Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Թիվ մեկ թշնամին

Կոռուպցիայի դեմ պայքարին պետք է մասնակցենք բոլորս

Աշխարհում կոռուպցիայի դեմ պայքարի բազմաթիվ միջոցներ կան, սակայն մինչ դրանք իրացնելն անհրաժեշտ է չափել կոռուպցիայի ծավալները ցանկացած երկրում՝ ելնելով ժողովրդագրական առանձնահատկություններից, պարզել պատճառները եւ միայն դրանից հետո՝ պայքարի հնարավոր միջոցները։
Սակայն առանց բացառության բոլոր երկրներում կա կոռուպցիայի դեմ պայքարի ունիվերսալ մեխանիզմ, որի գործարկումից էլ կախված է պայքարի արդյունավետությունը. դա հասարակական գիտակցությունն ու մասնակցությունն է։ Չգիտես ինչու, մեր հասարակության մեծ մասը համոզված է, որ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է իրականացնեն միայն իշխանությունները, իսկ ինքն անկարող է որեւիցե կերպ օգտակար լինել։ Սակայն հենց այդ նույն հասարակությունն է կոռուպցիոն գործողությունների ե՛ւ ակտիվ մասնակիցը, ե՛ւ զոհը, ե՛ւ դրա դեմ պայքարելու միակ միջոցը։
Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն իրականացվում է գործադիրի կազմակերպված, լայնածավալ «գրոհի» միջոցով, որը կոչվում է «Հակակոռուպցիոն ռազմավարություն»։ Պայքարը դանդաղորեն, սակայն արդեն տալիս է իր պտուղները, եւ «դանդաղելու», կոռուպցիայի՝ դեռեւս բարձր մակարդակի հիմնական մեղավորները մենք բոլորս ենք՝ հասարակությունը։ «Մենք դրա հետ կապ չունենք, ոչնչով չենք կարող օգնել»,–հաճախ ասում ենք՝ կոռուպցիա երեւույթն ընդունելով որպես սովորական. «Այդպես եղել է, այդպես էլ պետք է լինի»։ Մենք դրանում համոզված ենք՝ այն դեպքում, երբ բազմաթիվ այլ երկրներում հասարակությունը կոռուպցիան հռչակել է որպես համար մեկ թշնամի եւ իշխանությունների հետ մղվել է այն արմատախիլ անելուն ուղղված պայքարին։
Մեր հասարակության, մեղմ ասած, անտարբերությունը կոռուպցիայի ավերիչ «արշավի» նկատմամբ արտացոլվում է Հայաստանի տնային տնտեսություններում եւ մասնավոր ձեռնարկություններում 2009թ. անցկացված հետազոտության արդյունքներում։ Այն իրականացրել է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ ծրագրի հայաստանյան կենտրոնը (ՀՌԿԿ—Հայաստան)՝ ԱՄՆ–ի ՄԶԳ հետ համատեղ։ Տնային տնտեսությունների հետազոտության մեջ ընդգրկվել են բոլոր մարզերի ավելի քան 1500 չափահասներ, իսկ ձեռնարկությունների հետազոտության մեջ՝ գործունեության տարբեր ոլորտները եւ բոլոր մարզերը ներկայացնող 400 ձեռնարկություններ։ Երեկ տեղի ունեցած քննարկման ընթացքում հետազոտության արդյունքները ներկայացրեց ՀՌԿԿ—Հայաստան ծրագրի տնօրեն Հեղինե Մանասյանը։
Այսպես՝ տնային տնտեսություններում հարցվածների 84 տոկոսը գտնում է, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար. նույն կարծիքին է նաեւ գործարարների 90 տոկոսը։ Այսինքն՝ մեր հասարակությունը քաջ գիտակցում է, որ կոռուպցիան այն «հիվանդությունն է», որը կարող է քայքայել ու ոչնչացնել այն ձեռքբերումները, որ մենք ունենք։ Սակայն, դրա հետ մեկտեղ, հայաստանցիները կոռուպցիան համարում են «սովորական երեւույթ». այդ կարծիքին են 2009 թ. տնային տնտեսություններում հարցվածների 59 տոկոսը, իսկ ձեռնարկություններում՝ հարցվածների 73 տոկոսը։ Համարելով «հիվանդությունը» սովորական եւ չցանկանալով դրա դեմ պայքարել՝ մենք թույլ ենք տալիս կոռուպցիային ավելի զարգանալ եւ տարածվել. երկու հետազոտությունների դեպքում էլ հարցվածների մեծամասնությունն ասել է, որ եթե կաշառք պահանջեն, ապա իրենք կտան։ Կոռուպցիային մասնակից լինելու պատրաստակամությունը հարցվածները փաստարկել են նրանով, որ չկա անհրաժեշտ ծառայությունը ստանալու կամ խնդիրը լուծելու այլ տարբերակ։ Սակայն հարցվածների 72 տոկոսը կմերժեր կաշառք վերցնելու առաջարկը՝ համարելով դա «անընդունելի». նշենք, որ կաշառք տալը նույնպես կոռուպցիա է, ոչ պակաս, քան վերցնելը։
Տնային տնտեսություններում եւ ձեռնարկություններում հարցվածների 60 եւ 49 տոկոսը համապատասխանաբար իրենց չեն համարում կոռուպցիայի դեմ պայքարի ներուժ. նրանք նշել են, որ ոչինչ չեն կարող անել կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար։ Այսպիսով՝ կոռուպցիայի ծավալների մեջ մեղադրելով պետությանը՝ մենք ինքներս ոչ միայն նպաստում ենք այդ չարիքի տարածմանը, այլեւ չենք ցանկանում դրա դեմ մղվող պայքարին մասնակից լինել։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

21-07-2010





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO