Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

08.07.2020
ԱՅԼՔ...


Թիվ մեկ խնդիրը ներդրումներն են

Շինարարության ոլորտին նոր նորմատիվներ են անհրաժեշտ

2008 թվականից սկսած շինարարության ոլորտն անկում է ապրում։ Ոլորտի աշխուժացման թիվ մեկ խնդիրը ներդրումներն են։ Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Հայաստանի շինարարների միության գործադիր տնօրեն Գուրգեն Մինասյանը՝ ներկայացնելով շինարարության եւ ճարտարապետության ոլորտի բարեփոխումներին ուղղված առաջարկությունների փաթեթը։
«Այսօր ոլորտի հարցերից ամենակարեւորը շինարարական տնտեսության ներդրումային դաշտի բարելավումն է։ Պետք է այնպիսի պայմաններ ձեւավորվեն, որ ներդրողը վստահությամբ կարողանա երկարաժամկետ ներդրումներ կատարել։ Այդ դեպքում դա կհանգեցնի շինարարական ծավալների ավելացմանը։ Տնտեսության ցանկացած ճյուղի զարգացում սկսվում է շինարարությունից։ Շինարարությունը հիմնական միջոցներ ստեղծող կարեւոր ճյուղ է։ Դրանով է սկսվում գյուղատնտեսության, արդյունաբերության եւ այլ ճյուղերի զարգացումը»,—ասաց Գուրգեն Մինասյանը։ Խոսելով ներդրումների մասին՝ նա նշեց, որ խոսքը միայն արտաքին ներդրումներին չի վերաբերում։ Գուրգեն Մինասյանը կարեւորեց ինչպես տեղական ներդրումները, այնպես էլ շինարարության ոլորտին ուղղված բյուջետային ֆինանսավորումը։
Նա նշեց, որ շինարարության ոլորտի ակտիվացմանը կնպաստի նաեւ անավարտ շենքերն ավարտին հասցնելու գործընթացը։ Դա ոչ միայն քաղաքաշինական իմաստով է կարեւոր, այլեւ խթան կլինի շինարարության ծավալների ավելացմանը։
Անդրադառնալով ոլորտի բարեփոխումներին ուղղված առաջարկությունների փաթեթին՝ Գուրգեն Մինասյանը շեշտեց, որ կարեւոր է շինարարության ոլորտի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ստեղծումը։
«Դա լուրջ խնդիր է, այդ փաստաթղթերն այն հիմնական կանոնն են, որոնցով պետք է աշխատեն նախագծային, շինարարական կազմակերպությունները։ Այսօր ոլորտն աշխատում է 1984 թվականի նորմերով, այնինչ այդ ընթացքում շինարարական նոր տեխնոլոգիաներ են ներմուծվել, որոնց վերաբերյալ 84 թվականին պատկերացում չունեին։ Այսօր կան շատ նորմեր, որոնք չեն համապատասխանում շուկայի պահանջներին»,—ասաց Գուրգեն Մինասյանը՝ ընդգծելով, որ դրանց բացակայությունը խոչընդոտում է միջազգային մրցույթներում մրցունակ դառնալուն։
Առաջարկվում է հավելյալ հարկեր սահմանել այն տնտեսավարողների համար, որոնք անավարտ շինությունները երկար ժամանակ ավարտին չեն հասցնում, նշեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը՝ ներկայացնելով շինարարության եւ ճարտարապետության ոլորտի բարեփոխումներին ուղղված առաջարկությունների փաթեթը։
«Երեւանում եւ այլ քաղաքներում բազմաթիվ անավարտ շենքեր կան, որոնք երկար տարիներ ավարտին չեն հասցվում։ Դրանից բացի, կան տնտեսավարողներ, որոնք վերցնում են որեւէ կառույց, պարտավորվում այդտեղ ներդրումներ կատարել, սակայն տարիներ անց պարզվում է, որ ոչինչ չի արվել, եւ այդ կառույցն այնքան անմխիթար վիճակում է, որ պետք է քանդվի։ Բայց չէ՞ որ դրանք արժեքներ են։ Առաջարկվում է այնպիսի հարկեր սահմանել, որ սեփականատերը նման դեպքում ինչ—որ ձեւով հատուցի։ Ի դեպ, կարծում ենք, որ այդ հարկերը պետք է աճող լինեն։ Այդ դեպքում տնտեսավարողին ձեռնտու չի լինի այդ օբյեկտը պահել»,—ասաց Մկրտիչ Մինասյանը։
Խոսելով ոլորտի բարեփոխումներին ուղղված այլ առաջարկությունների մասին՝ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ անհրաժեշտ է ճարտարապետների հավատարմագրման գործընթաց իրականացնել։ Դա հնարավորություն կտա ընդհանուր պատկերացում կազմել ոլորտում առկա ճարտարապետների աշխատանքի որակի մասին։
«Մենք չգիտենք, թե ոլորտում քանի ճարտարապետ կա, նրանց ռեյտինգի մասին պատկերացում չունենք։ Երբ դրսից ներդրող է գալիս ու ցանկանում է իմանալ, թե ում հանձնարարի այս կամ այն գործը կամ ինչպիսի ռեյտինգ ունեցող ճարտարապետների շրջանում մրցույթ անցկացնի, չգիտի ինչպես ուղղորդվի։ Ահա առաջարկվում է, որ ճարտարապետներն անցնեն հավատարմագրման գործընթաց»,—ավելացրեց Մկրտիչ Մինասյանը։

17-11-2016





07-07-2020
Գյուղական բնակավայրերում ծնելիությունը կխրախուսվի
Ակնկալվում է մարզերում թեթեացնել նաեւ չաշխատող մայրերի հոգսը



07-07-2020
Թանկարժեք մետաղների արտահանման նկատմամբ քվոտա կսահմանվի
Այն կկիրառվի որոշման ընդունման պահից մինչեւ 2020 թ. ...


07-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 349 նոր դեպք․ ապաքինվել է ևս 605, մահացել 12 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


07-07-2020
Մարդկային հոգին թանկ արժե…
Ավետարանում ասվում է. «Որովհետեւ ով որ կամենայ իր անձն ...


07-07-2020
Մեկ հայ՝ մեկ ոսկի
Կին, ով մահմեդական գերությունից փրկեց հայ որբ մանուկներին



07-07-2020
Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին կամ՝ պարող մարդուկների գաղտնիքը
Ամեն մի խնդիր էլ շատ հեշտ է թվում, ...


07-07-2020
Ղեւոնդ Ալիշան–200
Վսեմախոհ փիլիսոփան

«Լսեցի ես բնության ձայնը»։
Հայ երեւելի մտածողի ...



07-07-2020
Հին աշխարհը չեմ տեսել... բայց թողել է նա մի հետք
«Հնագիտությունը շատ խնամքով, ձեռքով հողը ...

07-07-2020
Հարավի կենտրոնական համայնքներում
Դիցմայրին բոլոր հնարավորություններն ...

07-07-2020
ԱՄԷ-ն նախապատրաստվում է տնտեսական ճգնաժամին
Կրճատվել է ավիացիայի համակարգի 105 ...

07-07-2020
ՀՖՖ-ն նախաձեռնել է առանցքային հարցերի քննարկում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO