Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.01.2018
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ճանաչողական այց

Նոր ծրագրեր պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում

ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Լույս» հիմնադրամի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցության համատեքստում՝ երեկ ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան (ՀՀ ՊՆ ՊԱՀՀ) այցելեց «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը։ Հյուրին ընդունեց ՊԱՀՀ—ի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ—լեյտենանտ Հայկ Քոթանջյանը։ Նա կարեւորեց «Լույս» հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ հիմնադրամի կրթաթոշակառուները սովորում են աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում եւ տարբեր բնագավառներում կիրառում իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման ու խնդիրների լուծման գործին։ Նա նշեց, որ ՀՀ ՊՆ ՊԱՀՀ—ի երիտասարդ գիտնական—վերլուծաբանները, որոնք իրենց մասնագիտական որակավորումները բարձրացնում են աշխարհի առաջատար հետազոտական կենտրոններում ու համալսարաններում, հետեւում են «Լույս» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին եւ ս.թ. հունվարի 25—ին մասնակցել են նաեւ ՀՀ ՊՆ—ում իրականացված ՀՀ ՊՆ—ի եւ «Լույս» հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացված «Գաղափարների մրցույթին»։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից։
Այնուհետեւ պրոֆեսոր Քոթանջյանը Ժաքլին Կարաասլանյանին ներկայացրեց ՊԱՀՀ—ի ստեղծման գործընթացը, ՊԱՀՀ—ի առաքելությունը, նպատակն ու հիմնական խնդիրները։
Տարածաշրջանում բնույթով եզակի հետազոտական համալսարանի նպատակն է Հայաստանի անվտանգային—պաշտպանական համակարգի արդյունավետության մակարդակի բարձրացումը՝ հետազոտական եւ կրթական գործունեության կամրջմամբ։ Համալսարանի խնդիրների շարքում են տարածաշրջանային անվտանգության դինամիկայի, կիբեռանվտանգության, տեղեկատվական—հաղորդակցային տեխնոլոգիաների, ռազմավարական խաղերի, ինչպես նաեւ կիբեռթվային ռեսուրսների կառավարման ուղղություններով հետազոտությունների կատարումը։ Դրանց հիման վրա Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը ներկայացվում են համապատասխան վերլուծություններ եւ առաջարկություններ, ինչը նպաստում է պետության ղեկավար կազմի քաղաքական—անվտանգային գիտելիքների ընդլայնման ապահովմանը։ Իր գործունեության ընթացքում ՊԱՀՀ—ն կազմակերպել է մի շարք ռազմավարական—քաղաքական ֆորումներ եւ համաժողովներ՝ ՄԱԿ—ի, ՆԱՏՕ—ի եւ ՀԱՊԿ—ի առաջատար մասնագետների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ՝ Հայաստանը այդպիսով դարձնելով Հարավային Կովկասում կառուցողական երկխոսության եզակի ու կարեւոր հարթակ աշխարհաքաղաքական տարբեր բեւեռների, քաղաքական ու մասնագիտական շրջանների, մտավոր եւ ուժային կենտրոնների միջեւ։
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրերի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը տպավորված էր հանդիպմամբ եւ ՊԱՀՀ—ի կողմից իրականացվող ծրագրերով։ Նա գոհունակություն հայտնեց ճանաչողական այցից եւ հույս հայտնեց, որ «Լույս» հիմնադրամի եւ ՊԱՀՀ—ի միջեւ համագործակցությունը կշարունակվի։

17-02-2017





18-01-2018
«Միասին մենք ուժեղ կլինենք»
ԵՄ խորհրդի բուլղարական նախագահության առաջնահերթությունները

«Միասին մենք ուժեղ ...


 
18-01-2018
Խնդիրը կարելի է լուծել այլ ճանապարհով
Պարզաբանումներ է ներկայացնում ԻՏՁՄ տնօրենը

Առանձին ապրանքատեսակների գների ...


18-01-2018
Հանցագործության ռոմանտիզացիա
Ինչպես է մեր հասարակությունը արձագանքում բռնությանը

Հանցագործության ռոմանտիզացիան ...


18-01-2018
Հայերի ցեղասպանությունը Բաքվում
Դեռ հայտնի չէ, թե ով է իսկական զոհը. ...


18-01-2018
Գլխավորը դատարանների անկախությունն ապահովելն է
Բարձրագույն դատական խորհրդի անդամները կուսակցական չեն լինելու

Անկախ ...


 
18-01-2018
Կմնա ամենաազդեցիկ քաղաքական գործիչը
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անհասկանալի է համարում մեդիա դաշտում վարչապետի ...


18-01-2018
Օրենսդրական նախագիծն ընդունվել է
ՀՀ Ազգային ժողովն ավարտել է հերթական նիստերի աշխատանքը




18-01-2018
Գնաճը մեղմելու ոչ մի բաղադրիչ չի անտեսվում
Պետնախարարը տնտեսական աճի բարձր տեմպեր է ...

18-01-2018
Համահայկական թվային գրադարան
2018 թ. մեկնարկելու են համահայկական թվային գրադարան ...

18-01-2018
Ներդնել կառավարման նոր մշակույթ
Եվ առողջապահության ոլորտում էապես ...

18-01-2018
Կրթամշակութային նորոգ օջախներ
Տոնական արարողությունը եզրափակվեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +4... +6

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO