Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.05.2013
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Կարեւորագույն նպատակի իրականացման ճանապարհին

ՀՀ—ԵՄ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունները կշարունակվեն հոկտեմբերին

Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը կայացավ Բրյուսելում՝ հունիսի 19–20—ը։ Բանակցություններին մասնակցելու նպատակով Բրյուսել էր մեկնել պատվիրակություն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում էին Հայաստանի պետական բոլոր շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները՝ ՀՀ էկոնոմիկայի, արտաքին գործերի, ֆինանսների, արդարադատության, տրանսպորտի եւ կապի, էներգետիկայի եւ բնական պաշարների, բնապահպանության նախարություններից, ՀՀ ԿԱ ՊԵԿ—ից, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, Մտավոր սեփականության գործակալությունից եւ ՀՀ ԿԲ—ից։
Գարեգին Մելքոնյանը երեկ ասուլիսում, ներկայացնելով բանակցությունների առաջին փուլի արդյունքները, նշեց, որ հայկական եւ եվրոպական կողմերի բանակցային թիմերի միջեւ զուգահեռ ձեւաչափով կայացած բանակցությունների ընթացքում քննարկվեցին ԽՀԱԱԳ բանակցային բոլոր ուղղությունների համար «Հիմնախնդիրների փաստաթղթերը»։
«Հիշեցնեմ, որ այս բանակցությունների մեկնարկի համար առկա էին չորս նախապայմաններ, որոնց կատարումը պետք է բավարար կարողություններ ձեւավորեր բանակցություններն անցկացնելու համար. Հայաստանում առեւտրի տեխնիկական խոչընդոտների վերացումը, սանիտարական եւ բուսասանիտարական միջոցների ապահովումը, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում բարեփոխումները եւ ընդհանուր համակարգման ոլորտներում գլխավոր առաջնայնությունների կատարումը։ Բոլոր այս ուղղություններով մենք կարողացանք ապահովել բավարար առաջընթաց, ինչն էլ հնարավորություն տվեց սկսելու բանակցությունները»,— ասաց Գ. Մելքոնյանը։
Բանակցությունների առաջին փուլում հայկական կողմը հնարավորություն ունեցավ տեղեկանալու, թե ԽՀԱԱԳ ստեղծման տարբեր ոլորտներում ինչպիսի մոտեցումներ պետք է լինեն, ինչպիսի ակնկալիքներ ունի ԵՄ—ն դրանցից յուրաքանչյուրի պարագայում։ Գ. Մելքոնյանի խոսքով՝ այս փուլը հայկական կողմին հնարավորություն ընձեռեց ԵՄ—ին ցույց տալու իր պատրաստակամությունը բանակցությունների գործընթացը շարունակելու ուղղությամբ։
«Բանակցությունների ընթացքում հայկական եւ եվրոպական կողմերը ներկայացրին եւ քննարկեցին բոլոր բանակցային ուղղություններին առնչվող փաստաթղթերի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու մոտեցումները։ Քննարկվեցին նաեւ բանակցային գործընթացին առնչվող հարցեր։ Քանի որ ողջ գործընթացը ներառում է որոշակի փոփոխություններ տարբեր ոլորտներում, առաջին փուլը մեզ հնարավորություն տվեց հասկանալու մեր մոտեցումները»,–ասաց նա։
Բանակցությունների առաջին փուլի արդյունքում ձեւավորվել է համապատասխան փաստաթուղթ, որտեղ ամրագրվել են մինչեւ բանակցությունների երկրորդ փուլը կողմերի պարտավորությունները։ Գ. Մելքոնյանը տեղեկացրեց, որ առաջին փուլից հետո արդեն եվրոպական կողմը պետք է նախապատրաստի համաձայնագրի գլուխների տեքստերի նախագծերը. ընդհանուր առմամբ ներառված կլինի 15 գլուխ՝ 15 ոլորտներով, սակայն մինչեւ հուլիսի վերջը ԵՄ—ն կներկայացնի 10 գլուխների մասով տեքստերի նախագծերը։ Փոխնախարարի խոսքով՝ դրանք անմիջապես կդրվեն շրջանառության մեջ, կդառնան հասարակական քննարկման առարկա, կքննարկվեն նաեւ կառավարությունում եւ գործարար շրջանակներում.
Ըստ փոխնախարարի՝ «ԽՀԱԱԳ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի հոկտեմբերի 1—ից 5—ը Բրյուսելում, որի ընթացքում կողմերը կքննարկեն եւ կբանակցեն համաձայնագրի գլուխների նախագծերի շուրջ։ Ասել է թե՝ հոկտեմբերին արդեն ձեռք կբերվեն համաձայնագրի բուն բովանդակային պայմանավորվածությունները, կսահմանվեն ձեւակերպումներն ու մոտեցումները»։
Որոշ մոտեցումների շուրջ արդեն իսկ կա երկկողմ համաձայնություն. օրինակ՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից այն պետք է ունենա 95 տոկոս ապրանքային ցանկերի ծածկույթ։ Կան մոտեցումներ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում, մաքսային ոլորտում մենք աստիճանաբար պետք է անցում կատարենք եվրոպական մոդելին։
Նախատեսվում է նաեւ մի շարք շուկաների ազատականացում՝ ծառայությունների, էներգետիկայի ոլորտի եւ այլն. «Առաջնայինն այն է, որ բոլոր մոտեցումները համահունչ լինեն մեր տնտեսավարողների շահերին։ Այդ իսկ պատճառով լայն քննարկումներ կծավալվեն բոլոր շահագրգիռ մարմինների հետ»։
ԵՄ—ի հետ ԽՀԱԱԳ բանակցությունների ընթացքը համադրելի է Մոլդովայի եւ Վրաստանի հետ, մեր երկիրը գտնվում է ճանապարհի նույն հատվածում։ Խոսելով վերջնական համաձայնագրի կնքման մասին՝ Գ. Մելքոնյանը նշեց, որ, ելնելով այլ երկրների փորձից, ինչպես նաեւ առաջարկվող մոտեցումների ծավալից եւ այլն, իրատեսական կարող է լինել 2 տարի ժամկետը։
Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

29-06-2012





21-05-2013
Բարեփոխումներն անցավ չեն լինում
Առաջիկա տարիներին կլինի աշխատավարձերի կտրուկ աճ

Ազգային ժողովում ...


21-05-2013
21 տարի առաջ ազատագրվեց Քաշաթաղը
Հաղթանակ, որն Արցախը դուրս բերեց դաժան շրջափակումից

21 ...


 
21-05-2013
Նախագիծը պետք է ներկայացվի մշակույթի նախարարություն
Երեւանի փակ շուկայի սեփականատիրոջ առջեւ դրվել են մի շարք ...


 
21-05-2013
Աշխատավարձի աճը պետք է գերազանցի գնաճին
Աշխատավարձի աճը պետք է գերազանցի գնաճի տեմպին։ Այդ մասին ...


 
21-05-2013
Վիշտը չդարձնել դրոշ, իսկ ցավը՝ հաղթաթուղթ
Երբ անբարոյական են ոչ միայն միջոցները, այլեւ նպատակը



 
21-05-2013
Քաղաքականությո՛ւնն անմահ չէ
Արդեն հիվանդագին դարձած սովորությամբ՝ ամեն ինչի մեջ քաղաքականություն ենք ...


21-05-2013
Արեւային էներգիայի օգտագործումը՝ արդյունավետ մեթոդ
Հայաստանի համար արեւային էներգիայի օգտագործումը շատ կարեւոր նշանակություն կունենա ...



21-05-2013
Փոխգործակցության համապարփակ օրակարգ
Հայաստանի արտգործնախարարի ...

21-05-2013
Ռուս նկարիչների հայկական ներկապնակը
150 հազար դոլար՝ Մարտիրոս Սարյանի ...

21-05-2013
Ուլնեցու—Ռուբինյանց ավտոճանապարհ
Երկրորդ փուլի աշխատանքները մոտենում են ...

21-05-2013
Վարդան Մամիկոնյանի արձանի հարթակը նորանում է
Արդեն ավարտվում է Երեւանում Վարդան Մամիկոնյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +9... +11
ցերեկը +21... +23

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO