Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.08.2017
ՄՇԱԿՈՒՅԹ


Հաղպատում կկառուցվի Սայաթ—Նովայի թանգարան

Մշակույթի նախարարությունը 17 ներդրումային ծրագրեր է ներկայացրել

Մշակույթի նախարարությունը 17 ներդրումային ծրագրեր է ներկայացրել, որոնց գերակշիռ մասը մեկնարկել է։ Դրանք իրականություն կդառնան առաջիկա 1—2 ամիսներին։ Այս մասին երեկ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նա միաժամանակ հավելեց, թե այդ 17 ծրագրերին ամեն ամիս նոր գաղափարներ են ավելանում։ «Օրինակ, բառացիորեն հենց երեկ նախարարության որոշման նախագիծ ընդունվեց, ըստ որի՝ մոտ ապագայում Հաղպատում կկառուցվի Սայաթ—Նովայի թանգարանը»,–նշեց նախարարը։
Իսկ հնարավո՞ր է նախընտրական ժամանակահատվածը բացասաբար ազդի ներդրումների ընթացքին, Արմեն Ամիրյանը չի կարծում, որովհետեւ կա աշխատակազմ, կան մարդիկ, կան ՊՈԱԿ—ներ, ովքեր, համաձայն պետական ծրագրերի, հանձնարարականների, աշխատում են։
Բացի այդ, ըստ նախարարի, ներդրումային ծրագրերի մեծ մասը մասնավոր հատվածի հետ համագործակցություն է, իսկ մասնավորը շահագրգռված է արագ իրակագործելու ծրագրերը։
Իսկ թե ներդրումներն ինչ չափի գումարի տիրույթում են, առայժմ հստակ չէ, քանզի որոշ ծրագրերի առումով հաշվարկներ դեռեւս չկան։ Բայց սկզբնական ծրագրերը 3 միլիոն դոլարից ավելի են գնահատվում։

Հաճելի է ու  պարտավորեցնող

Արմեն Ամիրյանը ՀՀԿ նախընտրական ցուցակում առաջին հնգյակում տեղ զբաղեցնելը շատ հաճելի եւ պարտավորեցնող է համարում։ Այս մասին նա լրագորղներին ասաց գործադիրի երեկվա նիստից հետո։ Իսկ քարոզչությունն էլ իրականացնելու է օրենքով սահմանված կարգով։
Լրագրողները մշակույթի նախարարին ուղղեցին նրա հետագա գործունեությանը եւ պաշտոնը պահպանելուն առնչվող հարցեր։ Ի պատասխան՝ Ա. Ամիրյանը նկատեց. «Ձեր հարցը ենթադրում է, որ դուք արդեն մեծ վստահություն ունեք ՀՀԿ հանդեպ, որ կունենանք մեծամասնություն եւ կձեւավորենք կառավարություն։ Մեծամասնությունը պետք է ձեւավորի կառավարություն եւ եթե հանրապետականը լինի մեծամասնություն եւ ձեւավորի կառավարություն, անշուշտ, մեզ տրվելու է հնարավորություն վարչապետ Կարեն Կարապետյանի թիմով շարունակելու արդեն սկսված ծրագրերը»։
Կուսակցության որոշումն է եղել ընդգրկել գործող նախարարներին ՀՀԿ ցուցակում, ինչը բանախոսը ճիշտ որոշում է համարում։ «Իսկ իմ ներկայացվածությունը ցուցակում, կարծում եմ, դրական կազդի ձայներ հավաքելու համար»,—ասաց նա։
Իսկ թե ինչպե՞ս է մարդկանց համոզելու քվեարկել ՀՀԿ օգտին, պատասխանը պարզ է. «Նոր ծրագրերով, նոր գաղափարներով։ Նաեւ այն վստահությամբ, որը փորձում ենք մեր աշխատանքով սերմանել»։
Իսկ ի՞նչ ծրագրերի ու գաղափարների մասին է խոսքը։ Հարցին ի պատասխան՝ համառոտեց. «Թույլ տվեք նոր մտքերը հայտնել արդեն քարոզարշավի ընթացքում»։
Անդրադառնալով ձեւավորվող դաշինքներին՝ Ա. Ամիրյանը նկատեց, որ ընտրություններին մասնակցող բոլոր դաշինքներն էլ իրենց մրցակից են ու շատ արժանի մրցակիցներ են։
Ինչ վերաբերում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայտարարություններին, թե Հայաստանում կան քաղբանտարկյալներ, Արմեն Ամիրյանը պատասխանեց. «Նախընտրական շրջան է՝ հաճոյանալու համար ամեն բան կարող են ասել»։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

17-02-2017





17-08-2017
Քննարկել են տնտեսական օրակարգը
Եվ ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը

ՀՀ տնտեսական զարգացման ...


17-08-2017
Ապրիլյան պատերազմը խաթարեց կողմերի փոխվստահությունը
Արցախի արտգործնախարարը հանդիպել է երիտֆորումի մասնակիցների հետ

«Հակամարտության ...


17-08-2017
Համապատասխան հանձնարարականներ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ...


17-08-2017
Պատշաճ ուշադրություն
Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը

ՀՀ միջպետական ...


17-08-2017
ԱՄՆ–Հյուսիսային Կորեա
Հակամարտության սրությունը կարծես թե նվազում է

ԱՄՆ—ը նախագահ ...



17-08-2017
Ավարտին է մոտենում «Ասպետի» 2—րդ փուլը
Ռազմամարզական ճամբարում դրվում է ...

 
17-08-2017
Կարեւոր բացահայտումներ
Օձաբերդի պեղումներն ի հայտ են բերել նոր ...

17-08-2017
Իրավիճակը վերահսկելու հանձնարարական
Խորհրդակցություն հրդեհների պատճառով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO