պետականը

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO