Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ոչ թե շփման գիծ, այլ՝ պետական սահման

Հրադադարի հաստատումից ի վեր թե՛ տեղեկատվական դաշտ եւ թե՛ դիվանագիտական ոլորտ ներմուծվեցին արցախյան հակամարտության տարբեր կողմերը բնորոշող մի շարք եզրույթներ։
Հրադադարի պայմաններում եղել եւ ապագայում նույնպես արդիական է մնալու մեր երկրի հոգեբանական տեղեկատվական անվտանգության ապահովման խնդիրը։ Իսկ վերջինիս կարեւոր բաղադրիչներից են հակամարտության ինչպես օբյեկտիվ իրողությունները, այնպես էլ դրա հայանպաստ մեկնաբանությունը ճշգրիտ բնորոշող եզրույթների ներմուծումը տեղեկատվական—քարոզչական եւ դիվանագիտական–քաղաքական ասպարեզ։
Բանն այն է, որ եզրույթները հանրային դիրքորոշումներ են ձեւավորում։ Կայուն պարբերականությամբ շրջանառվելով՝ եզրույթները աստիճանաբար հանրային գիտակցության մեջ ամրապնդում են հակամարտության պատճառների, ընթացքի, կարգավորման սցենարների վերաբերյալ պատկերացումներ եւ վերաբերմունք։ Հետեւաբար, հարկավոր է հակամարտության հայանպաստ կարգավորման սցենարն արտահայտող եզրույթներ շրջանառել՝ այդ կերպ ամրապնդելով այն հայաստանյան հանրային գիտակցության մեջ։ Դա թույլ կտա այդ սցենարը կյանքի կոչելու հաստատակամություն ձեւավորել մեզանում, կկանխվի թշնամու տեղեկատվական աճպարարություններին տրվելու, ինչպես նաեւ թշնամուն ձեռնտու վտանգավոր տարածքային զիջումների գաղափարի տարածման ռիսկը։ Ասվածն առավել քան ակտուալ է, քանզի, ինչպես բազմիցս նշվել է, թշնամին մեզանում հետեւողականորեն փորձում է հասունացնել Արցախը զիջելու գաղափարը։
Տարիներ շարունակ մեզանում շրջանառվում է «հակամարտ կողմերի շփման գիծ» եզրույթը։ Վերջինս կոչված է արտահայտել հրադադարի՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների, բայց միաժամանակ նաեւ կայուն խաղաղության բացակայության՝ հետեւաբար նաեւ հակամարտության կարգավորված չլինելու հանգամանքը։ Սակայն արդյո՞ք ողջ վերը նշվածը ճշգրիտ, եւ, որ մեզ համար ամենակարեւորն է՝ հայանպաստ, այսինքն՝ օբյեկտիվորեն է արտահայտում «հակամարտ կողմերի շփման գիծ» եզրույթը։ Պատասխանն ակնհայտ է՝ ոչ։
Այո՛ հակամարտությունը կարգավորված չէ։ Սակայն կայացած է Արցախ պետությունը։
Հայտնի է, որ էթնոտարածքային հակամարտությունները կարող են չկարգավորված մնալ տեւականորեն։ Նման պայմաններում հակամարտության չկարգավորված լինելը, ինքնորոշված հանրույթի ճանաչված չլինելը աստիճանաբար ստանում է ձեւական բնույթ։ Խոսքն այն մասին է, երբ փաստացի անկախ պետությունը, կայանալով իբրեւ այդպիսին, որոշակի փախհարաբերությունների մեջ է մտնում այլ երկրների պաշտոնական, հասարակական շրջանակների հետ, ընկալվում է իբրեւ աշխարհաքաղաքական գործոն, սակայն նախկին մետրոպոլիայի եւ այլ երկրների կողմից իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ շարունակում է մնալ չճանաչված։ Նման իրավիճակը կարող է ձգձգվել տասնամյակներ։ Միեւնույն ժամանակ ինքնորոշման իրավունքի իրացման պատճառով ծագած էթնոտարածքային հակամարտությունների լուծման ձեւը մեկն է. նախկին մետրոպոլիայի հանրույթի ընկալումներում հակամարտությունը պետք է դեակտուալիզացվի, այսինքն՝ այդ հանրույթը պետք է համակերպվի ձեւավորված իրողությունների հետ։ Արցախյան հակամարտության լուծումը բացառություն լինել չի կարող։
Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայոց երկու պետությունների դիրքորոշումը մեկն է՝ Արցախն Ադրբեջանի կազմում լինել այլեւս չի կարող։ Հետեւաբար Արցախի անկախությունն անսակարկելի է։ Ուրեմն՝ թե այսօր, թե հետայսու Արցախն Ադրբեջանի հետ ունի ոչ թե շփման գիծ այլ՝ պետական սահման։
Անդրադառնանք խնդրի մյուս կողմին։ Բազմիցս նշվել է. միջազգային հարաբերությունների պատմությանը հայտնի չէ նախադեպ, երբ որեւէ ինքնորոշման իրավունքի իրացում ենթադրող էթնոտարածքային հակամարտություն կարգավորված լինի «տարածք՝ ճանաչման դիմաց» բանաձեւով։ Առկա է հակառակը։ Կարելի է համարել օրինաչափություն այն, որ ինքնորոշված հանրույթները ճանաչվել են որպես միջազգային իրավունքի սուբյեկտ այն սահմաններում, այն տարածքի վրա, որտեղ կայացրել են իրենց պետականությունը։ Այս դեպքում նույնպես Արցախը բացառություն լինել չի կարող։ Հիշեցնենք. Արցախի նախագահը բազմիցս հայտարարել է, որ վերադարձ 1988—ի իրողություններին լինել չի կարող ո՛չ կարգավիճակի, եւ ո՛չ էլ վարչատարածքային առումով։ Մենք պարտավոր ենք հարգել Արցախի նախագահի դիրքորոշումը, առավել եւս, որ նա արտահայտում է ողջ արցախահայության հավաքական կամքը։
Հետեւաբար «հակամարտ կողմերի շփման գիծ» եզրույթը սկզբունքորեն սխալ է արտահայտում առկա իրողությունները։ Քաղաքագետ Լեւոն Մելիք Շահնազարյանի կարծիքով Արցախ—Ադրբեջան պետական սահմանն այս կերպ ներկայացվում է իբրեւ մի անկայուն, փոփոխելի եւ ժամանակավոր բաժանարար գիծ։ Համամիտ լինելով այս տեսակետի հետ հավելենք. Արցախի ներկա փաստացի տարածքի փոփոխելի լինելու ընկալման ամրապնդումը հայաստանաբնակ եւ սփյուռքի հայության շրջանում խիստ վտանգավոր է։ Այս կերպ պատրանք է ստեղծվում, թե Արցախում ներդրումներ կատարել, մշտական բնակություն հաստատելը մեծ ռիսկ է պարունակում, քանզի նրա տարածքները վիճելի են։ Իսկ այս դիրքորոշումը Արցախի սոցիալ—տնտեսական զարգացման, դեմոգրաֆիական խնդիրների լուծման լուրջ սպառնալիք է. հենց այն է, ինչ ցանկանում է թշնամին։
Այսպիսով՝ Արցախն Ադրբեջանի հետ ունի պետական սահման։ Պարզապես հրադադարի պայմաններում «պետական սահման» եւ «ռազմաճակատ» հասկացությունները նույնական են, ինչը սակայն բնավ չի նշանակում այդ պետական սահմանի փոփոխելիություն։ Հարկ է հստակ գիտակցել. առանց Արցախի ներկա տարածքի չկա հայկական ռազմաքաղաքական տարածք, չկա հայոց պետականություն իբրեւ աշխարհաքաղաքական իրողություն, չկա կենսունակ պետություն կերտելու հեռանկար։

Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ
Ռազմական փորձագետ

26-07-2012





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO