Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.06.2017
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մեզ հավատում ու վստահում են

ՀԿԽԸ–ն ժամանակին համաքայլ արձագանքում է մարտահրավերներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, լինելով մարդասիրական ոլորտում կառավարությանն օժանդակող կառույց, 11 մարզային, 1 տարածաշրջանային եւ 52 ճյուղային կազմակերպությունների միջոցով իրականացնում է իր առաքելությունը։ Մարդկային տառապանքները թեթեւացնելու մեկ նպատակի շուրջ համախմբելով մարդասիրության ուժը՝ ընկերությունը մարդկանց սատար է կանգնում բարդ իրավիճակներում, որոնք կարող են խոցելիության պատճառ դառնալ։
Հայկական Կարմիր խաչի ընկերության ընթացիկ եւ ապագա ծրագրերի մասին «Արմենպրեսը» զրուցել է ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանի հետ։
—Արդեն գրեթե մեկ դար հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) իրականացնում է իր առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Մարտի 19—ը հայկական Կարմիր խաչի ընկերության հիմնադրման օրն է։ Ի՞նչ ծրագրեր ունեք օրվա հետ կապված։ Աջակցության ի՞նչ նոր ուղղություններ կկիրառեք մոտ ապագայում։
—Հայկական Կարմիր խաչի ընկերությունն արդեն 97 տարի է, ինչ իրականացնում է իր մարդասիրական առաքելությունը Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Ընկերության գործունեության առավել ակտիվ շրջանը սկսվեց 1988 թվականին, երբ երկրաշարժից անմիջապես հետո ընկերությունն արձագանքեց աղետի հետեւանքով տուժածներին։ Առաջինները, որոնք օգնություն ցուցաբերեցին մեր բնակչությանը, միջազգային Կարմիր խաչի ընտանիքի ինքնաթիռներն էին։ Ազգային ընկերության գործունեությունը տարեցտարի սոցիալական աջակցությունից վերաճեց զարգացման ծրագրերի։ Մարտահրավերներին արձագանքելու համար հարկավոր է ժամանակին համընթաց քայլել, եւ այսօրվա դրությամբ մենք աշխատում ենք հետեւյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, առաջին օգնություն, բնակչության տեղաշարժ, «Որոնում» ծառայություն, երիտասարդության հիմնախնդիրներին ուղղված գործունեություն, սոցիալ—առողջապահություն, մարդասիրական արժեքների տարածում։
Մեր գործունեության հիմքում ընկած է կամավորությունը, եւ մենք առաջնորդվում ենք շարժման յոթ սկզբունքներով։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը որպես կամավորական կազմակերպություն, օգտագործում է կամավորության ողջ ներուժը, իսկ մեր կամավորները հանրապետության ամենակարող ուժերից են։
—Ի՞նչ խնդիրներ կան ծառացած հայկական Կարմիր խաչի ընկերության առջեւ։
— Ամբողջ աշխարհում մարտահրավերներն այնքան շատ են եւ աշխարհում այնքան ավելի կարեւոր խնդիրներ են ի հայտ գալիս, որ գնալով մեզ ուղղվող միջազգային ռեսուրսները նվազում են։ Հետեւաբար, տեղական ռեսուրսների մոբիլիզացումն այսօր երկրի ներսում շատ կարեւոր է։ Մենք այն կառույցն ենք, որը կոչված է նպաստելու բնակչության խոցելիության նվազմանը։ Մեր միջոցներն անսահմանափակ չեն, եւ մենք, բնականաբար, հստակ չափորոշիչներ ենք սահմանում, որպեսզի աջակից լինենք առավել խոցելի խմբերին։
—Ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել ապրիլյան պատերազմի հետեւանքով տուժած համայնքներին, տարհանված բնակիչներին։ Հանդիսանալով Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ, ի՞նչ միջոցառումներ եք իրականացնում հակամարտող կողմի հետ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերացման ուղղությամբ։
—Որպես առաջին արձագանք՝ հայկական Կարմիր խաչի ընկերությունը ՄԱԿ—ի ՓԳՀ–ի հետ գործընկերությամբ իրավիճակի եւ կարիքների գնահատում է կատարել՝ օգտագործելով մեր կառուցվածքը, որի հիման վրա ՄԱԿ—ի ՓԳՀ—ի կողմից տրամադրվել է գումարային աջակցություն տեղահանված ընտանիքներին։
Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից հոգեբանական աջակցություն է ցուցաբերվել հիվանդանոցներում գտնվող զինվորների ընտանիքներին։
Կարեւորելով Կարմիր խաչի միջազգային շարժման դերը, կարողությունն ու նշանակությունը՝ շարժման հետ համատեղ նախաձեռնել ենք կոնֆլիկտային իրավիճակներում շարժման արձագանքման պլանավորման գործընթացը՝ պատրաստ լինելու կոնֆլիկտային իրավիճակներում համատեղ համապատասխան արձագանք ցուցաբերելուն։
Մենք մեր գործունեությամբ նպաստում ենք համայնքների դիմակայունության բարձրացմանը, որպեսզի բնակչությունը պատրաստ լինի արձագանքելու այս կամ այն մարտահրավերին։
—Նաեւ մեծ աջակցություն եք ցուցաբերում սիրիական հակամարտության հետեւանքով Հայաստանում ապաստանած սիրիահայերին։ Ի՞նչ նոր նախաձեռնություններ եք հանդես բերել նրանց հետ կապված։
—Մեզ համար շատ մեծ մարտահրավեր էր 2012 թվականի ապրիլից սիրիահայերի ներհոսքը Հայաստան։ Առաջին իսկ օրվանից մենք արձագանքեցինք սիրիահայերի խնդիրներին, ընդգրկելով նրանց մեր արդեն եղած ծրագրերում, որոնք իրականացնում ենք ՄԱԿ—ի ՓԳՀ—ի հետ համատեղ։ Այսօրվա դրությամբ սիրիահայերին տարբեր ծրագրերի միջոցով աջակցել ենք 2.5—3 միլիոն դոլարի սահմաններում տարբեր բաղադրիչներով՝ մուտքի պայմանների բարելավում, սահմանային մոնիթորինգ, սոցիալ—հոգեբանական աջակցություն, խորհրդատվություն, ուղղորդում, տնտեսական ինտեգրում եւ այլն։
Այսօր նպատակ ունենք ավստրիական Կարմիր խաչի հետ սկսելու մի նոր նախաձեռնություն՝ նոր մոտեցումով ուղղված շահառուների տնտեսական ինտեգրմանը, որն իր հերթին կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Մեզ համար նպատակային է մեր հայրենակիցների արժանապատիվ կենսակերպն ապահովելը։
—Այսօր մարդկության առջեւ ծառացած են մի շարք սոցիալ—առողջապահական խնդիրներ։ Ի՞նչ նոր ծրագրեր եք կիրառում այս ուղղությամբ։
—Այս պահին սոցիալ—առողջապահական ոլորտում մեծ նախագիծ ենք իրականացնում Շվեյցարիայի եւ Մոնակոյի Կարմիր խաչերի աջակցությամբ։ Բացել ենք երկու կենտրոն Վանաձորում եւ Գյումրիում, որոնք ծառայելու են տարեցների տնային խնամքին։ Սա Հայաստանում նախադեպը չունեցող նախաձեռնություն է, որովհետեւ խոսքը սոցիալ—առողջապահական պրոֆեսիոնալ խնամքի մասին է։ Սա պիլոտային նախաձեռնություն է, եւ հաջողության դեպքում նախատեսում ենք ընդլայնել գործունեության շրջանակները՝ տարածելով այն այլ համայնքներում եւ մարզերում նույնպես։
Ազգային ընկերությունը առողջապահական ոլորտում աշխատում է մի շարք այլ ուղղություններում, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ—ի, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, վնասի նվազեցումը, առողջ ապրելակերպը։
Պարբերաբար իրականացվում են նաեւ կանխարգելմանը նպաստող իրազեկման միջոցառումներ, քանի որ պաշտպանված լինելու համար կարեւոր է իրազեկ ու նախապատրաստված լինելը։
—Ի՞նչ վիճակագրություն ունեք Հայաստանում ականներից եւ պատերազմի հետեւանքով պայթուցիկ նյութերի մնացորդներից (ՊՀՊՆՄ) զոհերի, տուժածների եւ նրանց կարիքների վերաբերյալ։
—2012—2015 թվականներին հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի միջազգային ընկերության աջակցությամբ իրականացրել է «Ականներից եւ պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից տուժածների եւ նրանց կարիքների վերաբերյալ տվյալների հավաքագրում Հայաստանում» ծրագիրը։ Նախաձեռնության նպատակն է IMSMA համակարգչային ծրագրի միջոցով իրականացնել ականներից եւ պատերազմի այլ պայթուցիկ մնացորդներից տուժածների եւ նրանց կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում։ Ծրագրի արդյունքում IMSMA տեղեկատվական բազայում հավաքագրվել է 585 տուժած՝ ՀՀ բոլոր մարզերից։ Ամբողջ տեղեկատվությունը, համաձայն երկկողմանի համաձայնագրի, փոխանցվել է ԿԽՄԿ, որն իր հերթին հանձնել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին»։ Հետագա հավաքագրումը եւ դրա հետ կապված գործունեությունը իրականացվում է վերը նշված կենտրոնի կողմից, իսկ ԿԽՄԿ—ն իր ծրագրերի միջոցով աջակցում է այդ ցանկում գտնվողներից առավել խոցելիներին։

18-03-2017





 
22-06-2017
5 տոկոս տնտեսական աճը նվազագույնն է
Նախատեսվում է գործընկերներից բարձր ցուցանիշներ գրանցել

Մտահոգություններ են ...


22-06-2017
Նպատակը բարենպաստ մրցակցային միջավայր ապահովելն է
ՀՀ ՏՄՊՊՀ—ն եւ ԱՄՆ ԱՊ—ն կազմակերպել էին քննարկում ...


22-06-2017
Ախուրյանի ջրավազանային տարածք
Ինչպես կառավարել այն եւ ինչ քայլ պետք է ...


22-06-2017
Խորհրդակցություն ՀՀ նախագահի մոտ
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն, ...


 
22-06-2017
Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան աշխատանքային այցով մեկնել է ...


22-06-2017
Օրակարգում՝ կառավարության ծրագիրը
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական ...


22-06-2017
Կյանքի որակ փոխող ծրագիր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթն Ազգային ժողովում կառավարության ...



 
22-06-2017
Լայնամասշտաբ պատերազմը հավանական չէ
Սակայն լուրջ բախումներին հայկական ...

22-06-2017
«Ամեն» շոու
Փաստագրական դրամա, որտեղ մտացածին ոչինչ ...

22-06-2017
Կարգախախտումները շարունակվում են
Հասարակության գիտակցության աճի վրա ...

22-06-2017
Մշակութային հերթական կանգառը՝ Շուշիում եւ Քարվաճարում
Հյուրընկալվել է պարի պետականը

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO