Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Արսեն Լոքյանը՝ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր

Երեկ տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ—ի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ Գառնիկ Իսաղուլյանը։
Ինչպես հայտնեցին ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, նիստի օրակարգում եղել է ակադեմիայի ռեկտորի ընտրության հարցը։ Ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթում սահմանված ժամկետներում, որպես ռեկտորի թեկնածու, առաջադրվել է Արսեն Բաղդասարի Լոքյանը։
Խորհրդի նիստում ռեկտորի հավակնորդը ներկայացրել է ակադեմիայի զարգացման եւ բարեփոխման հայեցակարգը, պատասխանել խորհրդի անդամների հարցերին։ Ռեկտորի թեկնածության վերաբերյալ խորհրդի մ շարք անդամների ելույթներից հետո ձեւավորվել է հաշվիչ հանձնաժողով, տեղի է ունեցել փակ (գաղտնի) քվեարկություն։
Հաշվիչ հանձնաժողովն ամփոփել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի խորհրդի 20 անդամները միաձայն ռեկտորի թափուր պաշտոնում ընտրել են Արսեն Լոքյանին։
Ծնվել է 1972թ. Ջավախքում։ 1989թ. ավարտել է միջնակարգ դպրոցը եւ ընդունվել Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան։ 1996թ. ավարտելով ռազմա—բժշկական ֆակուլտետը՝ նշանակվել է ծառայության ՀՀ զինված ուժերում՝ 3—րդ բանակային կորպուսում։ 1999—ին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռազմա—բժշկական ակադեմիայի ղեկավար կազմի ֆակուլտետ։ 2002թ. Սանկտ Պետերբուրգի ռազմա—բժշկական ակադեմիայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով բժշկական գիտությունների թեկնածուի աստիճան։ Վերադառնալով ՀՀ՝ 2002—2007թթ. զինված ուժերի ռազմա—բժշկական համակարգում զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ 2007թ. պայմանագրային ժամկետը լրանալու կապակցությամբ զորացրվել է զինված ուժերից։ Պահեստազորի փոխգնդապետ է։ 2007— 2008 թթ. աշխատել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայությունում որպես փորձագետ, 2008—2011թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում։ Դասավանդել է Առողջապահության ազգային ինստիտուտի անոթային նյարդաբանության ամբիոնում։ Համատեղության կարգով աշխատել է նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ—ում որպես դատահոգեբանական փորձաքննությունների բաժնի փորձագետ։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

28-06-2011





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO