Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.12.2017
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ավագ դպրոցը չպետք է կրկնի հիմնական դպրոցին

Պետք է պահպանել դպրոցի դաստիարակչական գործառույթը

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ Երեւանի թիվ 118 ավագ դպրոցում հանդիպում է ունեցել մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են ավագ դպրոցների բարեփոխումների, մասնավորապես, 2016—2017 ուսումնական տարում ներդրված պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգի արդյունավետության հետ կապված հարցեր։
«Անցյալ տարվա վերջին մենք համարձակ քայլ կատարեցինք, փորձելով ուսումնառության վերջին տարվա երկրորդ կիսամյակում աշակերտի ուշադրությունը կենտրոնացնել երեք առարկայի վրա։ Այժմ խնդիր ունենք գնահատելու եւ վերլուծելու այդ փորձնական քայլի արդյունավետությունը»,– ասել է գերատեսչության ղեկավարը՝ հավատացնելով, որ իրենց վարած քաղաքականությունը համահունչ է միջազգային ձեւաչափին. գրեթե բոլոր երկրներում, որտեղ ներդրված է ավագ դպրոցի համակարգը, վերջին դասարաններում կրթական ծրագիրը կտրուկ բեռնաթափվում է։
Մեզ մոտ առաջին քայլն արդեն կատարված է։ Նրա խոսքերով, այժմ պետք է փորձ արվի ուսումնական ծրագրի առարկայական բեռնաթափումն իջեցնել մինչեւ 11—րդ դասարան։ «Մենք մտածում ենք, որ իրենք 11—րդ դասարանով կարող են ավարտել մեծ առարկայախմբի ուսուցումը, իսկ 12—րդ դասարանում կենտրոնանալ միայն մասնագիտական կողմնորոշման համար իրենց հետաքրքրող առարկաների վրա»,– նշել է Լ. Մկրտչյանը։ Նախարարը նաեւ ավելացրել է, որ այդ փուլում կարող են մտցնել նաեւ պրակտիկաներ եւ երեխաների համար կյանքում առավել անհրաժեշտ առարկաներ, որպեսզի ավագ դպրոցը չդառնա հիմնական դպրոցի կրկնությունը։
Նրա համոզմամբ, ավագ դպրոցի ծրագրերի բեռնաթափումն անհրաժեշտություն է, եւ այդ տեսանկյունից ավագ դպրոցի առջեւ երկու կարեւոր խնդիր է դրվում. առաջին՝ սովորողին պետք է ապահովել գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են նախընտրած մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար, երկրորդ՝ ավագ դպրոցում պիտի դաստիարակվի նաեւ քաղաքացի. «Կան պարտադիր առարկաներ, որոնք անպայման պետք է պահենք, օրինակ՝ «Նախնական զինվորական պատրաստությունը»։ Այսինքն, բեռնաթափմանը զուգահեռ, մենք պիտի պահենք դպրոցի դաստիարակչական գործառույթը։ Պիտի հաշվի առնենք, որ կան նաեւ երեխաներ, որոնք չեն ուզում գնալ բուհ, այդ դեպքում նրանց պետք է նախապատրաստենք որեւէ այլ մասնագիտության, որը պահանջված է շուկայում»։

«Հումանիտարացման» միտում է նկատվում

Լեւոն Մկրտչյանը պատմաբան է, բայց շատ լավ գիտի հումանիտար կրթության կարեւորությունը։ Ու չնայած դրան, մտահոգություն է հայտնում, որ վերջին տարիներին կրթական համակարգում նկատվում է «հումանիտարացման» միտում։ Նրա դիտարկմամբ, այսօր հետեւյալ պատկերն ունենք՝ բուհական համակարգում բակալավրի կրթական աստիճան ստացողների 70 տոկոսն ունեն հումանիտար կրթություն։ Իսկ բնագիտական մասնագիտություն ունեցողների մեծ մասը շատ արագ վերապրոֆիլավորվում է դեպի ՏՏ ոլորտ, որտեղ աշխատատեղերի մեծ պահանջարկ կա։ Արդյունքում, ինչպես ասում է նա, բնագիտական թեւն ունի լուրջ անկում, որի արմատները գալիս են դպրոցից։ Նախարարը լուծում է առաջարկում՝ պետք է դպրոցում ուժեղացնել այդ ուղղվածությունը, որը հետո կտեղափոխվի բուհ։
Հանդիպման ժամանակ նա նաեւ նկատել է, որ թյուր կարծիք կա, թե Հայաստանում բարձրագույն կրթությունն ընդգծված մասսայական է, մինչդեռ, ըստ ցուցանիշների, եվրոպական բազմաթիվ երկրներում բարձրագույն կրթության միջին ցուցանիշը մոտ 70 տոկոս է կազմում. «Իսկ Հայաստանում բուհում սովորողների թիվը 55—57 տոկոսի սահմաններում է տատանվում, որը մոտ է եվրոպական նվազագույն սանդղակին»։

Կրթության ոլորտում ՏՏ կիրառմանը մեծ տեղ է տրվում

Մայրաքաղաքի 12 վարչական շրջանների 23 դպրոց մասնակցել է «ԻմԴպրոց» կրթական կայքի միջոցով կազմակերպված «Մաթեմատիկա» առարկայի մրցույթին։ Միջոցառումն իրականացրել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ու Երեւանի քաղաքապետարանը։ Երեկ ամփոփեցին արդյունքներն ու պարգեւատրեցին հաղթողներին։
Այսպես, մրցույթն անցկացվել է 2 փուլով՝ 5—րդ եւ 6—րդ դասարանների աշակերտների միջեւ։ 5—րդ դասարանների մրցույթի 1—ին փուլի արդյունքներով 2—րդ փուլ են անցել 12 դպրոց, իսկ 6—րդ դասարանների միջեւ մրցույթի արդյունքներով՝ 10 դպրոց։ Մրցույթի 2—րդ փուլի արդյունքներով հաղթող են դարձել Երեւանի Վրեժ Համբարձումյանի անվան թիվ 17 դպրոցի 5—րդ «Ա» դասարանը՝ վաստակելով ամենաբարձր միջինացված միավորը՝ 37,6 (առավելագույն 50 միավորից) եւ Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցի 6—րդ «Գ» դասարանը՝ վաստակելով 31,53 միավոր։
«Մեր ժամանակի փոքրիկները դեռ մինչեւ դպրոց հաճախելն իրենց առօրյայում դառնում են նոր տեխնոլոգիաների կրողներ»,–նկատել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը։ Փոխնախարարի խոսքերով, ՀՀ կառավարության, կրթության եւ գիտության նախարարության զարգացման ծրագրերում մեծ տեղ է տրվում կրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը. «Մենք պետք է կրթական գործընթացում չափանիշներ սահմանենք, որպեսզի երեխան դպրոցն ավարտելու ժամանակ ունենա համակարգչային լիարժեք գիտելիքներ եւ տիրապետի տեղակատվական հաղորդակցության բոլոր միջոցներին։ Այդ տեսանկյունից բոլոր նախաձեռնությունները, որոնք միտված են կրթության պրոցեսում ՏՏ գործիքների ներգրավման խթանմանը, ողջունելի են»։
Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ ընդգծել է, որ մրցույթի կարեւոր առանձնահատկություններից մեկը գնահատման համակարգում սուբյեկտիվ գործոնի նվազեցումն է, քանի որ այդ կարգի մրցույթներում գնահատողի դերում էլեկտրոնային գործիքներն են։
2015 թվականի նոյեմբերին ստեղծված «ԻմԴպրոց» «imdproc.am» կայքը կրթության ոլորտում ՏՀՏ եզակի ռեսուրս է։
«ԻմԴպրոց» կրթական կայքի ղեկավար Անի Հակոբյանի բնորոշմամբ, մրցույթի էությունն այն է, որ աշակերտները կայքում եղած «Մաթեմատիկա» առարկայի նյութով աշխատեն եւ վերջում կարողանան առցանց ռեժիմով թեստը լուծել։
Երեւանի Սիամանթոյի անվան թիվ 162 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Մարիամ Հարությունյանը հավատացնում է, որ մեծ ոգեւորության շնորհիվ մաթեմատիկայից թույլ ու ցածր գնահատականներ ստացող աշակերտները սկսել են առաջադիմություն ցուցաբերել։
Արմինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

17-02-2017





 
16-12-2017
Սահմանը՝ ավելի անառիկ
Դիվերսիոն փորձերի բացառումը մեր հնարավորությունների նկատմամբ վստահությունից է



 
16-12-2017
Բաքուն փորձում է դիվիդենտներ շահել
Սակայն ԼՂ հակամարտությունը որպես կրոնական ներկայացնելու փորձերը ձախողվում ...


16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Մենք պետք է լինենք շատ անվտանգ երկիր
«Արմենիա» հեռուստաընկերությանը նախագահ Սերժ Սարգսյանի տված հարցազրույցից



16-12-2017
Կաշեգործություն–կոշկագործություն
Անպայման կհաջողենք, երբ գործը «կալմեջ» անենք

Ինչպես նկատել ...


16-12-2017
Ինտենսիվ աշխատանքները շարունակելու դեպքում ծրագիրը լավ ապագա կունենա
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, ...


16-12-2017
Բիզնեսի զարգացման նոր հնարավորություն
Երեկ բացվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին

Երեկ ...



 
16-12-2017
ՀՀ—ի դիրքորոշումը նույնն է
Գարունը կդիմավորենք առանց Ցյուրիխյան ...

16-12-2017
Հովհան Օձնեցի Իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը
Գիտաժողով Մայր Աթոռ Սուրբ ...

16-12-2017
«Նկարիչները՝ հայոց բանակին»
Հասույթը կտրամադրվի զինծառայողների ...

16-12-2017
Հաջողության, ձեռքբերումների «գաղտնիքը»
Աշխատանքի, ճիշտ մոտեցման ու խելացի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -4... -6
ցերեկը +6... +8

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO