Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.04.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Վիրտուալ ուսումնական կրթություն

Այս միջոցով փորձ է արվում մեծացնել հայապահպանման գործոնը

Աշխարհասփյուռ հայության համար այսօր հայկական կրթություն ստանալն արդեն խնդիր չէ, եւ հետաքրքրվողներն այսուհետ հնարավորություն ունեն ծանոթանալու հայկական մշակույթին եւ պատմությանը՝ առանց բուհի ուսանող դառնալու։ Հաշվի առնելով տեխնոլոգիական ոլորտում արձանագրված վերջին տարիների հաջողությունները, եւ նպատակ ունենալով բավարարել արդի ուսանողի եւ հասարակության տարատեսակ պահանջները, ստեղծվել եւ գործում է հայկական վիրտուալ համալսարանը։ Այն նպատակ ունի հայկական համապարփակ կրթության հնարավորություն տալ աշխարհի տարբեր անկյուններից ներգրավված ուսանողներին եւ աշակերտներին, անկախ տարիքից, բնակության վայրից եւ գիտելիքների մակարդակից։
Երեկ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանը տոնեց իր գործունեության 3—ամյակը՝ կազմակերպված համընդհանուր օնլայն ֆորումի եւ ավարտական հանդիսության միջոցով։ Հայկական առաջին առցանց համալսարանը ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ հայկական կրթությունը հասանելի է դարձնում բոլորին եւ ամենուր։ Այն շարունակում է զարգացնել ուսումնական գործընթացը, ավելացնելով դասընթացների եւ ծրագրերի քանակը, ընդլայնելով նաեւ աշխարհագրությունը։ Նշենք, որ ուսուցումը իրականացվում է վիրտուալ տարբերակով, շաբաթական մուլտիմեդիա դասախոսություններով, որոնք ներառում են տեքստ, ձայն, ինտերակտիվ նկարներ եւ տեսանյութեր։ Յուրաքանչյուր ավարտած դասընթացից կրեդիտ վաստակելով, ուսանողները կարող են ստանալ հաստատության վկայականը։ Ծրագիրը ներկայացվում է մի քանի լեզուներով, արեւելահայերենով, արեւմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, իսպաներենով, ռուսերենով, իսկ վերջերս ավելացել է նաեւ թուրքերենը։
ՀԲԸՄ—ի կենտրոնական խորհրդի անդամ, Հայաստանի վիրտուալ համալսարանի հիմնադիր, ամերիկաբնակ Երվանդ Զորյանի տեղեկացմամբ, այս եռամյա ժամանակահատվածում համալսարանը կարողացել է աշխատանքներ ծավալել հայոց լեզուն ու մշակույթը աշխարհասփյուռ հայության շրջանում տարածելու ուղղությամբ։ Ըստ նրա, այսօր շատ հայեր զրկված են հայկական դպրոցներ հաճախելու հնարավորությունից, ուստի այս համակարգով ուսուցանումը թույլ կտա նրանց մեջ ապրապնդել հայրենասիրական ոգին։ Ծրագրում կիրառվող տեխնոլոգիաները մշակվել եւ զարգացել են Հայաստանում Երեւանի գիտնականների եւ ինժեներների անմիջական համագործակցության արդյունքում։ Ե. Զորյանը նշեց, որ ձեռք բերված արդյունքների հիման վրա իրենք ազդարարելու են արդեն երեք նոր ծրագրերի մեկնարկը, որոնցից մեկը ուղղված է երեխաների ուսուցմանը։ Հաջորդ նորարարությունները լինելու են մոբիլ սարքերի միջոցով ուսուցման իրականացումը եւ մուլտիմեդիա փաթեթների կիրառումը։
Ուսանողները այս համակարգով կարող են յուրացնել նյութերը իրենց նախընտրած տեմպերով, ինչպես նաեւ դեմ առ դեմ հանդիպել օնլայն ուսուցիչների եւ վիրտուալ դասընկերների հետ, արագ հաղորդակցությունների, ֆորումների եւ տեսաձայնային հաղորդակցությունների միջոցով։ ՀՎՀ—ն բաղկացած է 3 բաժիններից՝ հայոց լեզու, պատմություն եւ մշակույթ, որոնցից յուրաքանչյուրն առաջարկում է գիտելիքների տարբեր մակարդակների չորս դասընթացներ։ Մշակույթ բաժնում դասավանդվում է հայ երաժշտություն եւ ճարտարագիտություն։ Մինչ օրս հայկական առցանց առաջին համալսարանը ունեցել է ուսումնական 11 շրջան, որին մասնակցել են ավելի 2000 հոգի, աշխարհի մոտ 60 երկրներից։ Իսկ համալսարանի մասնաճյուղերը հիմնադրվել են Թբիլիսիում եւ Ռոստովում։ Հաստատությունը համագործակցում է նաեւ սփյուռքում գործող մի շարք դպրոցների հետ՝ իրականացնելով համատեղ կրթական ծրագրեր։
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի խոսքերով այս 3 տարիներին շահառուների թիվը սրընթաց աճում է, սակայն քանակական առումով դեռեւս չի համապատասխանում այն հսկայական ջանքերին ու պոտենցիալին, որը քոլեջն ունի։ Որպեսզի հայանպաստ գործոնն իր թիրախին հասնի, պետք է ավելացնել շահառուների թիվը։ Նախարարությունը պատրաստակամ է մշտապես տարածել տեղեկատվություն եւ շեշտադրել այս կրթական ծառայության հնարավորությունները։ Նախարարի համոզմամբ, բարձրագույն տեխնոլոգիաների կիրառությունը հատկապես մասնագիտական կրթության ոլորտում երկար տարիներ կաղում էր, տեղեկատվական տեխնոլոգիաները օգտագործվում էին հանրակրթության ոլորտում շտեմարանների, օնլայն դասագրքերի եւ այլ կայքերի միջոցով, սակայն բարձրագույն կրթության ոլորտում բացակայում էր այս գործիքի կիրառումը։
«Այս նախագիծը լավագույնն է ոլորտում, եւ ես ուրախ եմ, որ քոլեջի ստեղծումից հետո հայաստանյան մի շարք բուհեր սկսեցին ակտիվանալ այս ուղղությամբ։ ԵՊՀ–ում, ԵՊՃՀ ում, ագրարային համալսարանում, օրինակ, արդեն գործում է հեռակառավարվող կրթության այս տեսակը, սակայն լավագույն ինժեներական լուծումներն ու գաղափարները առաջարկում է վիրտուալ քոլեջը, որը լուծում է նաեւ հայապահպանության խնդիրը։ Այն էլեկտրոնային բովանդակությունը եւ շտեմարանը, որոնք ստեղծվել են այս համալսարանի գործարկման շնորհիվ, դժվար է գերագնահատել, հատկապես արեւմտահայերենով կրթական ծրագրերի մատուցումը մեծացնում է պոտենցիալ շահառուների շրջանակը։ Ուրախ ենք, որ նախարարության կողքին այս ծրագրով հայտնվեց մի լուրջ գործընկեր, ով մեզ օգնում է ծածկել սփյուռքի կրթական կարիքների դաշտը։ Որպեսզի այս քոլեջը ավելի գրավիչ դառնա երիտասարդության համար, այն կլիցենզավորվի, ինչը թույլ կտա բոլոր պոտենցիալ ուսանողներին ավարտելուց հետո ստանալ պետական նմուշի վկայականներ։ Մենք կճանաչենք այս քոլեջը, որպես բուհ, ինչը կլինի առաջին վիրտուալ հաստատությունը»,–նշեց Արմեն Աշոտյանը։
Նախարարի տեղեկացմամբ, Հայաստանում գործում են տարբեր ուսումնական հաստատություններ։ Վերջին տարիներին մասնավոր բուհերի թիվը երկուսուկես անգամ պակասել է։ «Վերջին 3 տարիների ընթացքում ոչ մի կրթական համալսարանի չի տրվել լիցենզիա, իսկ վիրտուալ համալսարանը իր գործունեությամբ ապացուցեց, որ կարող է պետության կողմից սահմանված ընթացակարգով լիցենզավորվել»,–հավելեց նախարարը։
Նշենք նաեւ, որ միջոցառմանը ներկայացվեցին համալսարանի այս տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները, արվեցին հայտարարություններ ծրագրի զարգացման եւ ընդլայնման վերաբերյալ, հնչեցին նաեւ տարբեր երկրներում այս ծրագիրն ավարտած շրջանավարտների օնլայն հեռահար ելույթներ։ Իսկ բացի այդ, առաջին անգամ Հայաստանում շրջանավարտները առցանց դիպլոմներ ստացան։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

18-10-2012





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO