Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի ՏՏ ոլորտը՝ իր մրցակցային առավելություններով

Տնտեսության այս ճյուղն արձանագրում է տարեկան 20—25 տոկոս աճ

Հայաստանում ՏՏ ոլորտը համարվում է ամենադինամիկ զարգացող ճյուղերից, եւ ՀՆԱ—ում ոլորտի տեսակարար կշիռը կազմում է մինչեւ 4 տոկոս։ Ոլորտը տարեկան արձանագրում է 20—25 տոկոս աճ։ Զբաղվածությունը առհասարակ տեղեկատվական հեռահաղորդակցության ոլորտում եւս զգալիորեն մեծ է եւ գերազանցում է 15 հազարը։ Այս ցուցանիշները, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանի համոզմամբ, բարձր են ե՛ւ տնտեսության մեջ, ե՛ւ ստեղծում են հավելյալ արժեք։
Ոլորտի ձեռ բերումների մասին կատարելով իր դիտարկումները, երեկ լրագրողների հետ հանդիպմանը ընկերության տնօրենը մի շարք փաստարկներ առաջ բերեց։ ՏՏ ասպարեզում մեր երկրի հաջողություններն ակնառու են եւ գոհացուցիչ։ Ըստ նրա, ուշագրավ է այն փասը, որ կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում շատ ավելին է։ «Այս ցուցանիշով մեր երկրի դիրքերը բավական բարձր են։ Օրինակ՝ ԱՄՆ—ում այս ցուցանիշը հասնում է մինչեւ 9,5 տոկոսի, իսկ Հայասատանում՝ 27 տոկոսի։ Այս ձեռքբերումը լուրջ հաջողություն է այն պարագայում, երբ ՏՏ ոլորտը բավական բարդ ինժեներական, ճարտարագիտական աշխատանք է պահանջում եւ լուրջ կենտրոնացում, մեծ աշխատասիրություն եւ բարձր պատասխանատվություն»,–նշեց Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ կանանց շրջանում բավական մեծանում է նոր տեխնոլոգիաների հետ առնչվելու ձգտումը, եւ ՏՏ ոլորտում կանանց ներգրավված լինելու տոկոսը աճելու միտում ունի։
Երկրի մրցակցային առավելություններից բանախոսը կարեւորում է մարդկային կապիտալի առկայությունը, որի ձեւավորման եւ զարգացման հիմքը կրթությունն է։ Ըստ որոշ հաշվարկների, տեխնիկական բուհերի շրջանավարտների մոտ 10 տոկոսն է կարողանում անմիջապես աշխատանք գտնել, ինչը պայմանավորված է երկու գործոնով։ Դրանցից առաջինը բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ոչ վերապատրաստված լինելն է՝ հաշվի առնելով ոլորտի դինամիկ զարգացման միտումները։ Իսկ երկրորդ խնդիրը՝ բուհերի տեխնիկական հագեցվածության խնդիրն է, լաբորատորիաների սակավությունը, ինչը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Ուստի պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը, ըստ ոլորտի ներկայացուցչի, լավագույն միջոցն է առկա խնդիրները հաղթահարելու։
«Սինոփսիս Արմենիա» ընկերությունը բուհերի հետ ակտիվ համագործակցում է, որի արդյունքում ստեղծվել են ամբիոններ, որոնցում այս պահին հատուկ ծրագրային ուսուցմամբ շուրջ 300 ուսանող է սովորում։ Բանախոսը կոչ արեց մասնավոր հատվածի ներկայացուցիչներին ներդրումներ կատարել կրթության համակարգում՝ վերապատրաստելով որակյալ կադրեր։ Նրանց համագործակցությունը բուհերի հետ կարող է իսկապես արդյունավետ լինել, քանի որ բուհերն ունեն ներուժ եւ մասնագիտական կապիտալ՝ էլ ավելի որակավորվելու։
Հանրակրթությունը բավական մեծ դեր ունի մասնագիտական ճիշտ ընտրություն կատարելու հարցում, համոզված է Հովիկ Մուսայելյանը։ Այդ նպատակով «Սինոփսիս Արմենիա», «ՎիվաՍել MTS» եւ «Յունիկոմպ» ընկերությունները համատեղ ջանքերով կառավարությանն են ներկայացրել մի ծագիր, ըստ որի ֆիզմաթեմատիկական ուղղվածության դպրոցներում առաջարկվում է ինֆորմատիկա առակայի փոխարեն դասավանդել էլեկտրոնիկա, ծրագրավորում, հեռահաղորդակցություն եւ այլն։
Բանախոսը բավական մեծ հպարտությամբ տեղեկացրեց, որ վերջերս է վերադարձել Հարավային Կորեայից, որտեղ «Սամսունգ» համաշխարհային ճանաչման ընկերության գլխավոր գրասենյակում հանդիպել է ազգությամբ հայ շուրջ 15 աշխատակիցների հետ։ «Հայաստանն ունի ազգային մրցակցային առավելություններ, քանի որ հայերն ունեն շուտ հարմարվելու հնարավորություն։ Ուստի հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարծում եմ, որ օտարերկրյա ներդրումների ավելացման պարագայում նոր աշխատատեղեր կբացվեն՝ բավական որակյալ կադրային ներուժով»,–նշեց Հովիկ Մուսայելյանը՝ հավելելով, որ շատ օտարերկրյա ընկերություններ Հայաստանում հիմնում են իրենց մասնաճյուղերը՝ հաշվի առնելով մեր երկրի կադրային մասնագիտական ներուժը։
Հովիկ Մուսայելյանը հիշեցրեց, որ ոլորտի առաջխաղացման գործոններից մեկն էլ այս տարի ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումն էր՝ ՏՏ նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ տալու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ օրենքը գործելու է այն ընկերությունների շրջանում, որոնց աշխատակիցները չեն գերազանցում 15—ը։ Որպես արտոնություն, նորաստեղծ ընկերությունները ազատվելու են շահութահարկից, իսկ եկամտահարկը կազմելու է 10 տոկոս։
ՏՏ օգտագործման արդյունավետության առումով Հ. Մուսայելյանը մատնանշեց, որ վերջերս հրապարակված համաշխարհային զեկույցում, ըստ IT պատրաստվածության, Հայաստանը 144 երկրներից 49—րդ սանդղակում էր հայտնվել։
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ

13-12-2014





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO