Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.06.2013
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Հայաստանը ստանձնում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը

Հայաստանը հուլիսի 1—ից պաշտոնապես կստանձնի Բոլոնիայի գործընթացին հետամուտ խմբի քարտուղարությունը։ Հայաստանն այդ կարեւորագույն պաշտոնը կստանձնի մինչեւ 2015 թ. հունիսի 30—ը, երբ Հայաստանում տեղի կունենա Բոլոնիայի անդամ երկրների նախարարների մասնակցությամբ խորհրդաժողով։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը նշեց, որ այս նոր պարտականությունը Հայաստանի համար կլինի շատ պատասխանատու, միեւնույն ժամանակ նաեւ պատվաբեր։ «Սա աննախադեպ գործընթաց է, քանի որ նախկինում կրթական համակարգը այսպիսի գործառույթ երբեք չի ստանձնել»,— ասաց նա։ ԿԳ փոխնախարարը տեղեկացրեց, որ արդեն ձեւավորվել են քարտուղարության անձնակազմը, գրասենյակը։
Վերջին երկու տարիներին քարտուղարությունն իրականացրել է Ռումինիան, եւ Հայաստանը նշաձողի այդ բարձր մակարդակը անպայմանորեն կփորձի պահպանել։ «Սա անխոս կլինի Հայաստանի համար շատ մեծ փորձառություն եւ իհարկե մեծ խթան կհանդիսանա բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների համար»,—ասաց նա։
ՀՀ—ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան շնորհավորեց Հայաստանի կառավարությանը՝ այս բարձր պաշտոնի համար։ «Սա իսկապես հայաստանյան կրթական համակարգի համար մեծ ձեռքբերում է։ Այն իսկապես կնպաստի եվրոպական կրթական ընդհանուր տարածքի ձեւավորմանը, շարժունակության բարձրացմանը»,— ասաց նա։
ՀՀ—ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Մարիա Զահեն շեշտեց, որ բարձրագույն կրթության ոլորտում Հայաստանը երկարամյա փորձ արդեն ունի, ինչպես նաեւ հասկանում է կրթության կարեւորությունը տնտեսության զարգացման համար։ 2015 թ. անցկացվելիք խորհրդաժողովի ընթացքում Հայաստան կժամանեն Բոլոնիայի գործընթացի անդամ 47 երկրների նախարարներ։

29-06-2012





18-06-2013
Չափավորականության ու խելամտության հաղթանակ
Հասան Ռոհանին հաղթել է Իրանում անցկացված նախագահական ընտրություններում ...


18-06-2013
«Եվրախորհրդարան, իմացիր տեղդ»
Էրդողանը շարունակում է խուսափել ճշմարտությունը տեսնելուց

«Աշխարհիկ», «ժողովրդավար», ...


 
18-06-2013
Հայ—ռուսական գիտատուրիստական արշավի արդյունքներն ամփոփվեցին
«Ճանաչիր հայրենիքը եւ պատմիր նրա մասին» խորագրով հայ—ռուսական երկրորդ ...


 
18-06-2013
«Ոսկե ծիրանը» առատ «բերք» է խոստանում
Կինոփառատոնի մրցութային ծրագրերում ներկայացված է 90 ֆիլմ

«Ոսկե ...


18-06-2013
Իր ամբողջ կյանքն ապրեց գեղեցիկ
Վերջին հրաժեշտը Վրեժ Իսրայելյանին

64 տարեկանում կտրվեց գրող, ...


18-06-2013
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի նախագահ ընտրվելու առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին՝ ...


18-06-2013
ՀՀ ՍԴ նախագահը մասնակցել է Վենետիկի հանձնաժողովի նիստին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հունիսի 14—15—ը մասնակցել ...



18-06-2013
Համահունչ մոտեցումներ
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այցելել է ...

18-06-2013
Նոր ԱԷԿ—ի շինարարության թեժ պահին կպահանջվի մինչեւ 8400 աշխատող
Գնահատված է սոցիալ—տնտեսական ...

18-06-2013
Արցախում մեկնարկել է հացահատիկների հունձը
Հարթավայրային գոտում առատ բերք է ...

18-06-2013
Քիմիական զենք չի կիրառվել
Պաշտոնական Սիրիան հերքում է

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +18
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO