Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.11.2018
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Սադրանք թե՛ հայկական կողմի, թե՛ միջազգային հանրության դեմ

Ադրբեջանը շատ հեռու է ԼՂ հարցի խաղաղ կարգավորման տեսլականից

Հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման հետեւանքով՝ հայկական ուժերի «ՄԻ—24» տիպի ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից մեծ իրարանցում առաջացրեց ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակում։ Բացի ներհայաստանյան եւ ներադրբեջանական քննարկումնեից ու խմորումներից՝ հարցին անդրադարձան նաեւ ԵՄ—ն, ՀԱՊԿ—ն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՆԱՏՕ—ն, ԱՄՆ պետական դեպարտամենտը, ինչպես նաեւ համաշխարհային առաջատար լրատվականներից «ԲիԲիՍին», «Գարդիանը», «Ռոյթերզը»։ Մեզ՝ հայերիս համար արդեն այժմ որոշ հարցեր կարոտ են վերլուծության, ինչը թույլ կտա անհրաժեշտ հետեւություններ անել ապագայի համար։
Հստակեցման կարոտ առաջին հարցն այն էր, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում են ադրբեջանական կողմի պաշտոնական պնդումները, որ հայկական ուղղաթիռն իրականացրել է մարտական շրջադարձ դեպի ադրբեջանական դիրքերը եւ նպատակ է ունեցել խոցելու վերջիններս։
Այս թեզի կեղծ լինելը վերջնականապես ապացուցվեց հենց միջադեպի օրը՝ երեկոյան, երբ ադրբեջանական համացանցային տիրույթում հայտնվեց (եւ հետագա ժամերին պաշտոնապես չհերքվեց) հայկական ուղղաթիռի խոցումը պատկերող նկարահանումը՝ արված ադրբեջանական դիրքերից։ Ձայնագրության մեջ պարզ երեւում է, որ հայկական երկու ուղղաթիռները թռիչքն իրականացնում են հրադադարի գծին զուգահեռ, ինչպես նաեւ ադրբեջանական դիրքերից շոշափելի հեռավորության վրա, ինչն ուղղակի հօդս է ցնդեցնում պաշտոնական Բաքվի՝ «ինքնապաշտպանության» մասին թեզը։ Այդ կեղծիքի մերկացման հարցում կարեւոր տեղ ունի նաեւ հայկական խոցված ուղղաթիռի զինված—անզեն լինելու հանգամանքի վերհանումը։ Այս հարցում է, որ մեր որոշ փորձագետների՝ ռազմագիտական նրբություններին չտիրապետելը կարող է «կանաչ լույս» վառել ադրբեջանական կեղծարարության համար։ Բանն այն է, որ ձեւական առումով՝ յուրաքանչյուր ռազմական ուղղաթիռ կարելի է ապրիորի համարել զինված, քանի որ դրանք մշտապես կրում են գնդացրային կամ հրանոթային զենք, հետեւաբար զինված են։ Եվ այդուամենայնիվ, սա հարցի մակերեսային եւ հակագիտական ընկալումն է։
Իրականում ռազմագիտական եզրութաբանության եւ ավանդույթի մեջ ընդունված է զինված համարել այն ռազմական ուղղաթիռը, որը լրացուցիչ հագեցված է մարտական առաջադրանք կատարելու համար անհրաժեշտ ռազմական սպառազինությամբ, քանի որ մարտական առաջադրանքը միայն վերոբերյալ գնդացրային կամ հրանոթային զենքով չի կատարվում եւ նման դեպքերում անհրաժեշտ է էապես ավելի լուրջ սպառազինություն՝ ռումբեր, կառավարվող եւ չկառավարվող հրթիռներ եւ այլն։ Հայկական ուղղաթիռները, սակայն, իրականացնում էին ուսումնամարզական թռիչք եւ նման ռազմական սպառազինություն չէին կրում, ինչը երեւում է նաեւ ադրբեջանական ձայնագրության մեջ։
Ի դեպ է նշել, որ ձայնագրության մեջ լսվող հայհոյախառն ադրբեջաներեն խոսակցության մեկնությունը, ինչպես նաեւ հայ—ադրբեջանական հակամարտության տրամաբանության եւ հրադադարի պատմության ուսումնասիրությունը թույլ են տալիս պատասխանելու մեկ այլ կարեւոր հարցի՝ արդյոք ադրբեջանական դիրքապահներն ունեցե՞լ են կրակելու հրաման, թե՞ գործել են ինքնագլուխ։ Այն, որ հայկական զինված ուժերն այս օրերին անցկացնում են զորավարժություն, բնականաբար, հայտնի է եղել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ինչպես նաեւ դիրքապահներին՝ թե՛ Բաքվում, թե՛ առաջնագծում։ Ավելին, ադրբեջանական դիրքերին զուգահեռ թռչելու հանգամանքը հստակորեն ցույց էր տալիս, որ հարձակման վտանգ չկա, որը տեսականորեն կարող էր ստիպել շարքային դիրքապահներին՝ առանց հրամանատարությանը զեկուցելու կրակ բացել։ Բացի այդ՝ եթե թշնամու դիրքապահները նախապես «վերեւներից» հրահանգ ստացած չլինեին՝ որոշակի պայմաններում կրակ բացելու հայկական ուղղաթիռների վրա, եւ թռիչքը համարելով հարձակում՝ գործած լինեին ինքնագլուխ, ապա կարելի է ենթադրել, որ այդպիսի իրավիճակում անհնար կլիներ տեսանկարահանման իրականացումը, որը, դատելով ձայնագրության բարձր որակից, պլանավորված է եղել վաղօրոք։ Այսպիսով՝ ուղղաթիռի խոցման հետ կապված առաջին հարցախումբը ստանում է հետեւյալ պատասխանը՝ Ադրբեջանը խոցել է ուսումնամարզական թռիչք իրականացնող հայկական ուղղաթիռը այն դեպքում, երբ խնդրին առնչվող վերջինիս բոլոր պատասխանատու եւ ներգրավված մարմինները ի պաշտոնե տեղյակ էին եւ/կամ պարտավոր էին տեղյակ լինել թռիչքի՝ ոչ մարտական լինելու եւ հարձակման մտադրության բացակայության մասին։
Երկրորդիվ հարց է առաջանում, թե ի՞նչ դիտավորություն է ունեցել ադրբեջանական պետությունը՝ խոցելով հայկական ուսումնամարզական ուղղաթիռը։
Լիովին տեղին էր միջադեպին հաջորդած ժամերին հայկական տեղեկատվադաշտում եւ հասարակական քննարկումներում տեղ գտած այն միտքը, որ հրադադարի մասին համաձայնագրից հետո սա ամենալուրջ միջադեպն էր եւ բնույթով էականորեն տարբերվում է նախկինում Ադրբեջանի կողմից իրականացված խախտումներից։ Հայկական արտաքին գերատեսչությունների տարածած հաղորդագրություններում հաստատվում է այն թեզը, որ ադրբեջանական վերջին հանցագործությունը խաղաղ բանակցային գործընթացի դեմ ուղղված սադրանք է, որը միաժամանակ պարունակում է անարգանք միջնորդների, ինչպես նաեւ ամբողջ միջազգային հանրության նկատմամբ։
Պաշտոնական տիրույթից դուրս՝ տեսակետներ հնչեցին նաեւ փորձագիտական շրջանակներից։ Այսպես՝ մեկ անգամ եւս արձանագրվեց այն փաստը, որ Ադրբեջանում վերջին ամիսներին հասունացող քաղաքացիա—իրավական ճգնաժամը եւ այդ հարցով միջազգային հանրության ճնշումը մղեցին պաշտոնական Բաքվին՝ աննախադեպ կերպով լարելու հակամարտության շուրջ առկա իրավիճակը՝ ջանալով թե՛ շեղել սեփական հանրությանը ներքին օրախնդիրներից եւ թե՛ շանտաժի ենթարկել միջազգային հանրությանը, ի մասնավորի՝ միջնորդներին։ Նախագահների փարիզյան հանդիպումից հետո առիթ ունեցել էինք նշելու («Հայաստանը լուծում է իր առջեւ դրված խնդիրը», «ՀՀ», 30.10.2014թ.), որ Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում կայացած եւ համանախագահող երեք երկրների միասնական ջանքերի արգասիքը հանդիսացող այս հանդիպաշարքը ամրացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի միջնորդական կարգավիճակը, ինչը չէր կարող չանհանգստացնել Ադրբեջանին։
Պատահական չէ նաեւ այս օրերին Բաքվում նախագահներ Հասան Ռոուհանիի եւ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած բանակցությունների ժամանակ վերջինիս կողմից հնչող հայտարարությունը, որ «երկու հարեւան երկրները կարող են իրենց միասնական ներդրումն ունենալ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»։ Կարելի է ենթադրել, որ սրանով Ադրբեջանն Իրանին «հրավիրում է» ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթաց՝ միեւնույն ժամանակ ուղղաթիռի խոցումով հաստատելով իր վճռականությունը՝ հարցը լուծելու ռազմական ճանապարհով։ Իհարկե, դժվար է ենթադրել, որ իրանական կողմը կտրվի նման սադրանքին եւ քայլեր կձեռնարկի, որոնք կոտնահարեն համանախագահության ինստիտուտը եւ հայ—իրանական բարեկամությունը, այդուամենայնիվ, սակայն, պարտավոր ենք արձանագրել, որ Արեւմուտքի կողմից մարդու իրավունքների հարցով «ապտակներ» ստանալուց հետո՝ Ադրբեջանը փորձում է հայացքը դարձնել դեպի Իրան։
Ինչ վերաբերում է երկկողմ՝ հայ—ադրբեջանական մակարդակին, ապա չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ ուղղաթիռի խոցման միջադեպը տեղի ունեցավ «Միասնություն—2014» օպերատիվ—մարտավարական լայնածավալ զորավարժությունների ժամանակ, որում ներգրավված է շուրջ 47000 զինծառայող։ Ուստի չենք կարող նաեւ բացառել, որ ուսումնամարզական ուղղաթիռի խոցումը սեփական անզորությունը հաղթահարելու միջոց եւ հակաքայլ էր Ադրբեջանի կողմից։ Պատահական չէ, որ որպես թիրախ էր ընտրված հենց օդուժը, քանզի դա այն եզակի ռազմական ոլորտներից է, որտեղ Ադրբեջանը, հասկանալի պատճառներով, ունի որոշակի քանակական առավելություն հայկական կողմի նկատմամբ։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանի այս քայլը սադրանք էր թե՛ հայկական կողմի դեմ, թե՛ միջազգային հանրության։ Միջազգային դերակատարները հայտնեցին իրենց համոզմունքը՝ կապված նման երեւույթների անթույլատրելի լինելու, խաղաղության պահպանման անհրաժեշտության հետ։ ԵՄ—ն իր հերթին վերահաստատեց, որ սատարում է ԵԱԿՀ ՄԽ եւ վերջինիս համանախագահության ջանքերը՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։ Ասել է թե՝ այս դաշտում Ադրբեջանը հաջողության չհասավ, քանզի որեւէ պաշտոնական կողմ չթիրախավորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահության ինստիտուտը, եւ հարց չհարուցվեց նախքան վերջնական խաղաղության պայմանագրի կնքումը հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու առնչությամբ։
Այսպիսով՝ կարող ենք արձանագրել հետեւյալը՝ ա. ուղղաթիռը բառիս իսկական իմաստով զինված չի եղել, ինչը եւս մեկ հավելյալ անգամ կապացուցվի ուղղաթիռի բեկորների ուսումնասիրության միջոցով, բ. ադրբեջանական թե՛ բարձրաստիճան ղեկավարությունը, թե՛ դիրքապահ զինվորները տիրապետում էին եւ/կամ պարտավոր էին տիրապետել հայկական զորավարժության հետ կապված տեղեկություններին, որոնք հասանելի էին նաեւ բաց աղբյուրներից, ինչպես նաեւ ունեին տեխնիկական հնարավորություն հավաստանշելու թռչող ուղղաթիռների՝ մարտական առաջադրանք չիրականացնելու ակնհայտ փաստը, գ. հրադադարի խախտմամբ ուղղաթիռի խոցման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա՝ համաձայն միջազգային մարդասիրական («պատերազմի») իրավունքի, դ. ադրբեջանական սադրանքն ի զորու չեղավ փոխել միջազգային դերակատարների դիրքորոշումը հակամարտության վերաբերյալ։
Մեզ համար այս միջադեպը եւս մեկ անգամ փաստեց, որ Ադրբեջանը շատ հեռու է հարցի խաղաղ կարգավորման տեսլականից, եւ հրադադարի պահպանման ու դրա խախտման բացահայտման գործուն միջազգային մեխանիզմների բացակայությունն առայժմ հնարավորություն չի տալիս քննարկելու բանակցային հերթագա առաջարկները։
Բացի այդ՝ հերթական անգամ ակնառու դարձավ հայկական պետության դեմ ադրբեջանական ռազմավարության էությունը, որը հանգում է հետեւյալին. եթե Ադրբեջանն ունի հնարավորություն հարվածելու, ապա կհարվածի։ Այս նույն տրամաբանությամբ էր առաջնորդվում հակառակորդը պատերազմի տարիներին՝ նախկին ԼՂԻՄ—ի շուրջն ընկած նախկին ադրբեջանական շրջաններն օգտագործելով որպես կրակակետ՝ ընդդեմ Սյունիքի եւ Արցախի։ Եվ եթե Ադրբեջանը դարձյալ վերահսկողություն ունենար դիցուք՝ նախկին Զենգիլանի եւ Ղուբաթլուի նկատմամբ, ապա այսօր կխոցեր ոչ միայն հրադադարի գծի երկայնքով թռչող ռազմական ուղղաթիռը, այլեւ նշված դիրքերից հեշտ հասանելի ցանկացած ռազմական եւ քաղաքացիական օբյեկտ։
Նման ռազմավարության շարունակական կենսագործումը հարեւան պետության կողմից մի ավելորդ անգամ ամրագրում է Հայաստանի (ՀՀ եւ ԼՂՀ) օրինական շահերը նախկին արտալղիմյան ազատագրված հողերի նկատմամբ։
Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

14-11-2014





16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Անտեսված երեխա չպետք է լինի
«Մուրացան» հիվանդանոցում բուժում ստացող փոքրիկները ներկայացրեցին իրենց ձեռքի ...


16-11-2018
Հաջորդ ընտրությունները մեկ էլ 2023 թվականին կլինեն
«Իմ քայլի» ներկայացուցիչը համաձայն չէ ՀՀԿ-ի ներկայացուցչի կանխատեսմանը



16-11-2018
Եթե արդյունավետություն, ապա ստուգումներ
Ու դրանք կշարունակվեն՝ անկախ սեփականության ձեւից

Որտե՞ղ է ...


16-11-2018
Ովքեր են վաղվա առաջնորդները
ՀՀ նախագահի աշխատանքային այցը Իտալիա

Հանրապետության նախագահ Արմեն ...


16-11-2018
Հրատապ նախագծեր
Խորհրդարանը շարունակել է հերթական նիստերի աշխատանքը

Երեկ ՀՀ ...


16-11-2018
Այց «Մեգերյան կարպետ»
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, ...



16-11-2018
Լեհ-հայկական հարաբերությունները գալիս են դարերի խորքից
Այդ մասին են վկայում Վարշավայի արխիվում ...

16-11-2018
Աջը կդառնա ձախ ու կշահագործվի
Հասկանալի պատճառներով՝ աջ ղեկով մեքենաների թեման ...

16-11-2018
Սարսանգի ջրամբարը ռազմավարական նշանակություն ունի
Օտարերկրյա ներդրումներով կմեծանա Արցախի ...

16-11-2018
Սպառնո՞ւմ է Բաքվին իսլամ—արմատականությունը
Թուրքալեզու երկրների համագործակցության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +13... +15

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO