Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Մատենադարանը գերազանցեց սպասումները

Գերմանական պատվիրակությունը Հայաստանում է

Սեպտեմբերի 22—27—ը ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Հայաստան է այցելել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալթ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում են նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմեն, նախարարության միջազգային եւ ԵՄ հետ կրթական կապերի պատասխանատու Ուվե Բիրկհոլցը եւ նախարարի օգնական Միխայել Շուլցը։
Այցի շրջանակում երեկ նախատեսված էր այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր եւ թանգարան—ինստիտուտ, ինչպես նաեւ Մատենադարան։
Մատենադարանում շրջելով ու ծանոթանալով ցուցադրված նմուշներին՝ նախարարն ասաց, որ գիտեր՝ հայկական մշակույթը գրերի մշակույթ է, իսկ այն, ինչ տեսավ այստեղ, իր սպասումները գերազանցեցին. «Հատկապես տպավորիչ է այն փաստը, որ հայկական գրերն այդքան հին պատմություն ունեն։ Հասել են ամենավաղ դարաշրջաններից»։
Ասում է, որ Հայաստանում արդեն չորրորդ անգամ է. «Ահա թե ինչու զարմանալի է, որ Մատենադարանում առաջին անգամ էի»։
Գերմանացի նախարարը նշում է, որ երաժշտության բնագավառում հայերի եւ գերմանացիների համագործակցությունն իրեն մեծ բավականություն է պարգեւում։ Հույս ունի, որ փոխայցելությունների ժամանակ արվեստագետները միմյանց հետ կնվագեն երկու երկրների ստեղծագործողների գործերը։
Նշենք, որ գերմանական պատվիրակության այցի ընթացքում կստորագրվի ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ Սաքսոնիա—Անհալթ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարարության միջեւ կրթության եւ մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։
Բացի այդ, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Պատկերներ մի երկրից. Արեւելագերմանական լուսանկարչությունը 1945—1995 թթ.» խորագրով ցուցահանդեսը։ Իսկ Կոմիտասի թանգարան—ինստիտուտում տեղի կունենա Դրեզդենի «Վոկալ մոդեռն» երգչախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին (գեղ. ղեկավար Քրիստֆրիդ Բրյոդել, ալտ՝ Աննետտե Մարկերտ, հոբոյ՝ Քրիստոֆ Գերբեթ)։ Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի եւ Թոմաս Բուխհոլցի ստեղծագործությունները։
Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալթ երկրամասի հետ համագործակցությունը սկսվել է 1998 թ.՝ «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալթ երկրամասի մշակույթի եւ կրթության նախարարության միջեւ գիտության, կրթության եւ մշակույթի բնագավառներում հետագա համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման hուշագրի ստորագրմամբ։ Հուշագրի շրջանակում պարբերաբար իրականացվել են բարձրաստիճան փոխայցելություններ թե՛ Հայաստանում, թե՛ ԳԴՀ Սաքսոնիա—Անհալթ երկրամասում, որոնք նպաստել են կողմերի միջեւ քաղաքական կանոնավոր երկխոսության ձեւավորմանը։ Այնուհետեւ, 2010 թ. «ԳԴՀ Սաքսոնիա—Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության հուշարձանների պահպանության ու հնագիտության կոմիտեի, Մայնցի Հռոմեա—գերմանական թանգարանի եւ Մանհայմի Կուրտ—Էնգելհորնարխեոմետրիայի կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ «Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ» ՊՈԱԿ—ի միջեւ ստորագրվել է համագործակցության մասին պայմանագիր։ 2014 թ. փետրվարի 19—22—ը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալթ երկրամասի մշակույթի նախարար Շ. Դորգերլոհի հրավերով ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը գտնվել է Բեռլինում եւ Հալլեում։ Պաշտոնական այցի շրջանակում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա—Անհալթ երկրամասի մշակույթի նախարարության, Սաքսոնիա—Անհալթ երկրամասի գիտության եւ էկոնոմիկայի նախարարության միջեւ կրթության, գիտության եւ մշակույթի բնագավառներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը։ Նախարար Հ. Պողոսյանը մասնակցել է նաեւ Մորիցբուրգ—Սաքսոնիա—Անհալթ երկրամասի արվեստի թանգարանում «Մինաս եւ Նարեկ Ավետիսյան։ Մոդեռնը եւ ավանգարդը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսի բացմանը։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

23-09-2015





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO