Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.01.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Ավելի բարենպաստ պայմաններ՝ կրթության միջոցով

Սահմանափակ կարողությունները դեռեւս ոչինչ չեն նշանակում

Հայաստան, ընտանիք ու արեւ, հատկապես արեւ. Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի սաները հիմնականում այդ թեմաներով են ստեղծագործում։
Կենտրոնը ստեղծվել է 1991թ.՝ մշակույթի նախարարության ենթակայությամբ։ Նպատակը մանկատներում ու գիշերօթիկ դպրոցներում երեխաների գեղագիտական կրթությունն ու դաստիարակությունն է։ «Համագործակցում ենք մարզերի տարբեր դպրոցների, մանկատների հետ եւ անվճար գեղագիտական կրթություն ենք կազմակերպում՝ խմբակային պարապմունքներով։ Շնորհալի շատ երեխաներ ենք հայտնաբերում, որոնք հետո իրենց կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում»,–լրագրողների հետ զրույցում ասաց Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի տնօրեն Աիդա Մելքոնյանը՝ տեղեկացնելով, որ սաները մեծ հաճույքով են մասնակցում դասերին։ Խնդիր ունեցող երեխաները, նրա խոսքերով, արվեստի միջոցով կարողանում են անկաշկանդ արտահայտել իրենց զգացածը։
Աիդա Մելքոնյանը նաեւ ընդգծեց, որ պարբերաբար մի շարք միջոցառումներ են կազմակերպում։ Միջոցառումներից մեկը մեկնարկեց երեկ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
ՀՀ մշակույթի նախարարությունը, Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը եւ Մշակութային կրթության աջակցության հիմնադրամն իրականացնում են Մանկապատանեկան արվեստի երկրորդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնը։ Փառատոնային օրերն են նոյեմբերի 17—24—ը։ Ծրագրում ընդգրկված են նաեւ մարզային միջոցառումներ։ Փառատոնի ծրագրով նախատեսվում են նաեւ կլոր սեղան, թատերական ներկայացում։ Իսկ Վանաձորում երեկ երեւանյան մեկնարկին զուգահեռ համերգ—ցուցահանդես իրականացվեց։
Ծանոթանալով ներկայացված աշխատանքներին, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը նկատեց, որ աշխատանքները բարձր որակի են. «Շատ լավ տպավորություն ստացա։ Մասնակիցների գործերը ոչ մի բանով չեն զիջում իրենց հասակակիցների գործերին։ Դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ սահմանափակ կարողություն ունենալը ինչ—որ բանով զիջել չի նշանակում։ Սա կարեւոր հարց է, եւ մեր խնդիրը հենց դա է՝ կրթության, մասնավորապես, մշակութային կրթության միջոցով այդ երեխաների համար առավել բարենպաստ պայմաններ ապահովել, առավել ինտեգրել։ Իսկապես շատ տաղանդավոր երեխաներ կան, մեր խնդիրն է նրանց գտնելն ու ինտեգրելը»։
Ցուցատախտակի մի մասի վրա փակցված էին Գառնիկ Մելիք—Կարապետյանի աշխատանքները։ Գառնիկը լուսանկարչությամբ է զբաղվում արդեն 18 տարի։ Ասում է, որ բնապատկերներ շատ է լուսանկարում։ Եվ այդ տարիների ընթացքում իր համար բացահայտել է, որ որքան էլ լուսանկարի Հայաստանը, միեւնույն է, էլի ու էլի լուսանկարելու բան կա։
Լուսանկարիչը իր խցիկի օբյեկտիվի որսացած կադրերից որեւէ մեկը մյուսից չի կարողանում առանձնացնել. «Պատկերացրեք՝ 18 տարվա մեջ ինչքան եմ նկարել։ Ու չկա մի կադր, որ մյուսից ավելի գերադասելի լինի, թեեւ մեկը կարող եմ նշել՝ գիշերը Արարատ լեռն եմ լուսանկարել»։
Նա այլ ցուցահանդեսների շրջանակում էլ է հանդես եկել։ Իսկ 2009թ. ներկայացել է անհատական ցուցահանդեսով։ Ֆիլմեր էլ է նկարում։ Մի քանիսը երկու անգամ փառատոնային հատուկ մրցանակի են արժանացել։ Դրանք եւս Հայաստան աշխարհի մասին են։
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

18-11-2016





22-01-2020
Կարող ենք մուտք գործել ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի շուկաներ
Իսկ ամենակարեւորը՝ ունենալ կայուն զարգացող, էկոլոգիապես մաքուր արտադրանք ...


22-01-2020
Անհրաժեշտ է միասնական քաղաքականություն մշակել
Խորհրդարանական քննարկումներ՝ Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցի կապակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




22-01-2020
Շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020 թ. նախատեսվող ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. ...


22-01-2020
Ինչպե՞ս է լուծվելու զրոյից վեց տարեկան երեխաների զբաղվածության հարցը
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովում ընթանում է հերթական քառօրյա նստաշրջանը։ ...



22-01-2020
Ջերմատների կառուցումը կսուբսիդավորվի
Ինչ մոդելով է պետությունն աջակցելու ...

22-01-2020
Կոմունալ վճարները կտա պետությունը
Օրենքն ընդունված է, որոշումը կլինի ...

22-01-2020
Հենրիխ Մխիթարյանը 31 տարեկան է
Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ՝ համառության, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO