Հայերեն / English / Русский

Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.08.2017
ՆԱԽԱԳԱՀ


Գիտությամբ զբաղվելն ավելի գրավիչ է դառնում

Հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցների հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցների եւ պատասխանատուների հետ։
Երիտասարդ գիտնականները հանրապետության հախագահին ներկայացրել են 2015—2016թթ. հաշվետու ժամանակահատվածում աջակցության ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքները, համագործակցության ծրագրերը՝ համեմատություններ անցկացնելով նախորդ տարիների հետ։ Նրանք խոսել են նաեւ հետագա անելիքների ու ակնկալիքների մասին։ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հաշվետվությունը ներառել է ութ հիմնական ուղղություն՝ երիտասարդ գիտնականների՝ միջազգային գիտական գործուղումների, գիտաժողովների, սիմպոզիումների, սեմինարների մասնակցության կազմակերպման ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական դրամաշնորհների տրամադրում, երիտասարդ գիտնականների հեղինակած գրքերի տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական սարքերի եւ/կամ նյութերի ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրում, ազդեցության գործակից ունեցող պարբերականներում երիտասարդ գիտնականների գիտական հոդվածների տպագրության համար ֆինանսական աջակցության տրամադրում, գիտական մրցույթի կազմակերպում եւ հայազգի գիտնականների դասախոսությունների կազմակերպում։
Նախագահը ներկայացված զեկույցը լսելուց հետո գիտնականներից հետաքրքրվել է, թե տրամադրվող աջակցությունը որքանո՞վ է օգտակար նրանց համար, եւ ինչպե՞ս են երիտասարդները գնահատում իրականացված ծրագրերի արդյունավետությունը։ Ծրագրի մասնակիցները շնորհակալություն են հայտնել հանրապետության նախագահին երիտասարդ գիտնականներին հետեւողական աջակցության եւ խրախուսման համար՝ ընդգծելով, որ իրականացվող ծրագրերի շնորհիվ գիտությամբ զբաղվելը երիտասարդների համար տարեցտարի ավելի գրավիչ է դառնում, ինչի մասին է վկայում նաեւ հայտարարվող մրցույթներին մասնակցողների թվի զգալի աճը։
Նախագահն ընդգծել է, որ «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» նպատակը գիտության առաջընթացին նպաստելն ու ոլորտը կադրային ներուժով համալրելն է, ինչպես նաեւ աջակցելը հանրապետության երիտասարդ գիտնականների ստեղծագործական զարգացմանը՝ նրանց համար հնարավորություններ ստեղծելով շփվելու արտերկրի իրենց գործընկերների հետ, ծանոթանալու համաշխարհային գիտության զարգացումներին, նորություններին։ Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ այն ձեռքբերումների խրախուսումը, որոնք կարող են օգտակար լինել երկրի ներսում որոշակի առաջընթաց ապահովելուն՝ հիմնարար գիտության զարգացմանը զուգահեռ նպաստելով գիտական մշակումների կիրառելիությանը։
Հանդիպման ավարտին հանրապետության նախագահը շնորհակալագրեր է հանձնել «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մասնակիցներին։

18-03-2017





17-08-2017
Քննարկել են տնտեսական օրակարգը
Եվ ազատ տնտեսական գոտիների համագործակցությունը

ՀՀ տնտեսական զարգացման ...


17-08-2017
Ապրիլյան պատերազմը խաթարեց կողմերի փոխվստահությունը
Արցախի արտգործնախարարը հանդիպել է երիտֆորումի մասնակիցների հետ

«Հակամարտության ...


17-08-2017
Համապատասխան հանձնարարականներ
Նոր ուսումնական տարվան ընդառաջ

Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած ...


17-08-2017
Պատշաճ ուշադրություն
Բարեկարգվել է Տառերի պուրակին հարող ճանապարհահատվածը

ՀՀ միջպետական ...


17-08-2017
ԱՄՆ–Հյուսիսային Կորեա
Հակամարտության սրությունը կարծես թե նվազում է

ԱՄՆ—ը նախագահ ...



17-08-2017
Ավարտին է մոտենում «Ասպետի» 2—րդ փուլը
Ռազմամարզական ճամբարում դրվում է ...

 
17-08-2017
Կարեւոր բացահայտումներ
Օձաբերդի պեղումներն ի հայտ են բերել նոր ...

17-08-2017
Իրավիճակը վերահսկելու հանձնարարական
Խորհրդակցություն հրդեհների պատճառով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +30... +32

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO