Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.06.2017
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պարարտանյութը նախորդ տարվա գնով կտրվի

Իսկ դիզվառելիքի սուբսիդավորում չի լինի, գումարները կուղղվեն գյուղտեխնիկայի ձեռքբերմանը

Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի պարարտանյութի սուբսիդավորման համար կհատկացնի 900 մլն դրամ։ Պետական բյուջեով նախատեսված էր 2 մլրդ 110 մլն դրամ, արդյունքում կտնտեսվի 1 մլրդ 210 մլն դրամ։ Նախարարի խոսքով, պարարտանյութ մատակարարող մեկ ընկերության կողմից (Մասիսի «Բերրիությունն» է) ներկայացվել է 6580 դրամ սակագինը, իսկ ռուսական «Տորգովիյ դոմ Դոնսկոյ ագրոխիմցենտր» եւ իրանական «Բարան գրուպ» ընկերությունների կողմից՝ 7000 դրամ։ Ամենաէժան գինը փաստորեն հայկական ընկերությունն է առաջարկել։ Եվ նախորդ տարվա պես գյուղացիներին այս տարի էլ պարարտանյութը կտրվի 6000 դրամով։ Կսուբսիդավորվի այնքան, որպեսզի պահպանվի նախորդ տարվա գինը։ Երեկ այս մասին կառավարությունում հրավիրած մամլո ասուլիսում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ խոսելով իրականացվող պետական ծրագրերից։
Նկատենք, որ նախապես պարարտանյութի շուկայի ուսումնասիրություն եւ հարցում էր արվել։ Հրավիրվել են բոլոր պարարտանյութ ներմուծողները։ Մասնակցել է 19 ընկերություն՝ Հայաստանից, Գերմանիայից, Անգլիայից, Շվեյցարիայից եւ Ռուսաստանից։ «Մեր պահանջը եղավ ընտրել այն ընկերություններին,–ասաց նախարարը,–որոնք կտրամադրեն նվազ գին եւ չեն հավակնի ստանալ լրացուցիչ վարկ պարարտանյութը բերելու համար։ Անցյալ տարի մենք տրամադրել էինք 4 միլիարդ դրամ ցածր տոկոսով վարկ պարարտանյութ բերելու համար, մոտ 2 միլիարդ 110 միլիոն դրամ տրամադրել էինք պարարտանյութի սուբսիդավորման ուղղությամբ»։ Ասել է թե՝ այս տարի ոչ միայն այդ 4 միլիարդը չի տրամադրվում, այլեւ սուբսիդավորմանն ուղղվում է 900 միլիոնը 2 մլրդ 110 մլն—ից։
Իսկ ինչո՞ւ տնտեսած գումարը պարարտանյութի գինը նվազեցնելու համար չի գործածվում։ Բանն այն է, որ, ըստ գյուղնախարարի, վերլուծությունները ցույց են տալիս, որ այժմ առավել նպատակահարմար է գյուղատնտեսական տեխնիկայի ուղղությամբ աջակցություն տրամադրելը, քան պարարտանյութի սուբսիադավորմամբ գները նվազեցնելը, առավել եւս, որ սահմանափակ է այդ քանակը։
Ի դեպ, տնտեսված գումարի որոշ մասը կհատկացվի գյուղտեխնիկայի լիզինգային ծրագրի տոկոսի սուբսիդավորմանը, որը հաջորդ շաբաթ քննարկման կդրվի բոլոր գերատեսչություններում։ Գյուղնախը նախատեսում է այնպես անել, որ ցածր տոկոսներ ապահովվեն, որպեսզի գյուղացիական տնտեսությամբ զբաղվողների համար ոչ մի սահմանափակում չլինի, եթե, իհարկե, նրանք վարկունակ են։
Դիզելային վառելիքի սուբսիդավորում չի նախատեսվել (սուբսիդավորման, մեխանիզմների ու գների փոփոխման մասին «ՀՀ»—ն մանրամասն ներկայացրել է)։ Թե այդ մասով տնտեսվող գումարներն ինչ կարվեն, հետագայում կներկայացվի։
Մյուս ծրագրերի մասով քննարկումներն ընթացքում են։
Տեղեկացնենք նաեւ, որ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի մասով բյուջեով նախատեսված էր 456 միլիոն դրամի պատվաստանյութ գնել՝ տարբեր ախտորոշիչ եւ համաճարակային պատվաստման գործողությունների համար։ Մրցույթում հաղթած ընկերությունը ներկայացրել էր գին, որը բանակցությունների արդյունքում նվազել էր։ Ըստ այդմ, տնտեսվելու է մոտ 30 միլիոն դրամ։

Վերջապես կպրծնեն «Վինարից»

Գործարարների եւ վերամշակող գործարանների կողմից գյուղացիների մթերումներից կուտակված պարտքերը կազմում են 1 մլրդ 467 մլն դրամ։ Գյուղատնտեսության նախարարը երեկ վստահեցրեց, որ վերամշակողների հետ հաճախ են հանդիպում՝ ճշգրտումներ անելու նկատառումով եւ հասկանալու, թե ինչպես են ընթանում մարումները։ Մարման ժամանակացույց է կազմված։
Նախարարը նշեց, որ գործարանների ֆինանսական վիճակից ելնելով՝ հնարավոր չէ անմիջապես մարել այդ գումարները, բայց մինչեւ հունիս դրանց 90 տոկոսը կմարվի։ «Մեր հաշվարկով փետրվարին մոտ 586 մլն դրամ կմարվի, մարտին՝ 415 մլն, ապրիլին՝ 160 մլն, մայիսին՝ 218 մլն»,—ասաց Իգնատի Առաքելյանը՝ հավելելով, որ դրանից հետո շատ փոքր գումարներ են մնում պարտքի ենթակա, որոնք նույնպես կմարվեն։
Իսկ «Վինար» ընկերության չարչրկված խնդրի հետ կապված նախարարը լավ լուր ուներ, ինչը եւ հայտնեց առանց գոհունակությունը թաքցնելու։ Գործարանի պահեստներում կա 12 հազար դեկալիտր սպիրտի պաշար, որը ՊԵԿ—ի քննչական վարչությունն առանձնացրել եւ պահեստավորել է՝ ընկերությանը տալով մի քանի օր ժամանակ այն իրացնելու համար։ Հակառակ պարագայում նախորդ տարվա մեթոդաբանությամբ կխնդրեն որեւէ այլ ընկերության, որպեսզի գնի սպիրտը, որի արդյունքում էլ վճարումներ կարվեն գյուղացիներին։ Սպիրտի այդ պաշարը լիովին բավարար է պարտքերը մարելու համար։ «Իմ կարծիքով, այն լավ նորություն է։ Այն, ինչ փորձեցինք անել, հասանք արդյունքին»,–եզրափակեց նախարարը։

Լուծում դեռ չկա

Գյուղոլորտում այսօր լուրջ մի խնդիր կա՝ վարկերի խնդիրը։ Խնդիր, որ քննարկում են այսօր բոլոր գերատեսչություններն ու բանկերը։
Նախարարը իրավիճակը պարզաբանեց։
Բանկերը չունեն 24 տոկոսանոց վարկեր, դրանք ֆինանսական կառույցներ են կարճաժամկետ վարկեր տրամադրող, եւ անվարկունակ գյուղացիներին վարկեր են հատկացնում։ «Այդտեղ պետությունը չի կարող ասել՝ չգնաս վերցնես, իսկ բանկերն էլ չեն կարող տրամադրել ցածր վարկ, քանի որ համապատասխան տնտեսությունը գրավադրված է։ Լուծում չունեմ, չեմ հասկանում ինչ կարելի է անել»,–անկեղծացավ նախարարը՝ միաժամանակ հավելելով, թե խնդիրն ավելի շուտ ոչ թե նախարարության, այլ բանկերի, կենտրոնական բանկի հարթությունում է։ Ու եթե մեդալի մյուս կողմն էլ նայենք, ապա կտեսնենք, որ խնդիրը երկկողմանի է, քանի որ այժմ բանկերը նույնպես շատ ծանր վիճակում են՝ պայմանավորված անվերադարձելի վարկերով։ Բանկերն ունեն անվերադարձելի վարկերի խնդիր, որոնք արդեն գիտեն՝ չեն վերադարձվի, բայց չգիտեն՝ ինչ անեն։ Այս հարցն էլ է քննարկման ընթացքում։

Այգու ավանդականն ու ինտենսիվը

Ասուլիսում նախարարը խոսեց նաեւ ինտենսիվ այգիներից ու ջերմոցներից։ Նրա համոզմամբ, մեր երկրի ինտենսիվ այգիների բերքը սպառման խնդիր չունի։ Ավանդական այգիների մասով այդ խնդիրը կա, բայց եթե բերքը որակով է, ապա իրացվում է, անգամ բարձր գնով։ Ինտենսիվ այգիների բերքի որակը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Դրանց միջոցով ապահովվում է ստանդարտ, նույնորակ բերք։ Ինտենսիվ այգիների բերքը կավելացնի արտահանման ծավալները, կփոխի ներմուծման կշիռը։
Ինչ վերաբերում է ջերմոցներին, ապա նորարարական տեխնոլոգիաներով ապահովված ջերմոցային բարձրակարգ տնտեսություններում արտադրված լոլիկն արտահանվում է առանց խնդիրների։ Արտահանման համար միակ խնդիրը Լարսի ճանապարհն է, երբ ձմռանը փակվում է ու լրացուցիչ հոգս դառնում արտահանողների համար։ Ջերմոցատերերին միայն պակասում են բարձր բերքատվության եւ ժամանակային հաշվարկի վերաբերյալ տակտիկական մոտեցումները, այն է՝ պետք է իմանա բերքի իրացման լավագույն շրջանը, հաշվարկի բերքի ծավալը։ Մնացածը, ինչպես ասում են, շուկայական հարաբերութունների հարց է։
Հաշվի առնելով այս ձմռան աննախադեպ ցուրտը՝ նախարարությունը աջակցություն գյուղացիներին նախատեսե՞լ է, եթե այո, ապա ի՞նչ կարգի աջակցություն դա կլինի։ Աջակցության մասին մտածելուց առաջ պետք է տեսնել թե ինչ վնասներ են եղել։ Օրինակ, այն խաղողի այգիները, որոնք չեն թաղվել, կվնասվեն։ Գարնանն ավելի պարզ կերեւան ցրտահարության վնասները եւ, ըստ այդմ, անելիքները։
Իսկ ջերմատներին մեծ օգնություն արդեն արվել է։ Ըստ գյուղնախարարի, գազի սակագնի նվազումն արդեն մեծ օգնություն է ջերմատներին։ Բայց խնդիրներ կա, եւ իրենք շարունակում են ջերմատերերի հետ բանակցել։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

17-02-2017





 
22-06-2017
5 տոկոս տնտեսական աճը նվազագույնն է
Նախատեսվում է գործընկերներից բարձր ցուցանիշներ գրանցել

Մտահոգություններ են ...


22-06-2017
Նպատակը բարենպաստ մրցակցային միջավայր ապահովելն է
ՀՀ ՏՄՊՊՀ—ն եւ ԱՄՆ ԱՊ—ն կազմակերպել էին քննարկում ...


22-06-2017
Ախուրյանի ջրավազանային տարածք
Ինչպես կառավարել այն եւ ինչ քայլ պետք է ...


22-06-2017
Խորհրդակցություն ՀՀ նախագահի մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...


 
22-06-2017
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ...


22-06-2017
Օրակարգում՝ կառավարության ծրագիրը
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական ...


22-06-2017
Կյանքի որակ փոխող ծրագիր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ...



 
22-06-2017
Լայնամասշտաբ պատերազմը հավանական չէ
Սակայն լուրջ բախումներին հայկական ...

22-06-2017
«Ամեն» շոու
Փաստագրական դրամա, որտեղ մտացածին ոչինչ ...

22-06-2017
Կարգախախտումները շարունակվում են
Հասարակության գիտակցության աճի վրա ...

22-06-2017
Մշակութային հերթական կանգառը՝ Շուշիում եւ Քարվաճարում
Հյուրընկալվել է պարի պետականը

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO