Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ԶԱՆԱԶԱՆ


Չամաչենք բարի ու քնքուշ լինելուց

Եվ կհասկանանք, որ ունակ չենք վատ արարքի

«Կյանքիդ ժամերն ապրիր այնպե՛ս, որ այդ քաղցր ժամերին ո՛չ քեզ, ո՛չ էլ կողքիդ ապրողներին չդիպչեն ապականությունն ու մահը։ Ամենուրեք փնտրիր բարի՛ն ու հենց հայտնաբերես, հանի՛ր լույս աշխարհ իր թաքստոցից, թող բարությունը լինի անկաշկանդ ու չամաչի ինքն իրենից… Մի՛ խաբվիր արտաքին տպավորությամբ, որովհետեւ դա վայել չէ պայծառատես աչք ու բարի սիրտ ունեցողին… Արհամարհի՛ր չարիքն ու անազնվությունը, բայց ոչ չար ու անազնիվ մարդկանց. հասկացի՛ր սա։ Մի՛ ամաչիր բարի ու քնքուշ լինելուց…». մեր մեծ հայրենակցի՝ Վիլյամ Սարոյանի այս խոսքերը հիշելու առիթը Բարության ինքնաբուխ դրսեւորման միջազգային օրն է, որը նշվում է փետրվարի 17—ին։
Այս տոնը, որը հիմնվել է ԱՄՆ—ում եւ միջազգային բարեգործական կազմակերպությունների ոչ վաղ անցյալի նախաձեռնություններից է, համաշխարհային նշանակություն ունի եւ նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից ու կրոնական համոզմունքներից։ Բարեսրտությունը եւ նրբազգացությունը բառեր չեն լոկ, այլեւ կյանքի իմաստ են ու վարքագիծ։ Այդ օրը, ինչպես կոչ են անում կազմակերպիչները, պետք է փորձել բոլորի նկատմամբ բարի լինել։ Ոչ թե ուղղակի բարի, այլ՝ անսահման ու անշահախնդիր բարի։
Հարկ է հիշել, որ եթե մարդը շնորհակալության է սպասում իր բարության դիմաց, ապա դա չի կարող իսկական բարություն համարվել։ Չպետք է հաշվարկել, որ կդառնաք ուրիշների ուրախության վկան եւ կլսեք նրանց գովեստը։ Բարի գործերն ինքնաբերաբար պետք է հաճույք պարգեւեն, մեկին մի բան տալով կամ օգնելով՝ չպիտի՛ պարգեւի սպասել։ Այդպիսին է իրական բարությունը։
Ոչ բոլորն են մեր խառն ու անհանգիստ ժամանակներում ունակ նման «քայլի». հոգնածության եւ էական խնդիրներով լարվածության պայմաններում մենք հաճախ անտարբեր ենք անցնում օտարի ցավի կողքով, նույնիսկ՝ երբ օգնության ձեռք են խնդրում։ Այդժամ աջակցություն եւ գթասրտություն են փնտրում մարդկանց մոտ, ում համար «անշահախնդիր օգնությունը», «բարեսրտությունը» եւ «նրբազգացությունը» լոկ բառեր չեն, այլ՝ գոյության իմաստ, մարդկային կոչում։
Ամեն օր բազմաթիվ բարեգործական կազմակերպություններ հանրօգուտ աշխատանք են իրականացնում ամբողջ աշխարհում՝ այդպիսով աջակցություն ցուցաբերելով թե՛ հասարակությանը, թե՛ առանձին անհատների։ Միաժամանակ, բարդ իրավիճակներում հայտնված մարդկանց եւ կենդանիներին օգնության են հասնում հասարակ մարդիկ, ում բարությունը փոխում է այս աշխարհը դեպի լավը՝ օրինակ ծառայելով մեզ բոլորիս համար։ Օրինակները բազմաթիվ են։
Ահավասիկ, Սաուդյան Արաբիայի փողոցներում ուտելիքով սառնարաններ են տեղադրվում կարիքավորների համար։ Այս հրաշալի նախաձեռնության հեղինակը բնակիչներից մեկն է, ով սառնարան է տեղադրել սեփական տան դարպասների դիմաց եւ հարեւաններին կոչ արել միանալ իրեն։ Շատ մարդիկ սկսել են սննդամթերքով լցնել սառնարանը, իսկ ոմանք անգամ հետեւել են նրա օրինակին եւ իրենք են ուտելիքով սառնարաններ տեղադրել փողոցներում։
Սանկտ Պետերբուրգում բացվել է Ռուսաստանի առաջին անվճար լվացքատունը։ «Կուլտուրական լվացքատուն» անվանումը կրող հաստատությունն աշխատում է կլոր տարի՝ առանց հանգստյան օրերի, եւ ամեն օր մոտ 80 մարդու է սպասարկում։ Իսկ ԱՄՆ Տեխաս նահանգի մի բնակչուհի արտասովոր հանդերձարան է տեղադրել իր խանութի դռների մոտ։ Կարիքավորները կարող են հագուստ վերցնել հանդերձարանից եւ փրկվել ցրտից, իսկ օգնել ցանկացողները կարող են տաք հագուստներ թողնել այնտեղ։ Ակցիան գործում է արդեն երկրորդ ձմեռը եւ մեծ հաջողություն է ձեռք բերել։ Գրությունում ասվում է. «Բաճկոնի կարիք ունե՞ս։ Վերցրո՛ւ։ Ուզում ես օգնե՞լ։ Թո՛ղ»։
Հայերենում շատ կան արտահայտություններ, որոնք կապված են բարի բառի հետ՝ բարի լույս, բարին ընդ ձեզ, բարի տարեդարձ, բարի ախորժակ, հենց բարեւը եւ այլն։ Այդուհանդերձ, ըստ սոցիոլոգիական ուսումնասիրությունների, մեր երկրում բարեգործության նոր մշակույթ դեռեւս չի ձեւավորվել։ Մենք խնդիր ունենք ձեւավորելու մի նոր սերունդ, որը կլինի էությամբ բարեգործ, պատրաստ կլինի իր լուման ներդնելու բարեգործական ծրագրերում։ Հարկ է ընդունել, որ բարի գործ կատարելու մղումն ավելի շատ արտահայտված է երիտասարդների շրջանում։
Առհասարակ, բարեգործությունը շատ ավելին է, քան նվիրաբերված միջոցների արժեքը, մանավանդ, երբ այն կատարվում է աննկատ, առանց կեղծ փայլի ու հանդիսավորության։ Նամանավանդ նախընտրական այս օրերին։ Անգամ խորհրդով օգնելն էլ է բարեգործություն, քանզի միայն դրամական օգնությունը չէ, որ բարեգործություն է համարվում։ Մեր էթնիկ բնավորության մեջ բարությունը բավականին բարձր արժեք է համարվում։ Բարեգործությունը պետք է լինի լուռ, ինչպես Սուրբ Գրքում է ասվում. «Եթե ձախ ձեռքդ տալիս է, ապա աջ ձեռքդ չպետք է իմանա այդ մասին»։ Բարեգործ լինելը կամ բարեգործություն անելը ընտանիքի եւ դաստիարակության հետ կապված խնդիր է։ Անձը պետք է բարեգործություն տեսնի, որ սովորի, քանի որ օրինակը շատ կարեւոր է, վարակիչ։
Ճապոնական իմաստությունն ասում է՝ մեկ բարի խոսքը կարող է տաքացնել ողջ ձմեռը։ Մարդու կյանքում ամենամեծ սփոփանքը բարի գործերն են։ Որքան շատ սեր, իմաստություն, գեղեցկություն եւ բարություն բացահայտենք ինքներս մեր մեջ, այնքան շատ դրանք կնկատենք շրջապատում։
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

17-02-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO