Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.04.2017
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է ՀՀ ԱԻ նախարարին

Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին, հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորեց վերջինիս պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ ընդգծելով ՀՀ ՊՆ առաջին տեղակալի հանգամանքում բերած օգտաշատ ծառայությունը եւ անսակարկ նվիրումը հայրենիքին ու ժողովրդին։
Հայոց հովվապետն անդրադարձավ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների մարդասիրական համակողմանի ու հաճախ անձնուրաց գործունեությանը՝ ուղղված արտակարգ իրավիճակներում մարդկային կյանքի փրկությանն ու անվտանգության ապահովմանը։ Այս կապակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ՀՀ ԱԻ նախարարության ողջ անձնակազմին՝ բարձրորեն գնահատելով իրականացվող նվիրյալ, հանձնառու ու նախանձախնդիր սպասավորությունը։
Հանդիպման ընթացքում Նորին սրբությունը կարեւորեց նաեւ առկա սերտ համագործակցությունը Հայ եկեղեցու տարբեր թեմերի ու կառույցների եւ ՀՀ ԱԻ նախարարության միջեւ՝ շեշտելով դրա արդյունքում արձանագրված ձեռքբերումները։ Վեհափառ հայրապետը խոսեց նաեւ Հայոց եկեղեցու թեմերի եւ Մայր Աթոռում գործող «Կլոր սեղան» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացված վերապատրաստման ծրագրերի, տարբեր աղետների ժամանակ ցուցաբերված հումանիտար օգնության եւ տուժածների հոգեւոր խնամքի մասին՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել զորակցել նախարարության առաքելությանը։
Իր հերթին խոսք ասաց նաեւ տիար Դ. Տոնոյանը։ Նա Նորին սրբությանը ներկայացրեց ՀՀ ԱԻ նախարարության առջեւ ծառացած խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ջանքերը։ Նախարարը մասնավորաբար անդրադարձավ ապագա ծրագրերին։ Անդրադառնալով նախարարության կողմից ի նպաստ բնակչության ձեռնարկվող բազմաբնույթ միջացառումներին՝ նախարարը արտակարգ իրավիճակների հաղթահարման գործում կարեւորեց նաեւ հոգեւոր սպասավորների դերակատարությունը։
Վերջում Գարեգին Բ հայրապետը հաջողություն մաղթեց նախարարին իր կարեւոր առաքելության արդյունավետ իրականացման համար։
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչա—տնտեսական բաժնի տնօրեն գերաշնորհ տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

17-02-2017





 
28-04-2017
ՀՀԿ ԳՄ նիստում
Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը տեսանելի ապագայում ...


28-04-2017
Ավիատոմսերի գները կնվազեն
Բանակցություններ ԵՄ—ի հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի շուրջ



28-04-2017
Բացօթյա, պարսպապատ ու բուժանձնակազմով
Երեւանում ու մարզերում հրաձգարաններ կկառուցվեն

Այն որ հրաձգություն ...


 
28-04-2017
Օրենսդրությունները պետք է ներդաշնակեցվեն
Հայաստանը հյուրընկալել է ԵԱՏՄ անդամ երկրների հարկային հարցերով ...


 
28-04-2017
Ներդրումային ծրագրերն ընթացքում են
Այս տարի շուրջ 2 տասնյակն էլ նախատեսվում է



 
28-04-2017
Ով եւ որտեղից է բերել ադրբեջանական խնձորը
ՍԱՊԾ—ն ՊԵԿ—ի հետ դեռ համատեղ հայտարարություն կանի

Ինչպես ...


28-04-2017
Կառուցվածքային փոփոխություններ են կատարվել
Որոնք միտված են ջրային տնտեսությունում արդյունավետության բարձրացմանը

Երեկ ...



 
28-04-2017
Արցախն արժեւորում է հանդիպումը
Բանակցությունների առանցքը՝ վստահության ...

28-04-2017
Թռիչք կլինի՞, թե՞ ոչ
Սպասենք «Եվրատեսիլին»


28-04-2017
Հինավուրց բնօրրանի վկայարանը
Շուշիի երկրաբանության թանգարանի ...

 
28-04-2017
Ստեղծվում է անվտանգության հուսալի գոտի
Մեկնարկել են հակահրդեհային կանխարգելիչ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +9... +11
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO