Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.04.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Հայկական վիրտուալ համալսարանը՝ աշխարհի 50 երկրներում

85 տարեկան «ուսանողները»
ծանոթանում են  հայ պատմությանն ու մշակույթին

«Երկու տարի առաջ, երբ մեկնարկեց Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարան ծրագիրը, դեռեւս անհայտ էր, թե ինչպես կզարգանա այդ փայլուն գաղափարը։ Այսօր արդեն արդյունքները մեզ շատ ոգեւորում են»,–Հայկական վիրտուալ համալսարանի գործունեության երկրորդ տարեդարձին նվիրված օնլայն ֆորումի ընթացքում նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։ Նախարարի խոսքերով, սա վերջին տարիներին հայապահպանման լավագույն ծրագրերից է։
Ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հայկական կրթությունը բոլորին եւ ամենուր հասանելի դարձնելու նպատակով երկու տարի առաջ իր գործունեությունը մեկնարկած Հայկական վիրտուալ համալսարանն (ՀՎՀ) արդեն ունեցել է 9 ուսումնական շրջան, որին մասնակցել են աշխարհի 50 երկրների 1300 ուսանողներ։ Համալսարանի ընդարձակ աշխարհագրությունը հասնում է ԱՄՆ—ից մինչեւ Ռուսաստան, Վենեսուելայից մինչեւ Հարավային Աֆրիկա, Արգենտինա, Ռեունիոն կղզի։ Լայն աշխարհագրությունն ու մասնակիցների թիվը, ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանի խոսքերով, վկայում են, որ ՀԲԸՄ նոր կրթական ծրագիրն արդարացնում է իր նպատակը՝ հաղթահարել տասնամյակների ընթացքում հայկական սփյուռքի առջեւ ծառացած խոչընդոտները։ Ե. Զորյանը ֆորումի ընթացքում հայտարարեց ինտերակտիվ մեթոդով հայկական մշակույթի, հայոց պատմության այսուհետեւ նաեւ թուրքերեն լեզվով ուսուցմամբ նոր դասընթացների սկիզբը։ Նշենք, որ թուրքերենը յոթերորդ լեզուն է, որով հնարավորություն է ստեղծվում հաղորդակցվել հայ մշակույթի, արվեստի ու պատմության հետ։
Աշխարհում գործող հազարավոր օնլայն համալսարանների շարքում ՀՎՀ—ն առաջինն է, որ նվիրված է հայկական կրթությանը։ Աշխարհում այսօր հայ երիտասարդների միայն հինգ տոկոսն ունի հայկական ավանդական կրթություն, եւ նման հաստատության գոյությունը գնալով դառնում է ավելի ու ավելի կենսական։ Հայկական վիրտուալ համալսարանն այժմ աշխատանքներ է տանում հայկական մշակույթի բնագավառում տեսողական արվեստի նոր դասընթացների ստեղծման ուղղությամբ։ Ընդլայնվում է նաեւ հիբրիդ կրթության ծրագրերը ԱՊՀ—ում, ինչի նպատակով ընթացքի մեջ է Վրաստանում եւ Դոնի—Ռոստովում ՀՎՀ լաբորատորիաների հիմնումը։ Հիբրիդ կրթության մեթոդի հիմքում ավանդական եւ օնլայն մեթոդաբանության կիրառմամբ դասընթացների տրամադրումն է դպրոցներին եւ կրթական հաստատություններին։ Այն առաջին անգամ կիրառվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժայի դպրոցում, եւ որի հաջողությունն այսօր արդեն կրկնում են 10 դպրոցներ եւ համայնքներ։
Ներկայումս Հայկական վիրտուալ համալսարանը շարունակում է զարգացնել իր երեք՝ հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի ֆակուլտետները, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է տարբեր մակարդակների դասընթացներ՝ արեւելահայերեն, արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն։ Համալսարանում ուսանողների տարիքը սկսվում է 14 տարեկանից։ Ինչպես նշում են ՀՎՀ—ում ունեցել են նաեւ 85 տարեկան ուսանողուհի։
Ֆորումի ընթացքում օնլայն կապ հաստատվեց իսպանացի, ուրուգվայցի, ամերիկացի ուսանողների հետ։
Մշակույթի նախարարը ծանոթանալով համալսարանի երկամյա աշխատանքներին՝ խոստացավ բոլոր հնարավոր ձեւերով աջակցել Հայկական վիրտուալ համալսարանի մասին իրազեկվածության բարձրացմանը։ Նա կարեւորեց հատկապես Ռուսաստանում բնակվող երիտասարդների շրջանում ծրագրի տարածումը, քանի որ այստեղ ոչ հայանպաստ ինտեգրումը մեծ խնդիրներ է առաջացնում։ Նախարար Պողոսյանը հանդես եկավ նաեւ կրթական ծրագրերում իր սեփական առաջարկություններով։ Ըստ մեր երկրի մշակույթի պատասխանատուի, լավ կլիներ, որ ուսանողներին նաեւ Հայաստանի զբոսաշրջային վայրերի մասին ինտերակտիվ տեղեկատվություն հաղորդվեր։ Նախարարի մյուս առաջարկը վերաբերում էր ողջ աշխարհում գոյություն ունեցող հայկական մշակութային բազայի ստեղծմանը, որի աշխատանքներում կինտեգրվեն համալսարանի ուսանողները։
Գայանե ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

07-09-2011





02-04-2020
Արցախում ապրիլի 14-ին կանցկացվի նախագահի ընտրության երկրորդ փուլ
ԱՀ համապետական ընտրությունները՝ դիտորդների գնահատմամբ

Նախօրեին մինչեւ ...


02-04-2020
Հաճընցին էլի նույն մարտիկն է՝ պատրաստ կյանքը դնելու հայրենիքի զոհասեղանին
Հաճընի ութամսյա հերոսամարտի 100-ամյակի առթիվ

1920 թ. մարտի ...


02-04-2020
Խրիմյան Հայրիկի սոցիալ-փիլիսոփայական դիտարկումները
4. «Ինքնաշխատ յառաջադիմութիւն»

Մարդոյն կոչումն եւ գործ
շատ մեծ է ...


02-04-2020
Օրվա զարկերակ
Սարդարապատի ճակատամարտից մինչեւ... կորոնավիրուս

Ապրիլյան քառօրյայի ժամանակ հարյուրավոր ...


02-04-2020
Ֆինանսական աջակցություն են ստանում վերջին մեկ տարում Հայաստանում գործող տնտեսավարողները
Առաջնայնություն է տրվում արտադրության միջոցների եւ պարենի ներմուծմանը



02-04-2020
Աշխարհավարակի սոցիա–տնտեսական սանիտարիան
COVID-19-ը անվերապահորեն կփոխի աշխարհը եւ իր լոկալ ու ...


02-04-2020
Հեռավար կրթությո՞ւն, թե՞ առցանց դասախոսություն
Ինչ առանձնահատկություններ ունի կրթության այս եղանակը

Հայաստանում արտակարգ ...



02-04-2020
Հայաստանը ձեռք է բերել 23 օդերեւութաբանական գերժամանակակից ավտոմատ կայան
Այս ոլորտի տեղեկատվությունը հասանելի ...

02-04-2020
Մարդկությունը կշահի միայն միասնականության շնորհիվ
Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից ...

02-04-2020
Արցախում ընտրությունները մրցակցային էին
Ժողովրդի մեջ ընտրությամբ փոփոխության ...

02-04-2020
Տոկիոյի օլիմպիադան վերջնականապես վտանգված է
Համաճարակի պայմաններում, երբ թվում է մարդկությունը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO