Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ինչպես են կրթելու կուսակցությունները

Կրթության եւ գիտության տեսլականը՝ ըստ քաղաքական ուժերի

Սկիզբը՝ նախորդիվ
Հայասատանի կոմունիստական կուսակցության ուշադրության կենտրոնում լինելու է ռուսաց լեզվի նշանակության բարձրացումը։ «Հանելու ենք այն տաբուն, որը դրված է ռուսական դպրոցներում հայ երեխաների կրթվելու վրա։ Մեր դարավոր մշակույթը ծաղկել է՝ օգտագործելով ռուսական աղբյուրները»,–ասում է կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարը։ Նրանց հաղթանակի դեպքում աստիճանաբար անցում կկատարվի անվճար կրթական համակարգի։ Կոմունիստները վստահ են, որ կրկին պետք է անցնել 10—ամյա կրթական համակարգի, նախկին գնահատման ձեւերին ու մեթոդներին, վերացնել միասնական պետական քննությունները եւ այն հանձնել դպրոցների իրավասությանը։ Նախատեսվում է կտրուկ բարձրացնել դպրոցների տնօրենների, բուհերի ռեկտորների պատասխանատվությունը՝ հայոց լեզվի դասավանդման մակարդակը բուհրում եւ դպրոցներում էլ ավելի բարելավելու համար։
Կոմկուսի ծրագրով գիտության ասպարեզում էլ հետեւյալ առաջնահերթություններն են՝ պետական բյուջեից ծանրակշիռ հատկացումներ գիտության ինչպես ֆունդամենտալ, այնպես էլ կիրառական եւ ճյուղային ուղղություններին, ժամկետների եւ ժամանակին համահունչ ուղղությունների սահմանում՝ հիմք ընդունելով Խորհրդային Հայաստանում գիտության նվաճումներն ու համաշխարհային հռչակը։
Կոմունիստները մտադիր են նաեւ բարձրացնել գիտությունների ազգային ակադեմիայի դերը։

Ըստ Հայաստանի հանրապետական կուսակցության, բուհերը պետք է դառնան ժամանակակից հասարակության հենքը՝ միավորելով գիտությունը, դասավանդումը եւ նորարարական արտադրությունը։ Նրանք վստահեցնում են, որ պետության կողմից երաշխավորված նվազագույն իննամյա կրթությունից անցում ենք կատարելու երաշխավորված անվճար տասներկուամյա (ներառյալ մասնագիտական) կրթությանը։ Կրթությունը հասանելի դարձնելու նպատակով անվճար կրթություն են ապահովելու սոցիալապես անապահով խավերի համար (ներառյալ բարձրագույն կրթությունը)։ Յուրաքանչյուր առաջին դասարանի աշակերտի անվճար տրամադրելու են համակարգիչ։ Մարզերում կառուցելու են նոր մանկապարտեզներ։
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող խոցելի բոլոր խմբերի երեխաներին, ինչպես նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար ընդլայնելու են որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորությունը։
«Ներդնելու ենք կրթության արդյունքային ցուցանիշների վրա հիմնված ֆինանսավորման եւ արդյունավետության գնահատման գործիքներ։ Դպրոցներում ապահովելու ենք ինտերնետի ամբողջական եւ որակյալ ծածկույթ։ Վերանայելու ենք ընդունելության քննությունների համակարգը՝ հեշտացնելով դիմորդների մուտքը բուհ, ներդնելու ենք առաջադիմության խիստ պահանջներ։
Հավատարմագրման եվրոպական համակարգին միանալու միջոցով կազմակերպելու ենք Հայաստանում շնորհված կրթական որակավորումների միջազգային լիարժեք ճանաչում։ Եռապատկելու ենք հայալեզու էլեկտրոնային կրթական բովանդակության ծավալները։ Բուհերում սահմանելու ենք ուսման վարձի վերին շեմ... Էապես բարելավելու եւ ընդլայնելու ենք հանրակացարանային ցանցը՝ եվրոպական համալսարանական ավանների ձեւաչափով։ Բուհերում ուժեղացնելու ենք գիտահետազոտական բաղադրիչը, ներդնելու ենք գիտության ֆինանսավորման ժամանակակից մեթոդներ, առաջնային ուշադրություն ենք դարձնելու հայագիտության զարգացմանն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում»,—թվարկված է ՀՀԿ առաջիկա հինգ տարիների անելիքների ծրագրում։

«Միավորված հայեր» կուսակցությունը Ազգային ժողով անցնելուց հետո նախատեսում է խթանել գիտությունը՝ տնտեսության տարբեր ոլորտներում գիտական նվաճումների եւ գյուտերի շահավետ ներդրմամբ, բարձրացնել գիտության եւ կրթության բնագավառում ընդգրկված մտավորականության, հասարակության դերը եւ արժանապատիվ լուծում տալ սոցիալական ապահովության խնդիրներին, մշակել եւ ներդնել սերնդափոխության ճիշտ քաղաքականություն։ «Միավորված հայերը» վստահեցնում է, որ ուսման վարձը պետք է սահմանվի կրթության ինքնարժեքի եւ բնակչության տնտեսական վիճակի հաշվառումով։
Կուսակցությունը կարեւորում է անապահով խավերի կրթական խնդիրների լուծումը՝ արդյունաբերության զարգացումը հստակորեն կապելով կրթության զարգացման հետ։ «Արտադրությունը պետք է մասնագետների պատրաստման պատվիրատու դառնա եւ վճարի դրա դիմաց։ Անհրաժեշտ է ստեղծել հատուկ կրթական հիմնադրամներ, որոնք թույլ կտան ընդունակ երեխաներին որակյալ կրթություն ստանալ, ինչպես նաեւ գիտական եւ կրթական ծրագրերին զուգահեռ բարձրագույն ուսումնական հաստատություններում ազգաբնակչությանը մասնագիտական, սոցիալական եւ մշակութային ծառայություններ մատուցող կենտրոններ հիմնել»,–նշված է կուսակցության ծրագրում։
Ըստ դրա՝ պետք է իրականացնել մասնագիտական կրթության կազմակերպման գործում աշխատաշուկայի անընդհատ փոփոխվող պահանջների մշտական հաշվառում։

Ոլորտի զարգացման համար ՕԵԿ—ը անհրաժեշտ է համարում դպրոցների, միջին մասնագիտական կրթության հաստատությունների նյութատեխնիկական բազայի արդիականացումը, համակարգչային եւ ինտերնետային միասնական ցանցի ձեւավորումը հանրապետության ողջ տարածքում, մանկապարտեզների, դպրոցների, ուսումնարանների, քոլեջների, բուհերի եւ գիտական հաստատությունների շենքերի սեփականաշնորհման արգելքի պահպանումը։ Համակարգչային եւ օտար լեզուների ուսուցումը սկսվելու է հենց առաջին դասարանից։ Կրթության, գիտության եւ տնտեսության միջեւ նրանք նախատեսում են փոխշահավետ կապի ամրապնդում, եւ դրանից ելնելով՝ բուհերում կարիերայի կենտրոնների ստեղծում։
Նախընտրական ծրագրում ընդգծվում է նաեւ բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին ուսումնական երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը։
Կուսակցության հաղթանակի դեպքում վերացվելու են ընդունելության քննությունները, ստուգարքների համակարգը։ Գիտելիքի հենքի եւ սոցիալական կարգավիճակով պայմանավորված՝ կրթությունը դառնալու է անվճար՝ պետական միջոցների հաշվին։ ՕԵԿ—ն առաջարկելու է ուսանողական քաղաքակիրթ վարկավորման ծրագիր, որը հնարավորություն կտա չորս տարի սովորել եւ առաջիկա քսան տարիների ընթացում վճարել ուսման վարձը։
Գիտության մասով էլ «Օրինաց երկիրը» անհրաժեշտ ու հրատապ է համարում գիտության զարգացման ռազմավարության ընդունումը, գիտության ֆինանսավորման արդյունավետ քաղաքականության իրականացում, գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների ծավալի ավելացում, գիտությանը տնտեսավարող սուբյեկտների կողմից պատվերի տրամադրման խրախուսում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դերի եւ հեղինակության բարձրացում։
Թ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

20-04-2012





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO