Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.11.2019
ԵՐԵՎԱՆ


Կձեւավորվի մեկ ընդհանուր զբոսայգի

Վերակառուցվում է Կոմիտասի անվան զբոսայգին

Կոմիտասի անվան զբոսայգու հայ մեծերի պանթեոնը վերջին տասը տարիներին եղել է Երեւանի քաղաքապետարանի ընդգծված ուշադրության առարկա։ Մեծացվեց տարածքը, դարձվեց 3,5 հա։ Այդ տարածքը ճաղացանկապատով առանձնացվեց զբոսայգու ընդհանուր տարածքից, բարեկարգվեց։ Ճարտարապետական հետաքրքիր լուծումների կիրառությամբ գլխավոր մուտք կառուցվեց։ Կառուցվեց նաեւ հուշապատ։ Անտարակույս հայոց մեծերի պանթեոնի այսօրվա վիճակը շահեկանորեն տարբերվում է երեկվա վիճակից։ Եթե սրան ավելացնենք նաեւ այն, որ պանթեոնի հարեւանությամբ կառուցվում է Կոմիտասի թանգարան–ինստիտուտի շենքը, ապա կատարվածն ավելի ծանրակշիռ կդառնա։ Այդուհանդերձ, պանթեոնի սահմանազատմամբ տուժում է Կոմիտասի անվան զբոսայգու մնացած տարածքը։ Որքան էլ որ ձգտում են այդ հատվածում պատշաճ խնամք իրականացնել, սակայն արդյունքն այն չէ։ Եվ ահա, ելնելով այն իրողությունից, որ թանգարան–ինստիտուտի շինարարության ավարտով պայմանավորված շրջակա տարածքի բարեկարգում պետք է կատարվի, քաղաքապետարանը որոշել է վերակառուցել եւ բարեկարգել զբոսայգու ամբողջ տարածքը որպես մեկ կառույց։ Նախագիծն արդեն պատրաստ է, այն կազմվել է «Երեւաննախագիծ» ընկերությունում։ Այս ծրագրի գաղափարը, ինչպես նշեց «Երեւաննախագիծ» ընկերության տնօրեն Սիրեկան Օհանյանը, Կոմիտասի անվան զբոսայգին համաքաղաքային նշանակության բաց զբոսայգի դարձնելն է, որտեղ չեն լինի պանթեոնը մնացած հատվածից բաժանող ցանկապատեր, կլինի ընդհանուր բարեկարգ վիճակ։ «Պանթեոնը գերեզմանոց չէ, մշակութային նշանակության կառույց է, որն ունի որոշակի պատմաճանաչողական եւ դաստիարակչական նշանակություն։ Հետեւաբար, ամբողջ այգու տարածքը, ներառյալ պանթեոնը, պետք է վերակառուցվի եւ դառնա համաքաղաքային նշանակության բաց զբոսայգի»,–ասաց նա։
Ըստ վերակառուցման նախագծի, վերականգնվելու են գոյություն ունեցող բոլոր ծառուղիները, անհրաժեշտության դեպքում ավելացվելու են նորերը։ Վերականգնվելու են ծառուղիների եզրաքարերը, սալապատված հատվածների նստվածքները։ Կանոնակարգվելու են գոյություն ունեցող ճարտարապետական փոքր ձեւերը եւ դրանց հարակից տարածքները։ Անհրաժեշտության դեպքում նորերն են կառուցվելու։ Վերականգնվելու են Արշակունյաց պողոտայի կողմում գոյություն ունեցող դեկորատիվ մետաղական ձուլածո ցանկապատի վնասված հատվածները։ Թարմացվելու է կանաչապատումը, կարգի է բերվելու ոռոգման ցանցը։ Միատեսակ դեկորատիվ լուսատուներով է ապահովվելու արտաքին լուսավորության ցանցը։ Կլինեն սանհանգույց եւ այլ անհրաժեշտ հարմարություններ։ Տեղադրվելու են գեղատես նստարաններ։ Վերակառուցվող հատվածներն օրգանապես ներդաշնակելու են գոյություն ունեցող բարեկարգության հատակագծային լուծումների հետ։ Ինչպես նշեցինք, ապամոնտաժվելու են պանթեոնը այգու մնացած հատվածից բաժանող ճաղացանկապատերը։ Բացի այդ, ավտոկայանատեղի է ձեւավորվելու այգու այն հատվածում, որը կհայտնվի կառուցվելիք Իսակովի–Արշակունյաց ավտոմայրուղու եզրին։
Ի դեպ, այգու արեւմտյան մի հատված (նախկին դելֆինարիումի սահմանով) տրամադրվելու է կառուցվելիք Իսակովի–Արշակունյաց ավտոմայրուղուն, քանի որ մայրուղու եւ Արշակունյաց պողոտայի անցումները երկհարկ են (կան թունելային անցումներ), որոնց համար որոշ տարածքի կարիք կա։ Ասենք, որ ամբողջ զբոսայգու տարածքը մոտ 6,5 հա է։
Նորը Կոմիտասի անվան զբոսայգում լինելու է այն, որ վերականգնվելու է դեռեւս 1900թ. կառուցված եւ 1930թ. քանդված նախկին փոքրիկ եկեղեցին։ Այդ եկեղեցին, որ նախատեսված է եղել քաղաքային ինժեներ Միրզոեւի (անունը արխիվային փաստաթղթում չի նշված) կողմից, արխիվում պահպանված նախագծում նշվում է որպես «նոր հայկական գերեզմանոցի եկեղեցի»։ Ինչպես հայտնի է՝ Կոմիտասի անվան զբոսայգու մի հատվածը նախկինում եղել է գերեզմանոց։ Դրա հետքերը այսօր էլ կարելի է մասամբ տեսնել։ Եկեղեցին վերականգնվելու է այգու վերակառուցման, բարեկարգման շրջանակից դուրս, ավելի ուշ։
Կարելի է պատկերացնել, թե որքան կմեծանա այս զբոսայգու նշանակությունը, եթե վերականգնվեն այստեղ եղած նախկին կառույցները, այդ թվում նաեւ բացօթյա թատրոնը, որի շինության մի մասն այսօր էլ պահպանված է։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

30-04-2014





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO