Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Մունջի խոսուն լռությունը

Նշանավոր մնջախաղացի,  «տխուր աչքերով ծաղրածուի» ոգին փառատոնին զգացվում էր տարբեր դրսեւորումներով. նրա անունն էին հոլովվում մասնակիցներն ու հանդիսատեսը, մանուկ եւ երիտասարդ արտիստներն իրենց ձգտումներում նրա վարպետությունն ունեին որպես նպատակ, պատանության շեմին մոտեցող միմոսներից մեկը կատակ–ներկայացման մեջ իր դերը խաղաց Ենգիբարյանի հանրահայտ հագուստին շատ նման բեմազգեստով։ Ենգիբարյանական տաղանդակիր գենն իր մասնակցությունն էր բերում տոնին նաեւ ամենաուղղակի իմաստով՝ ի դեմս Չեխիայից ժամանած Պետեր Պոպպերի, ով ելույթ ունեցավ իր մեծ նախնու (Ենգիբարյանի թոռն է) բեմական հագուստով, կատարեց նրա պարանով համարը եւ մասնակիցներից միակն էր, որ արժանացավ ոչ միայն արվեստասերների համակրանքին ու կազմակերպիչների սերտիֆիկատին, այլեւ ՀՀ կենտրոնական բանկի՝ Լ. Ենգիբարյանի 75—ամյակի առթիվ թողարկած հոբելյանական արծաթե հուշամեդալին։

***
Երկրաշարժը տարավ փոքրիկ Վահրամի հոր կյանքը, իսկ յոթ–ութ տարեկան տղային խնայեց արվեստի համար։ Փոքրիկը մեծանում էր, եւ նրա արտիստական էությունը ստեղծագործական ավիշ էր ստանում Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնում, Երեւանի թատերական ինստիտուտում, մնջախաղի պետական թատրոնում, Մարսել Մարսոյի մնջախաղի հռչակավոր ստուդիայում, այնուհետեւ եւ մինչեւ օրս՝ փարիզյան երկու թատրոններում, նաեւ արվեստների մայրաքաղաքի օպերային եւ դրամատիկական բեմահարթակներում։ Նպատակասլաց ու անվախ երիտասարդն, առաջին իսկ հնարավորությունն օգտագործելով, մեկնեց Փարիզ եւ հաջողությամբ հանձնելով դժվար քննությունները՝ դարձավ լեգենդար մնջախաղացի միջազգային ստուդիայի սան։ Ֆրանսերեն կամ եվրոպական որեւէ այլ լեզու չգիտեր, բայց տիրապետում էր մնջախաղի անխոսք–խոսուն լեզվին՝ բոլորին հասկանալի, խոր ու արտահայտիչ միջազգային շփման միջոցին։ Մարսոն այդ ժամանակ արդեն 80 տարեկան էր, նրան քիչ ժամանակ էր մնացել ապրելու (երեք տարի), բայց այդ քիչն էլ բավական եղավ, որ Վահրամ Եղիազարյանը նրանից սովորի մնջախաղի բազմաթիվ գաղտնիքներ («Միայն ձեռքերի շարժումներով վարպետը կարող էր 20 իմաստ արտահայտել, իսկ եթե ավելացնենք մարմնի մյուս մասերի, ողջ իրանի շարժումները... Դե, պատկերացրեք՝ ինչեր էր Մարսոն սովորեցնում իր աշակերտներին»)։ Մարսել Մարսոյի առաջին եւ վերջին հայ աշակերտ Վահրամ Զարյանը («Ազգանունս նա կրճատեց, որպեսզի հնչեղ ու հեշտ մտապահվող լինի, դեռ «յանն» էլ էր ուզում հանել, ես ընդդիմացա ու խնդրել–պնդելով կարողացա ազգությունս ցուցանող մասնիկը պահպանել՝ Զարյան՝ իր առաջարկած Զար–ի փոխարեն»)։
Վահրամը Ծաղկաձորում ներկայացնում էր Ֆրանսիան, մասնագետների կարծիքով՝ նրա ցուցադրած «Խոստովանություն» համարը փառատոնի հայտնություններից մեկը դարձավ։
Ինչպիսի՞ն է տաղանդավոր մնջախաղացի տպավորությունը փառատոնից։
–Նախ՝ շնորհակալություն կազմակերպիչներին եւ ամենից առաջ գործադիր տնօրեն Ժիրայր Դադասյանին՝ ինձ հրավիրելու համար։ Փառատոնը հայրենիք այցելելու, արվեստակից ընկերներին տեսնելու, նրանց հետ ստեղծագործական համատեղ ծրագրեր մտմտալու հնարավորություն տվեց ինձ։ Միայն կցանկանայի, որ այսուհետեւ ծրագրում ավելի մեծ տեղ հատկացվի բուն մնջախաղին, եւ նվազագույնի հասցվեն կլոունադան, պարը, մյուս ժանրերը։ Այստեղ դրանք էլ էին արժանի մակարդակով ներկայացված, բայց, իմ կարծիքով, պետք է առանձնակի ուշադրություն դարձնել մնջախաղի զարգացմանը։

***
Ի տարբերություն Վահրամ Զարյանի պարագայի, ում ստեղծագործությանը մեր մասնագետներն ու արվեստասերները ծանոթ էին նրա արվեստային կյանքի հայաստանյան շրջանից, ամերիկացի Ռիչմոնդ Շեպարդի արվեստի հետ կենդանի շփման հնարավորություն առաջին անգամ ներկայացավ։ 84—ամյա անխոնջ վետերանը՝ ԱՄՆ–ում առաջին մնջախաղի թատրոնի հիմնադիրը, 100—ից ավելի հեռուստաշոուներում, մնջախաղերում խաղացած դերասանը, պահպանել է մտքի կայտառությունը, շարժումների պալստիկան, հայացքի թարմությունը։ Ե՛վ բեմում, ե՛ւ կյանքում նրան 50—55—ից ավելի չես տա։ Այս հանդարտ ու ժպտուն մնջախաղացի մանրապատումների շարքը ցուցադրեց նրա սիրահարվածությունը բարուն, հիմնավորին, հումորի նուրբ զգացողությունը, դինամիկ մտածողությունը։
–Տարիներ առաջ փորձեցի զբաղվել մի արվեստով, որն ունիվերսալ է, մնջախաղով։ Շատ հետաքրքիր կյանք ապրեցի այս արվեստում։ Այլ մասնագիտություն ընտրելու դեպքում նշանավոր մարդկանց, մեծ միմոսների հետ շփվելու այդքան առիթներ չէի ունենա։ Հուսով եմ, որ ծաղկաձորյան հաջորդ փառատոնին եւս կմասնակցեմ։

***
Որտեղ «Միմ–ստուդիա», այնտեղ՝ երիտասարդ եւ մեծահասակ հանդիսատեսների բուռն ոգեւորություն, օվացիա, բացականչություններ։ Երեւանյան, թե ծաղկաձորյան բեմահարթակներում նրան միշտ ուղեկցում է հաջողությունը։ Միզանսցենի հղկվածություն եւ, իհարկե, պլաստիկա, երաժշտական ճաշակ, ահա ամենեւին ոչ ավարտուն պատկերը ստեղծագործական զինանոցի, ինչի շնորհիվ երիտասարդ, տաղանդավոր արտիստներ Արա Հարությունյանը, Հայկ Իսրայելյանը, Հովհաննես Հաջինյանը իրենց վրա են սեւեռել հանդիսատեսների ուշադրությունը։ Նրանց ներկայացրած «Միմոմանիա» մնջախաղը դիտող արվեստասերը լիուլի վայելեց ճշմարիտ արվեստի հմայքը։
–Այսքան լուռ մնալուց հետո դժվար է խոսել,–կատակեց ստուդիայի գեղարվեստական ղեկավար Արա Հարությունյանը։–Շնորհակալություն ջերմ ընդունելության համար եւ մեկ խնդրանք ընդամենը. կուզենայի, որ այս փառատոնը ոչ թե երկու տարին մեկ կազմակերպվեր, այլ դառնար ամենամյա։ Մնջախաղը շատ տոներ չունի։

***
Ուշագրավ էին եւ հետաքրքրությամբ դիտվեցին նաեւ փառատոնի մյուս մասնակիցների՝ Երեւանի մնջախաղի պետական թատրոնի, «Օվասիսի», «Միհրի» (Հայաստան), «Մալինովայա գրյադայի» (Ռուսաստան), Իման Լիզարազյուի (ԱՄՆ) ելույթները... Եվս մեկ հաճելի նորություն. փառատոնին առաջին անգամ մասնակցեց հայաստանյան առաջին շրջիկ թատրոնը։ «Մեր խմբի ծննդին կհետեւի նորերի ի հայտ գալը»,–համոզված է «Հայ շրջիկ թատրոնի» գեղարվեստական ղեկավար Կարապետ Պալյանը։ Իսկ «Միհր» պլաստիկ թատրոնի ղեկավար Ցոլակ Մլքե–Գալստյանի երազանքն է, որ Ծաղկաձորը մոտ ապագայում դառնա թատերական եւս մեկ մայրաքաղաք։

***
Կայացա՞վ, արդյոք, մնջախաղի արվեստի տոնը, որ ծրագրել էին կազմակերպիչները։ Այո, անտարակույս։ Իսկ դրա ընթացքից ու արդյունքներից գո՞հ է փառատոնի ղեկավարությունը։
–Կարծում եմ, ընդհանուր առմամբ ստացվեց,–ամփոփում է գործադիր տնօրեն, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը։–Ափսոսում եմ, որ փառատոնին չկարողացան մասնակցել Վրաստանի, Իսլանդիայի ներկայացուցիչները, որոնց հրավերներ էին ուղարկվել եւ որոնց նախնական համաձայնությունը ստացվել էր։ Իսկ ձեր կարծիքո՞վ,–իր հերթին հետաքրքրվեց մեր զրուցակիցը։
Փառատոնային հանդիսանքին ուշադիր հետեւած արվեստասերների (որոնց մի մասը նաեւ մեր թերթի ընթերցողն է) հետ զրույցները վկայեցին, որ մշակութային այս ձեռնարկումը վերածվեց իսկական տոնի, սպասված տոնի։ Մինչ նոր հանդիպում երկու տարի հետո։ Գուցե, այնուամենայնիվ, ավելի շո՞ւտ..
Հովհաննես ԱՅՎԱԶՅԱՆ

17-08-2010





14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Էրդողանի այցը ԱՄՆ հազիվ թե լուրջ ձեռքբերումներ արձանագրի
Թուրքիայի նախագահը Թրամփին կվերադարձնի «վիրավորական» նամակը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Թուրքիայի ...


14-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ «Արմենպրես» գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի ...


14-11-2019
Առանցքային օրենքի քննարկում տարածքային կառավարման ոլորտում
Նախագիծը մշակվել է հանրային լայն քննարկումների արդյունքում

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




14-11-2019
Բանակցություններ, որ վճռական են որոշ երկրների հետագա քայլերի համար
Տարածաշրջանում հակամարտությունների շղթայական կապ կա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երեկվանից ուշադրության ...


14-11-2019
Հստակեցվում են նոր ջրամբարներ կառուցելու հիմնավորումները
Ֆինանսական գնահատականները կտրվեն առանձին-առանձին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Տարածքային կառավարման եւ ...


14-11-2019
Քիմիան էլ անհրաժեշտություն չէ՞
«Մեռնող» մասնագիտությունների «վերակենդանացման» ուղղությունները

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Մի շարք մասնագիտություններ ...



14-11-2019
Ծանր լույսը
Նեղվելով իր անհատականության ...

14-11-2019
Հայ բժշկագիտության նորագույն նվաճումը
Բարեհաջող է ընթացել նաեւ լյարդի երկրորդ ...

14-11-2019
Վարդապետի քնարերգությունը Վ. Արծրունու մեկնաբանությամբ
Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված ...

14-11-2019
Հաջողության բանաձեւը՝ համբերատարություն եւ կարգապահություն
Երեւանի Հրանտ Շահինյանի անվան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO