Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.12.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Քաղաքական մշակույթի ձեւավորման ճանապարհին…

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, քաղաքական տարբեր ուժեր, ձեւավորված դաշինքներ արդեն իսկ սկսել են հանդես գալ տարբեր հայտարարություններով։ Ինչպես նախկինում, դրանք հիմնականում վերաբերում են երկրի առաջ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրներին, ինչը կարելի է առավել քան բնական եւ օբյեկտիվ համարել։ Սակայն արտաքին եւ ներքին հիմնական խնդիրների ակունքներում հաճախ ընկած է լինում կայացած, ժողովրդավար հասարակություններին բնորոշ քաղաքական մշակույթի բացակայությունը կամ թերզարգացվածությունը. խնդիր, որը հաճախ անտեսվում է թե՛ հասարակության եւ թե՛ տարբեր քաղաքական ուժերի կողմից։
Կայացած, ժողովրդավար հասարակություններին բնորոշ նման քաղաքական մշակույթը ենթադրում է քաղաքական էլիտայի եւ քաղաքացիների լայնախոհություն, երկրի երկարաժամկետ զարգացմանն ուղղված ռազմավարական հայացքի առկայություն, քաղաքական գործընթացներում քաղաքացիների ներգրավածության բարձր մակարդակ, իշխանության եւ հասարակության ակտիվ երկխոսություն, արտաքին եւ ներքին հարաբերություններում փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ, արհեստական ջրբաժանների, թշնամանքի բացառում եւ այլն։
Թեպետ ժողովրդավար երկրին բնորոշ նման քաղաքական մշակույթի լիարժեք ձեւավորման ճանապարհին դեռեւս շատ անելիքներ կան, սակայն պետք է փաստել, որ վերջին շրջանում այս ուղղությամբ իրականացվել են մի շարք կարեւոր քայլեր։ Ստորեւ անդրադառնանք այդ քայլերից մի քանիսին.
Արտաքին քաղաքական մշակույթի նոր տարր է ՀՀ կողմից հարեւան երկրների հանրությունների դեմ թշնամանքի բացառման եւ հանրությունների միջեւ երկխոսության հաստատմանն ուղղված քայլերի նախաձեռնումը։ Նման քայլ էր մեր կողմից նախաձեռնված հայ—թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը ենթադրում էր երկրների միջեւ առանց նախապայմանների երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ զարգացում։ Հարեւան ժողովրդի նկատմամբ թշնամանքի բացառման օրինակ է նաեւ տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով բարձրաձայնվող թեզն առ այն, որ Ադրբեջանի ժողովուրդը մեր թշնամին չէ։ Հարեւան երկրի բնակչության հանդեպ նման հանդուրժողական վերաբերմունքը շարունակվում է անգամ այն պարագայում, երբ հակառակ կողմի քայլերը թե՛ հայտարարությունների եւ թե՛ գործողությունների մակարդակով որեւէ կերպ հնարավոր չէ համաչափ եւ համարժեք համարել։
ՀՀ արտաքին հարաբերություններում դրական քաղաքական մշակույթի տարր է նաեւ չբարիկադավորման, չհակադրման քաղաքականության կիրառական դրսեւորումը։ Դրա վառ օրինակ էր ամենաբարձր մակարդակով հայտարարված «ե՛ւ ե՛ւ»—ի քաղաքականությունը։ Գործնականում այսօր կարող ենք փաստել, որ այդ քաղաքականության շնորհիվ ՀՀ—ին հաջողվեց չմեկուսանալ առկա ճամբարներից եւ ոչ մեկում, փոխարենը երկու կողմի հետ էլ շարունակել համագործակցությունը տարբեր մակարդակներում։ Պետք է փաստել, որ «ե՛ւ ե՛ւ»—ի, չհակադրման քաղաքականությունը ՀՀ—ին մինչ օրս հաջողել է կյանքի կոչել ոչ միայն տարբեր ինտեգրացիոն գործընթացներում (Եվրասիական միություն/Եվրոպական միություն), այլեւ տարբեր տարածաշրջանների հետ համագործակցության համատեքստում։
Երկխոսության վրա հիմնված նոր քաղաքական մշակույթի ձեւավորման ճանապարհին կարեւոր էին նաեւ սփյուռքի հետ համագործակցության նոր մակարդակի հաստատմանն ուղղված քայլերը։ Այս տեսանկյունից, սփյուռքի հետ անմիջական երկխոսության կարեւոր նախադեպ դարձավ 2009 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համահայկական այցը, որի նպատակ էր սփյուռքի մեր հայրենակիցներին որոշակիորեն ներգրավել ՀՀ կողմից նախաձեռնված հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ տեղեկացնել ընթացող գործընթացի մասին, ծանոթանալ նրանց մոտեցումներին եւ այլն։ Անմիջական երկխոսության շարունակական արդյունք էր նաեւ ցեղասպանության 100—ամյա տարելիցին ընդունված համահայկական հռչակագիրը։
Ներքաղաքական գործընթացներում նույնպես իրականացվել են մի շարք կաեւոր քայլեր հանրային լայն քննարկումների մշակույթի ձեւավորման, իշխանության կողմից ընդդիմության եւ հասարակության հետ ուղղակի երկխոսության հաստատման ճանապարհին։ Ընդդիմություն—իշխանություն երկխոսության նոր սկիզբ կարելի է դիտարկել 2013 թվականի ընտրություններից հետո Սերժ Սարգսյան— Րաֆֆի Հովհաննիսյան բանակցությունները։ Փաստը մնում է այն, որ ընդդիմությունը եւ իշխանությունը հասարակության տարբեր խմբերի միջեւ նոր բախումներ, թշնամանք հրահրելու փոխարեն, ընտրեցին բանակցությունների եւ երկխոսության ճանապարհը։
Իշխանություն—ընդդիմություն—քաղաքացիական հասարակություն եռակողմ երկխոսության վերջին, թարմ օրինակ էր սահմանադրական բարեփոխումների շուրջ իրականացվող քննարկումները եւ 2016թ. սեպտեմբերի 13—ին 4+4+4 ձեւաչափի մասնակից իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ստորագրված համաձայնագիրը։ Ինչպես գիտենք, համաձայնագրի արդյունքում կողմերը եկան համաձայնության ընտրական օրենսգրքում կատարելու մի շարք փոփոխություններ, այդ թվում՝ քաղաքացիների ցուցակների պարտադիր հրապարակում, ընտրական տեղամասերում տեսախցիկների տեղադրում եւ այլն։ Պատահական չէ, որ իր վերջին հարցազրույցի ժամանակ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ձեռք բերված համաձայնությունն աննախադեպ եւ բավականին տպավորիչ համարեց։
Ներկայիս իշխանության կողմից ձեռնարկված սահմանադրական բարեփոխումները եւ կառավարման խորհրդարանական համակարգի անցումը նույնպես երկրի երկարաժամկետ զարգացմանն ուղղված ռազմավարական կարեւոր քայլ է։ Դրա հիմքում ընկած է հետեւյալ տրամաբանությունը. պատասխանատվությունը կոլեգիալ մարմնին փոխանցելով՝ երկարաժամկետ հեռանկարում մենք կնպաստենք ժողովրդավար հասարակություններին բնորոշ կայացած քաղաքական ուժերի եւ օրենսդիր իշխանության ձեւավորմանը։
Ապագայում այդ քայլերի շարունակական զարգացման պարագայում, մենք, ի վերջո, կարող ենք ունենալ ժողովրդավար հասարակություններին բնորոշ զարգացած քաղաքական մշակույթ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի եւ քաղաքական ուժ ոչ միայն ունի երկրի երկարաժամկետ զարգացման տեսլական, այլ նաեւ հստակ պատկերացում, թե որն է իր դերակատարությունն այդ հարցում։

Լիանա ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ

15-02-2017





01-12-2020
Սահմանային հարցերը նույնիսկ տասնամյակներով են քննարկվում
Իսկ GPS-ով սահմանազատումները խնդրահարույց են

Բոլոր այն լրագրողները, ...


01-12-2020
Հերթական ահաբեկչությունը
Այն, վերլուծաբանների կարծիքով, վտանգում է ԱՄՆ-Իրան փոխհարաբերությունների բարելավումը



01-12-2020
ՌԴ-ն չի ընկրկում թուրքական ճնշումների առաջ
Թուրքիան չի հրաժարվում Ադրբեջանում կանոնավոր զորքեր ունենալու մտքից



01-12-2020
Շտկենք ազգի կորացած մեջքը՝ ամրապնդելով պետականության հիմքերը
Դեղատոմսը կարող ենք գտնել անցյալում

Ամենահաճախ տրվող հարցն ...


01-12-2020
Դիվանագիտական ճակատ
Արցախի բնակեցման խնդիրը

Թվում է, թե պատերազմն ավարտված ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


01-12-2020
Շիրվանի թագն ու զարդը
Շան բերանում մնացած եւս մի շեն

«Յուրաքանչյուր անհատ, ...



01-12-2020
Հերոսական դրվագներ
Սերժանտը հակառակորդի կրակի տակից փրկել է 10 ...

01-12-2020
Արմեն Սարգսյանը նամակ է հղել Վլադիմիր Պուտինին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

01-12-2020
Արցախ է վերադարձել ավելի քան 55 հազար փախստական
Ժիրայր Միրզոյանը պարզաբանել է ՌԴ ՊՆ-ի եւ իրենց ...

01-12-2020
Նախապատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը
Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO