Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.02.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ջրամբարաշինական չորս ծրագրեր, որոնք կփրկեն Սեւանը

Փոխհատուցում՝ հօգուտ մեզ ու մեր սերունդների

Եթե ԱԺ—ն հաստատի «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» օրենքում փոփոխությունները, ապա մինչեւ 2019թ. հունվարի 1—ը Սեւանա լճից տարեկան բաց կթողնվի առավելագույնը 240 մլն խմ ջուր՝ կախված Սեւանա լճից սնվող ոռոգման համակարգերի ջրաղբյուրների (գ.Հրազդան, Ապարանի, Ազատի, Մարմարիկի ջրամբարներ) ջրատվության աստիճանից։ Ե՛վ գործադիրը, ե՛ւ ջրային տնտեսության պետական կոմիտեն վստահ են, որ մինչեւ 2019թ. կլուծվեն որոշ խնդիրներ, եւ դրանից հետո Սեւանին այլեւս հանգիստ կթողնեն։ Իսկ այս խնդիրներն են Սեւջուր գետի եւ Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ավազանի սակավաջրությունը եւ առաջնահերթ ջրամբարաշինությունը։ Հենց սրանք լուծում կստանան, Սեւանից, դրական իմաստով, ձեռք կքաշենք։ Հնարավո՞ր է, որ այս ընթացքում՝ մինչեւ 2019թ., լճից անընդհատ ջուր վերցնելով՝ վտանգենք մեր ամենամեծ ջրամբարի բնական հավասարակշռությունը։ Ջրտնտպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը համոզված է՝ միանշանակ ո՛չ, 240 մլն խմ—ն տարեկան առավելագույն ջրաքանակն է, հնարավոր է եւ այդքան չվերցնեն, իսկ վերցնելուց էլ համապատասխան հաշվարկներ կարվեն։
Ինչեւէ, անդրադառնանք ջրամբաշինության ծրագրերին։ Խոսքը 4 ջրամբարների մասին է։ Որո՞նք են դրանք, ի՞նչ է արվելու, եւ ըստ այդմ՝ ի՞նչ խնդիրներ են լուծվելու։ Մանրամասները ներկայացրեց «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Ադիբեկ Ղազարյանը։
Նախ ասենք, որ խոսքը Կապսի, Վեդու, Եղվարդի եւ Մաստարայի ջրամբարների շինարարության մասին է։
1. Կապսի կիսակառույց ջրամբարը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրիից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ջրամբարի շինարարությունը դադարեցված է դեռ 1994 թվականից։ Միայն 20 մ բարձրությամբ պատվարի մարմնի լիցք է արվել։ Կապսի ջրամբարի հիդրոհանգույցի վերականգնման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ եւ Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KfW) տրամադրած ֆինանսական օժանդակության միջոցներով խորհրդատվական ծառայություններ են իրականացվում հիմա՝ ջրամբարի եւ ինքնահոս համակարգի տեխնիկատնտեսական հիմնավորման նպատակով։ Միջազգային մրցույթում խորհրդատվական կազմակերպություն է ընտրվել «CES Consulting Engineer Saizgitter GmbH», «ANT Group AG Management &Engineering» եւ «Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան» ասոցիացիան։ Ներկայումս վերջինս խորհրդատվական ծառայություններ է մատուցում ջրամբարի եւ ինքնահոս համակարգի տեխնիկատնտեսական հիմնավորման եւ նախնական նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ կապված։
Առաջին փուլով նախատեսվում է վերականգնել գոյություն ունեցող կիսակառույց պատվարը՝ հասցնելով ջրամբարի տարողությունը 25 մլն խմ ծավալի, եւ կառուցել ինքնահոս խողովակաշար։ Նախնական հաշվարկներով՝ կառուցվող հիդրոտեխնիկական համակարգը թույլ կտա շուրջ 5000 հեկտար ընդգրկել նոր ոռոգելի տարածքներում կամ ավելացնել արդեն ոռոգվող տարածքների ջրապահովվածությունը։ Ծրագրի արդյունքում շրջանառությունից դուրս կգան գործող 8 պոմպակայաններ, ինչի շնորհիվ տարեկան կխնայվի 1,3 մլն կվտ.ժամ էլեկտրաէներգիա։ Առաջին փուլն իրագործելու համար 2013թ. հոկտեմբերի 17—ին ստորագրվել է պայմանագիր։ Նախնական աշխատանքներն սկսված են նախատեսված ժամկետներում, դրանք կավարտվեն 2014թ. հուլիսի սկզբին։
Իսկ երկրորդ փուլով նախատեսվում է ջրամբարի տարողությունը հասցնել 60 մլն խմ եւ ինքնահոս խողովակաշարը հասցնել Թալինի տարածաշրջան, ինչի արդյունքում շուրջ 20,5 հազ. հեկտար հող հուսալի ոռոգում կունենա, որից մեխանիկական եղանակով ոռոգվող շուրջ 3.5 հազ. հեկտար հողատարածքներ կոռոգվեն ինքնահոս եղանակով, կբարձրանա 16,0 հազ. հա հողատարածքների ջրապահովվածությունը, ինչպես նաեւ կավելանան 952 հա ոռոգելի հողատարածքներ։
2. Վեդու ջրամբարը Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա է։ Այս 20.0 մլն խմ ընդհանուր ծավալով ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են Վեդի եւ Խոսրով գետերը։ Վեդիի ջրամբարը նախագծվել է 1991թ., Արարատյան հարթավայրի 4,0 հազ. հա հողակտորները ոռոգելու համար է, որոնցից 2.8 հազ. հա—ն՝ մեխանիկական ոռոգման եղանակից կանցնի ինքնահոս ոռոգման եղանակի, ինչի արդյունքում տարեկան կխնայվի 12.0 մլն կվտ.ժ էլեկտրաէներգիա։ Վեդիի ջրամբարի հիդրոհանգույցի կառուցման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ եւ զարգացման ֆրանսիական գործակալության («AFD–Agence Francaise de Developpement») տրամադրած ֆինանսական օժանդակության միջոցներով խորհրդատվական ծառայություններ են մատուցվում։ «Վեդիի ջրամբարի եւ նրա ոռոգման տարածքների տեխնիկա—տնտեսական ուսումնասիրություն եւ Վեդիի ջրամբարի շինարարության մանրամասն նախագծի պատրաստում» խորհրդատվության համար 2013թ. նոյեմբերի 25—ին ստորագրվել է պայմանագիր 18 ամիս տեւողությամբ։ Աշխատանքներն սկսվել եւ ընթանում են ըստ նախատեսվածի։
3. Եղվարդի ջրամբարը, որ Կոտայքի մարզում է, նախագծվել եւ սկսել է կառուցվել 1980—ական թվականներին՝ 228 մլն խմ ընդհանուր ծավալով եւ 2 պատվարներով՝ 30,5 հազ. հա հողատարածքների ոռոգման ու ջրապահովվածության մակարդակի բարձրացման համար։ Նախատեսված էր ջրամբարը լցնել Հրազդան գետից՝ ինքնահոս եղանակով եւ Սեւջուր գետից՝ մեխանիկական եղանակով՝ օգտագործելով ջրհան կայանները։ Բայց քանի որ Սեւջուր գետի ջրային պաշարները կտրուկ նվազել են, առաջարկվում է մշակել ջրամբարի վերականգնման նոր տարբերակ, որի հիմնական ջրաղբյուրը կլինի Հրազդան գետը՝ գարնանը ապահովելով գետի հոսքը դեպի ջրամբար Արզնի—Շամիրամ ջրանցքի միջոցով։ Առաջարկվող ջրամբարի տարբերակը կունենա 90,0 մլն խմ ընդհանուր ծավալ, իսկ պատվարների բարձրությունը կլինի 32 մ եւ 14 մ։ Ջրամբարի վերակառուցումը թույլ կտա ապահովել շուրջ 12,2 հազ.հա հողատարածքների հուսալի ոռոգում, մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս եղանակի։ Բացի այդ, ներկայումս շահագործվող 9 պոմպակայանները դուրս կգան հետագա շահագործումից՝ արդյունքում տարեկան խնայելով 28,6 մլն. կվտ. ժ էլեկտրաէներգիա, ինչպես նաեւ 5.5 հազ. հա հողատարածքներում կբարձրանա ջրապահովվածության մակարդակը, որոնք գտնվում են սակավաջուր Սեւջուր գետի սպասարկման ներքո։ Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ բանակցություններ են ընթանում ճապոնական JICA (Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) կազմակերպության հետ։
4. Մաստարայի ջրամբարը, որ Արմավիրի մարզում՝ Սելավ Մաստարա գետահովտում է, նախատեսվում է լցնել Սելավ Մաստարա եւ Ախուրյան գետերի ազատ հոսքով։ Դեռ 1970թ. իրականացվել է Մաստարայի ջրամբարի տեխնիկատնտեսական հիմնավորում։ Այն նախատեսվում է կառուցել 10.2 մլն խմ ընդհանուր ծավալով, 4384 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակի բարձրացման նպատակով, որոնք տեղաբաշխված են Արմավիրի մայր ջրանցքի 27—րդ կմ—ից հետո գտնվող համայնքներում՝ Հացիկ, Մյասնիկյան, Լուկաշին, Նորապատ եւ Նորավան։ Մաստարայի ջրամբարի կառուցման նպատակով ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ներկայումս բանակցություններ են ընթանում Արաբական տնտեսության զարգացման Քուվեյթի հիմնադրամի հետ։
Բանակցությունների արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք, բայց եթե ջրամբարաշինական այս չորս ծրագրերը հաջողությամբ իրագործվեն, ապա Սեւանի հոգսը զգալիորեն կթեթեւանա։ Մի լճի, որ մեզ համար ազգային հարստություն է եւ մաքուր խմելու ջրի ամենամեծ ամբարն է։ Էներգետիկական ճգնաժամի տարիներին լիճը մեզ բազմիցս է ձեռք մեկնել, ժամանակն է փոխհատուցելու բնական պաշարին երբեւէ հասցված վնասները եւ փոխհատուցելու՝ հենց հօգուտ սերունդների։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Նկարում Եղվարդի ջրամբարի  գծագիրն է

12-02-2014





15-02-2020
Շուկան բաց կլինի նաեւ միջազգային խոշոր ներդրողների համար
Պարտատոմսերի աճուրդային համակարգը թարմացվում է

Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
l.nazaryan@hhpress.am


Որպեսզի պարտատոմսերի ...


15-02-2020
Հազարների փոխարեն՝ միլիոններ ու քրեական պատասխանատվություն
Շարունակական խստացումնե՛րը կզսպեն տնտեսավարողի ախորժակը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Մենք մեր ...


15-02-2020
Հայաստանի ազգային հերոս
Յուրի Պողոսյան

«Մի անգամ, երբ ջոկատի տղաներով Մեծ ...


15-02-2020
Ի՞նչ կփոխվի ադրբեջանական քաղաքականության մեջ
Ընտրություններից առաջ եւ հետո

«ՀՀ»-ի հյուրն է ԱԺ ...


15-02-2020
Հայաստանն ու Գերմանիան շահագրգիռ են խորացնելու տնտեսական համագործակցությունը
Նիկոլ Փաշինյանն այցելել է «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամ

Աշխատանքային ...


15-02-2020
Խոշոր վթար Նովոսելցովո-Վանաձոր ջրատարում
Փետրվարի 13-ի ցերեկը խոշոր վթար տեղի ունեցավ Նովոսելցովո—Վանաձոր ...


15-02-2020
Տուրիզմը կմտնի Խաչփար
Այստեղ բացվեց ԱՐՏ-թակարդ տուն-արվեստանոցը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ...



15-02-2020
Ինչո՞ւ Չոպանյանը Կոմիտասին խորհուրդ տվեց Կ. Պոլիս հեռանալ
Կամ՝ ինչ պատճառով «Անուշ» օպերան այդպես ...

15-02-2020
Քաղաքական որոշում տնտեսական աճի ակնկալիքներով
Որո՞նք են Հայաստանի եւ Սերբիայի ...

15-02-2020
Սիրիան փոքր մարտադաշտ է
Որտեղ բախվում են բավականաչափ լուրջ ...

15-02-2020
«Սա երկկողմանի համաձայնությամբ որոշում էր»
Փետրվարի 12-ին հայտարարվեց, որ Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... -3
ցերեկը 0... +2

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO