Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

25.10.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Մեր վարքագծով կերտում ենք մշակույթ»

Էջմիածնի կենտրոնական գրադարանում ընթերցողների պակաս չկա

«Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային ՀԿ—ն իրականացնում է 2—րդ միջազգային սիմպոզիումը։ «Անցած տարի սիմպոզիումը կրում էր «Երբ ծաղկում են բալենիները» խորագիրը եւ նվիրված էր Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին։ Այս տարի այն նվիրված է միջմշակութային երկխոսության միջազգային օրվան՝ մայիսի 21—ին»,–«Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ ասաց արվեստի դպրոցի տնօրեն Գրիգոր Բաբախանյանը (Մաչանենց)։ Սիմպոզիումին, որը մեկնարկել է մայիսի 14—ին, մասնակցում է 23 հայ եւ 14 օտարերկրացի նկարիչ Հայաստանից, Ճապոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից, Եգիպտոսից, Բելառուսից եւ Ռուսաստանից։ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ սիմպոզիումին մասնակցում են նաեւ հայկական խաչքարագործության արվեստի պահպանման ծրագիր իրականացնող «Ռուբեն Նալբանդյան խաչքարերի վարպետաց դպրոցի» 9 խաչքարագործ, ինչպես նաեւ խեցեգործ Վահագն Համբարձումյանը Սիսիանից։
«Սա նկարչական սիմպոզիումից վերաճեց արվեստի լայնածավալ սիմպոզիումի։ Երբ 30 տարի առաջ հիմնադրվեց ՀՄԽ—ն, այն գիտակցում էր, որ «զենքի պատերազմը» կարող է ունենալ զինադադար, բայց «մշակույթի պատերազմը» չի կարող։ Հետեւաբար, մեր ազգը պետք է հասկանա, որ ամեն պահին մենք մեր վարքագծով կերտում ենք մշակույթ»,–ասաց Գրիգորը։ Նրա համոզմամբ՝ հայ մշակույթը պետք է այնպես ստեղծվի, որպեսզի հայի տեսակը աշխարհին պարզերես ներկայանա։
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր աշխատանքային այցի ընթացքում «Հայ միասնության խաչ» արվեստի դպրոցում շրջայց կատարեց ու զրուցեց ՀՄԽ տնօրենի եւ դպրոցի մնացած անդամների հետ։
Էջմիածին քաղաքի Հովհաննես Հովհաննիսյանի անվան կենտրոնական գրադարանը 2015 թվականին ստացել է հանրային գրադարանի կարգավիճակ. վերջերս գրադարանը համալրվել է նոր կահույքով ու գրականությամբ, ինչպես նաեւ ապահովվել ինտերնետ կապով։
ՀՀ մշակույթի նախարարը Արմավիրի մարզ աշխատանքային այցի ընթացքում զրուցեց գրադարանի աշխատակիցների հետ, ովքեր ներկայացրեցին գրադարանը եւ խոսեցին նաեւ առկա որոշ խնդիրներից։
Գրադարանի վարիչ Հրանուշ Գաբրիելյանը նշեց, որ ամենակարեւոր խնդիրը գրականության համալրումն է։ Տարվա մեջ մի քանի անգամ քաղաքապետարանի, քաղաքային համայնքի բյուջեի եւ մշակույթի նախարարության, ինչպես նաեւ նվիրատվությունների շնորհիվ գրադարանը համալրվում է նոր գրքերով։ Շենքային պայմաններից խոսելիս նա ասաց, որ գործող մասնաշենքը, ի տարբերություն հնի, վերանորոգված է ու ջեռուցվում է։ Նախարարի հարցին, թե ինչի պակասություն կա գրադարանում, Գաբրիելյանը նշեց բուհական գրքերը։
«Այս տարի փետրվարին ստացել ենք 233 կտոր արժեքավոր գիրք՝ օտարագիր եւ արգելված գրականության նմուշներ։ Սկսել է համալրվել նաեւ մանկական գրականության բաժինը»,–ասաց գրադարանի վարիչը։ Նրա խոսքով՝ Հ. Հովհաննիսյանի անվան գրադարանում կա 87.346 կտոր գրականություն. մաշված, հնացած գրքերը թարմացվում են նոր հրատարակվածներով։ Հիմնական պահանջարկը արտասահմանյան գեղարվեստական գրականությունն է։
Մեկ տարվա կտրվածքով գրադարանն ունենում է 4300—4500 ընթերցող, ընդ որում՝ տարբեր տարիքային խմբերի։ Գաբրիելյանը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե վերջին տարիներին մարդկանց հետաքրքրությունը գրքերի նկատմամբ նվազել է. իրենց մոտ ընթերցողների պակաս չի լինում։

19-05-2016





24-10-2020
Պետությունը ժամանակը տվել է վերադասավորվելու՛ համար
Ոչ թե թուրքական ապրանքների նոր խմբաքանակներ ներմուծելու

Թուրքական ...


24-10-2020
Դու ունես ճիշտ այնքան իրավունք, որքան դիվիզիա
Էրդողանը Հունաստանին սպառնում է պատերազմով

Թուրքական իշխանությունները հայտարարել ...


24-10-2020
1800 դոլար ԼՂ-ի դեմ կռվելու համար
Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, ...


24-10-2020
Պատերազմական հանցագործներին պատժելը յուրաքանչյուրի պարտականությունն է
Գերմանահայ իրավաբանները դիմել են գլխավոր դաշնային դատախազին

Գերմանահայ ...


24-10-2020
Ահաբեկիչների վտարումը տարածաշրջանից այլընտրանք չունի
Ռազմաճակատում է «գրվում» դիվանագիտական սեղանին դրվելիք փաստաթուղթը

Արցախի ...


24-10-2020
«Պետք է ապրել երկու μանի համար՝ լինելու եւ գործելու»
Իսկական հայի տիպարը

«Ամեն մարդ աշխարհ է գալիս ...


24-10-2020
«Եւ այն օրերումը մարդիկ մահը կխնդրեն եւ չեն գտնիլ նորան»
Առաջին չորս փողերն ազդարարում են ծառերի, ջրերի, նավերի կործանումը: ...



24-10-2020
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ վերիֆիկացիոն մեխանիզմի կարեւորությունը
Հայկական կողմերը ընդգծում են հրադադարի եւ ...

24-10-2020
Սարգսյանն ու Մակրոնն ընդգծել են հրադադարի պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Հայաստանի ...

24-10-2020
Թուրքիայում հայերը հայտնվել են ատելության խոսքի եւ սպառնալիքների թիրախում
Թուրքիայում ատելության խոսքն ու հայերի նկատմամբ ...

24-10-2020
ՈւԵՖԱ-ի անընկալելի որոշումը
ՈւԵՖԱ կոչվող կազմակերպությունը, դրսեւորելով իր ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO