Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.04.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Բացվեց Հրանտ Մաթեւոսյանի հուշաքար–աղբյուրը

Երեւանի Պուշկինի փողոցի թիվ 3/1 տան առաջ, որտեղ ապրել է հայ գրող Հրանտ Մաթեւոսյանը, անցած շաբաթ օրը գրական տոն էր։ Այստեղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, այլ պաշտոնյաների, գրողների, գրականագետների, արվեստի գործիչների, դպրոցականների եւ ընթերցողների, ընտանիքի անդամների, ծննդավայրից՝ Լոռվա Ահնիձոր գյուղից ժամանած մանկավարժ եղբոր՝ Համո Մաթեւոսյանի ներկայությամբ հանդիսավորապես բացվեց գրողի հուշաքար—աղբյուրը (հեղինակ՝ Տիգրան Բարսեղյան)։
Բացումից առաջ դիմելով ներկաներին, գրողի որդին՝ «Հրանտ Մաթեւոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթեւոսյանն ասաց. «Մի ժամանակ, երբ նրա ծննդյան օրը՝ փետրվարի 12—ը, մոռացվել էր, նրա հորաքույրն այսպես է հիշել՝ «տրնդեզից» մեկ օր առաջ է եղել։ Այսօր, այս հուշարձանի բացումով ի կատար է ածվում գրողի հոբելյանական հանձնաժողովի որոշումներից մեկը։ Այս աղբյուրի բացումը ջերմ զգացումներ է առաջացնում մշակույթի ժառանգականության հանդեպ՝ սերունդներին փոխանցելու առումով»։
Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հրապարակեց քաղաքապետ Կարեն Կարապետյանի ուղերձը։
Երեւանի ճարտարապետա—շինարարական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը ներկաներին տեղեկացրեց, որ հուշարձանի նախագիծը, ինչպես նաեւ ապագա թանգարանի նախագիծը, մշակվել են իր ղեկավարած հաստատությունում։ «Հուշարձանը բացում ենք, հերթը թանգարանինն է, որի վերաբերյալ օրերս ես խոսակցություն եմ ունեցել Երեւանի քաղաքապետի հետ»։
ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ արդեն հինգ տարի է, ինչ ՀՀ կառավարությունը եւ գրողների միությունը համատեղ սահմանել են «Հրանտ Մաթեւոսյան» գրական ամենամյա մրցանակը։ «Եվ ունենք արդեն հինգ մրցանակակիրներ, եւ եթե Հրանտը կենդանի լիներ, ինքը սիրով կստորագրեր մրցանակի հանձնման որոշումների տակ, որովհետեւ պարգեւատրվածներն իր համախոհներն են, գրական ժառանգորդները՝ Զորայր Խալափյան, Ռուբեն Հովսեփյան, Լեւոն Խեչոյան եւ Վահագն Գրիգորյան»։
Անցյալ տարվա համար ԳՄ նախագահությունն այդ մրցանակով պարգեւատրել է գրականագետ Ֆելիքս Մելոյանին, որին եւ այն հանձնեցին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Լ. Անանյանը։
Հուշաքար–աղբյուրի բացումը կատարեցին ՀՀ կառավարության ղեկավարը եւ Հրանտ Մաթեւոսյանի թոռնուհի Վերժինեն։
Ներկաները թարմ ծաղիկներ եւ ծաղկակողովներ դրեցին հուշարձանի պատվանդանին։
Այնուհետեւ ՀՀ վարչապետը, մշակույթի նախարարը, այլ պաշտոնյաներ այցելեցին Հ. Մաթեւոսյանի բնակարան՝ շնորհավորանքներ հղելով գրողի ընտանիքին։

Վանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

15-02-2011





26-04-2019
Պարզապես չէր սիրում շատ երեւալ
Բայց գործն էր երեւում, ու այսուհետ բացը կերեւա



26-04-2019
Խցերի «վոլչոկների», «զոն նայողների» ու wi-fi սարքերի մասին
ԱԱԾ-ի խուզարկությունն ու արդարադատության նախարարի պարզաբանումը

Կառավարության երեկվա ...


26-04-2019
Ազդարարվել է նախագահական նոր ծրագրի մասին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ...


26-04-2019
Վարչապետն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ ...


26-04-2019
«Հայաստանը տեսնում եմ ուժեղ երկիր»
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը հյուրընկալել են ամերիկահայ ...


26-04-2019
Իրավունք, պարտականություն, թե ծառայություն
Համատիրությունների «մատի եւ մատանու արանքում»

Մինչեւ «թավշյա հեղափոխությունը» ...


26-04-2019
Պետի տեղակալը կդառնա՞ պետ
Պարզաբանում է Արգիշտի Քյարամյանը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ...



26-04-2019
Այդպես էլ եղավ. ես հետ եկա, ու ինքը չկա…
«Համով կգրես». այս հորդորն էի ստանում ամեն անգամ ...

26-04-2019
Բացառությունները ճիշտ չէ որպես օրինաչափություն ներկայացնել
Երեւանի քաղաքապետարանը ...

26-04-2019
Մեր խնդիրը լուծեցինք միայն անհատական ցատկերում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ջրացատկորդներ Լեւ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO