Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ՄԱՐԶԵՐ


Հայաստանի գրողների միության Լոռու մարզային բաժանմունքը նոր տարածք ունեցավ

Հայաստանի գրողների միության Հովհ. Թումանյանի անվան Լոռու մարզային բաժանմունքը գրեթե 7 ամիս տեղափոխման հոգսերի մեջ էր։ Վերջապես, օրերս Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում բացվեց բաժանմունքի նոր, լուսավոր, ընդարձակ ու նորոգ տարածքը, ուր եւ տեղի ունեցավ առաջին հանդիսությունը։ Մեկ տարի առաջ Վանաձորի ավագանին որոշում կայացրեց մշակույթի պալատում առանձին մուտքով ընդարձակ տարածք հատկացնել մարզային բաժանմունքին։ Տարածքը վերանորոգվեց, կահավորվեց բարերարների եւ աջակիցների շնորհիվ։ Բացմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր, մարզկենտրոնի մտավորականներ, արվեստագետներ։ Ներկաներին ողջունեց ՀԳՄ Լոռու մարզային բաժանմունքի նախագահ, բանաստեղծ Մանվել Միկոյանը։
— Դժվար ճանապարհ անցավ գրողների միության մարզային բաժանմունքը, սակայն, ի վերջո, գտավ իր վերջնական հանգրվանը, եղան մարդիկ, ովքեր կարողացան հնարավորությունների սահմաններում օգտակար լինել,— նշեց Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը։
ՀՀ գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով ներկա է լինում Լոռու մարզային բաժանմունքի կազմակերպած գրեթե բոլոր միջոցառումներին ու պատրաստակամություն է հայտնում օգնելու նախաձեռնություններին, նույնպես շնորհավորեց լոռեցի գրողներին՝ հավելելով՝ Լոռու մարզային բաժանմունքը կարծես կրկնեց մեր ժողովրդի ճակատագիրը. կարծում եմ, նոր տարածք որոնելու կարիք այլեւս չի լինի։ Ուզում եմ խոստովանել, որ հանրապետության մյուս մարզերում եւ Արցախում գործող բաժանմունքների թվում այս բաժանմունքն ունի լավագույն գրական ներուժը։ Ապա հանձնեց «Հայ բարեգործական ընդհանուր միության» նվեր համակարգիչը։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Լիլիթ ՅՈԼՉՅԱՆԻ

22-12-2010





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO