Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Եզակի, աննախադեպ

Կարեւոր քայլ միջազգային  հավատարմագրման գործընթացում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 1999–ից Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆան—Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի հետ նախ միջհամալսարանական, այնուհետեւ միջպետական (2002—ից) համագործակցության պայմանագրերի շրջանակներում իրականացնում է համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Ագրարային մենեջմենթ» («Ագրարային էկոնոմիկա եւ կառավարում») մասնագիտության գծով։ Ամեն տարի համալսարանի 10 մագիստրանտ մեկ կիսամյակ արտադրական պրակտիկա են անցնում ԳԴ Բավարական մարզի ագրոպարենային համակարգի ընկերություններում ու ֆերմերային տնտեսություններում։
Անցած 17 տարվա ընթացքում համատեղ մագիստրոսական ծրագիրն ավարտել է շուրջ 150 հոգի։ Եվ առանց բացառության բոլորն էլ այսօր աշխատում են։ Հաշվի առնելով ծրագրի հաջող իրականացումը՝ երկու տարի առաջ սկսվեց Վայհենշտեֆանի ԿԳՀ եւ համագործակցող համալսարանների, այդ թվում նաեւ ՀԱԱՀ միջեւ մագիստրոսական ծրագրի համատեղ հավատարմագրման գործընթացը, որի նախնական բոլոր փուլերն ավարտվել են հաջողությամբ։ Վայհենշտեֆանի համալսարանում ԳԴ կրթության որակի վերահսկման եւ հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, օրերս կազմակերպել էր հավատարմագրման ավարտական փուլի քննարկում, որին մասնակցել է նաեւ ՀԱԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը։ Ռեկտորը համառոտ ներկայացրել է համալսարանը, միջազգային կապերը, հանգամանորեն խոսել է «Ագրարային մենեջմենթ» ծրագրով կատարված աշխատանքների, ներկա վիճակի եւ հեռանկարների մասին, տեղեկացնում են ՀԱԱՀ լրատվության բաժնից։
Հավելենք նաեւ, որ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի կոնֆերանսը միտված էր ամփոփելու կատարված աշխատանքները, ինչպես նաեւ հող նախապատրաստելու հավատարմագրումն ավարտելուց հետո այս ծրագրի շրջանավարտ մագիստրոսներին կրկնակի դիպլոմների շնորհման, այսինքն՝ բացի ՀԱԱՀ—ի «Տնտեսագետ—մագիստրոսի» որակավորման դիպլոմից կստանան նաեւ Վայհենշտեֆան—Թրիսդորֆի համալսարանի դիպլոմ (այսօր դեռեւս ստանում են սերտիֆիկատ)։
Ծրագրի ղեկավարները՝ դոկտորներ Յոհաննես Հոլցները եւ Ռալֆ Շլաուդերերը այս գործընթացը համարում են եզակի, աննախադեպ, մասնակից բոլոր բուհերի համար շատ կարեւոր։

04-05-2016





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO